Պուերտոռիկացիներ (իսպ.՝ Puertorriqueños, անգլ.՝ Puerto Ricans), Պուերտո Ռիկոյի հիմնական բնակչությունը (3,2 միլիոն, 2019[1])։ Ընդհանուր թիվը՝ մոտ 9 միլիոն։ Առաջացել են 16-րդ դարի հնդկացի կարիբներին, հետագայում՝ նաև Աֆրիկայից բերված սևամորթներին միախառնված իսպանական գաղութարարներից (16-19-րդ դարեր)։

Պուերտոռիկացիների խմաբակային լուսանկար

Ռասայական առումով պուերտոռիկների մեջ մտնում են սևամորթեր, մուլատներ և սպիտակամորթներ։ խոսում են իսպաներեն, շուրջ 1/3-ը՝ նաև անգլերեն։ Կրոնով հիմնականում կաթոլիկներ են։ Պուերտոռիկներ զգալիորեն արտագաղթում են ԱՄՆ, որտեղ 2019 թվականին կազմում էին 5,8 մլն։

Ծանոթագրություններ Խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 458