Մարկ Էնթոնի
Մարկ Էնթոնի (անգլ.՝ Marc Anthony, իսկական անունը Մարկո Անտոնիո Մունյիս Ռուիս, իսպ.՝ Marco Antonio Muñiz Ruiz, սեպտեմբերի 16, 1968[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), երաժիշտ, սալսա ոճի հայտնի երգիչ, երգահան, դերասան: Ճանաչված է ինչպես Լատինական Ամերիկայի երկրներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը:
ԿենսագրությունԽմբագրել
Անձնական կյանքԽմբագրել
Մարկ Էնթոնին ծնվել է պուերտոռիկացիների ընտանիքում: Նրա մայրը՝ Գիլյերմինան տնային տնտեսուհի էր, իսկ հայրը՝ Ֆիլիպ Մունյիսը՝ հոսպիտալում երաժիշտ էր և ճաշարանի աշխատակից: Մարկ Էնթոնին իր անունը ստացել է Պուերտո Ռիկոյում հայտնի մեքսիկացի երգիչ Մարկո Անտոնիո Մունյիսի պատվին:
Էնթոնին ունի Արիաննա անունով դուստր, որը ծնվել է 1994 թվականին նրա նախորդ կնոջից, որը Նյու Յորքի ոստիկանության սպա էր:
Մարկ Էնթոնին ամուսնացել է նախկին Միսս Տիեզերք Դայանարա Տոռեսի հետ 2000 թվականի մայիսի 9-ին, Լաս Վեգասում: Այդ ամուսնությունից նա ունի երկու որդի՝ Քրիստիան Էնթոնի Մունյիս (ծնվ. 2001 թվականի փետրվարի 5) և Ռայան Էնթոնի Մունյիս (ծնվ. 2003 թվականի օգոստոսի 16): 2002 թվականին նրանք ամուսնալուծվել են, սակայն նույն թվականի դեկտեմբերին կրկին միացել: 2003 թվականի հոկտեմբերին զույգը կրկին որոշեց բաժանվել: 2004 թվականին Տոռեսը սկսեց ամուսնալուծության գործընթացը:
Այդ ընթացքում Մարկ Էնթոնին սկսեց հանդիպել դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հետ: Նրանք ամուսնացել են 2004 թվականի հունիսի 5-ին՝ Տոռեսի հետ ամուսնալուծությունից մոտ մեկ շաբաթ անց:
2007 թվականի նոյեմբերի 8-ին Մայամիում համերգի ժամանակ Մարկը և Ջենիֆերը հայտնել են, որ սպասում են իրենց առաջնեկին: 2008 թվականի փետրվարի 22-ին Լոնգ Այլենդի հիվանդանոցում լույս աշխարհ են եկել նրանց երկվորյակները: Աղջիկը ծնվել է գիշերվա ժամը 00:12-ին, իսկ տղան՝ 00:23-ին:
2011 թվականի հուլիսի 15-ին Էնթոնին և Լոպեսը հայտնել են իրենց ամուսնալուծության մասին: «Այդ որոշումը կայացնելը շատ դժվար էր մեզ համար: Մենք եկել ենք փոխշահավետ համաձայնության բոլոր հարցերի շուրջ», - ասվում է հայտարարության մեջ[4]: 2012 թվականի սկզբին Մարկը հանդիպում էր վենեսուելացի մոդել Շենեն Դե Լիմայի (Shannon De Lima) հետ, սակայն մոտ 10 ամիս անց հայտնել է իրենց բաժանության մասին: Այնուհետև նա 2 ամիս հանդիպել է Ռուսաստանից 19-ամյա աղջկա հետ,որի մասին ոչինչ հայտնի չէ: 2013 թվականի փետրվարից Մարկ Էնթոնին հանդիպում է բրիտանացի միլիարդատիրոջ դուստր Խլոե Գրինի դստեր հետ:
Վաղ կարիերաԽմբագրել
Էնթոնին իր կարիերան սկսել է որպես ֆրիսթայլ և հաուս ոճի երաժշտության մենակատար: Իր անվանակցի հետ չշփոթելու համար նա փոխում է իր անունը, այնուհետև սկսում աշխատել արպես երգահան և բեք վոկալիստ Մենուդոի և Լատին Ռասկալսի համար:
ԴիսկագրությունԽմբագրել
Թվական | Ալբոմ | Դիրքը հորիզոնականներում[5] | ||||
---|---|---|---|---|---|---|
US 200 | Top Latin | Top Trop | Top Heat | Top I-Net | ||
1991 | When the Night Is Over | - | - | - | - | - |
1993 | Otra Nota | - | 30 | 2 | - | - |
1995 | Todo a Su Tiempo | - | 6 | 1 | 21 | - |
1997 | Contra la Corriente | 74 | 1 | 1 | - | - |
1999 | Marc Anthony | 8 | - | - | - | 16 |
1999 | Desde un Principio: From the Beginning | 151 | 1 | 1 | - | - |
2001 | Libre | 57 | 1 | 1 | - | - |
2002 | Mended | 3 | - | - | - | 3 |
2003 | Éxitos Eternos | - | - | - | - | - |
2004 | Amar Sin Mentiras | 26 | 1 | - | - | - |
2004 | Valió la Pena | 122 | 1 | 1 | - | - |
2006 | Sigo Siendo Yo (Grandes Exitos) | 101 | 2 | 1 | - | - |
2007 | Կաղապար:Нп4 | 55 | - | - | - | - |
2010 | Iconos | 11 | 1 | - | - | - |
2013 | 3.0 | 5 | 1 | 1 | - | - |
ՖիլմագրությունԽմբագրել
Թվական | Կինոնկար | Դեր |
---|---|---|
1975-2008 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Musical Guest |
1988 | East Side Story (1988) | Flaco |
1993 | Կարլիտոյի ճանապարհը | Latin Band at Disco |
1994 | Բնական պատճառներ | Marine Guard |
1995 | Ցանցահեններ | SS Special Agent Ray |
1996 | Մեծ գիշեր | Cristiano |
1996 | Փոխարինում | Juan Lacas |
1999 | Վերակենդանացնելով մեռյալներին | Noel |
1999 | Con la musica por dentro | - |
2000 | Guitarra mia | - |
2001 | Թիթեռնիկների ժամանակները | Lio |
2004 | Զայրույթ | Samuel |
2004 | Wyclef Jean: All Star Jam at Carnegie Hall | |
2006 | Երգիչ | Լավո Հեկտոր |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #134315723 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Jennifer Lopez & Marc Anthony End Marriage | Celebrity-gossip.net
- ↑ Album Chart Positions
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Մարկ Էնթոնի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Երկրպագուների ակումբի պաշտոնական կայք(անգլ.)