Բացել գլխավոր ցանկը

Ջեյմս Էռլ Ջոնս

ամերիկացի դերասան
(Վերահղված է Ջեյմս Էրլ Ջոնսից)

Ջեյմս Էռլ Ջոնս(անգլ.՝ Sir James Earl Jones, ծնվել է 1931 թվականի հունվարի 17-ին, Արկաբուտլայում, Միսսիսիպի, ԱՄՆ)-ամերիկայն դերասան: Հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմի սերիաներում Դարթ Վեյդեր կերպարի հնչյունավորմամբ: 2011 թվակին կինեմատոգրաֆում իր գործունեության համար դարձել է «Օսկար» մրցանակի դափնե-կիր:

Ջեյմս Էռլ Ջոնս
James Earl Jones 2010.jpg
Ծնվել էհունվարի 17, 1931(1931-01-17)[1][2][3][4] (88 տարեկան)
ԾննդավայրArkabutla, Թեյտ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կրկնօրինակող, թատրոնի դերասան և հնչյունավորող
ԸնտրանիԱստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս և Առյուծ արքան
Ծնողներհայր՝ Robert Earl Jones?
Ամուսին(ներ)Cecilia Hart?
Երեխա(ներ)Flynn Earl Jones?
Պարգևներ և մրցանակներՄշակույթի ազգային շքանշան, Ցերեկվա Էմմի մրցանակ, Թատերական համաշխարհային մրցանակ, Տոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար, Տոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար, Հորացիո Ալջերի մրցանակ, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, տարվա հումանիտար, Paul Robeson Award?, Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ և Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

ԿենսագրությունԽմբագրել

Ջեյմս Էռլ Ջոնսը ծնվել է 1931 թվականի հունվարի 17-ին Արկբատուլեյում` Միսիսիպի նահանգում: 5 տարեկան հասակում տեղափոխվել է մոր ծնողների ֆերմա Ջեքսոնում(Մաչիգան նահանգ): Սակայն նա սկսում է կակազել: Հիվանդությունն այնքան է խորանում, որ 8 տարեկանում նա չի կարողանում խոսել և գրեթե դառնում է համր[5]:

Նա ընդունվում է քոլեջ, որտեղ ուսուցիչ Դոնալդ Կռուչը նրա մոտ բանաստեղծական տաղանդ է հայտնաբերում: Կռուչը նրան ստիպում էր ամեն օր դասարանի առաջ մի վեպ կարդալ և սովորեցնում էր ելույթ ունենալ հասարակության մեջ, հուսալով, որ դա Ջեյմսին ավելի ինքնավստահ կդարձնի: Ջեյմսը սկսում է հմտանալ դերասանական արվեստի մեջ [6], որից հետո ավելի քան 40 տարի շատ ֆիլմերում գլխավոր դերեր է ունեցել, սկսած ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Բժիշկ Սթրեյնջլավ, կամ Ինչպես ես դադարեցի վախենալ և սկսեցի սիրել ռումբը» (1964): Առավել հայտնի է Դարթ Վեյդերի դերում(հնչյունավորում) «Աստղային պատերազմներ» (1977-2016) կինոէպոպեայում, ինչպես նաև Տուլս Դումայի դերում, որը նա խաղացել է «Քոնան բարբարոս»(1982) ֆիլմում: Մի քանի անգամ հայտնվել է «Սիմփսոնները» սիթքոմում, նաև «Առյուծ արքան» մուլտֆիլմում հնչյունավորել է Մուֆասին(1994): Վերադարձել է որպես Դարթ Վեյդերի ձայնը հնչյունավորող «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը»(2005) ֆիլմում, «Աստղային պատերազմներ։ Ապստամբները»(2014- ներկա ժամանակ) մուլտֆիլմում և «Առաջին վտարվածը. Աստղային պատերազմներ: Պատմություններ»(2016) ֆիլմում:

2011 թվականի նոյեմբերի 12-ին Ջեյմս Էռլ Ջոնսը ստացել «Օսկար» մրցանակ, կինոարվեստում իր ներդրած ավանդների համար[7]:

ՄրցանակներԽմբագրել

  • 1992 թվական - ԱՄՆ-ի ազգային մեդալ` մշակութային բնագավառում

Օսկար

  • 1971 թվական - «Լավագույն տղամարկային դեր» («The Great White Hope»)
  • 2011 թվական - «Օսկար» մրցանակ, կինեմատոգրաֆում լավագույնս դրսևորվելու համար

Ոսկե գլոբուս

  • 1971 թվական - առավել խոստումնալից սկսանկը տղամարդկանց մեջ («The Great White Hope»)
  • 1975 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը(կատակերգություն կամ մյուզիքլ) («Claudine»)
  • 1991 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը հեռուստատեսությունում («Gabriel’s Fire»)
  • 1992 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը հեռուստատեսությունում («Pros and Cons»)

ԾանոթագրություններԽմբագրել