Դենիս Լիրի (անգլ.՝ Denis Colin Leary, օգոստոսի 18, 1957(1957-08-18)[1], Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգու, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և կոմպոզիտոր։

Դենիս Լիրի
Ծնվել էօգոստոսի 18, 1957(1957-08-18)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՎուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունԷմերսոն քոլեջ և Saint Peter-Marian High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, կոմպոզիտոր, սցենարիստ, համալսարանի դասախոս, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան և կինոռեժիսոր
ԸնտրանիՍառցե դարաշրջան
Պարգևներ և մրցանակներ
Էլիս Այլընդ պատվո մեդալ
denisleary.com

Կենսագրություն խմբագրել

Դենիս Լիրին ծնվել է 1957 թվականի օգոստոսի 18-ին, Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում։ Կաթոլիկ[2] իռլանդացի ներգաղթյալների որդի է[3]։ Մայրը՝ Նորան, սպասուհի էր, իսկ հանգուցյալ հայրը՝ Ջոն Լիրին՝ ավտոմեխանիկ[4]։ Քանի որ նրա ծնողները Իռլանդիայի Քերի շրջանի Կիլլարնի քաղաքից էին, Լերին ունի ինչպես Իռլանդիայի, այնպես էլ ԱՄՆ քաղաքացիություն։ Լինին հանդիսանում է կատակերգու, ինչպես նաև «Ուշ գիշերը Կոնան Օ'Բրայենի հետ» շոուի հաղորդավար Կոնան Օ'Բրայենի զարմիկը[5][6] և կատակով ասում էր, որ «բոլոր իռլանդացիները կապված են»։ Լերին ավարտել է Վուսթերի Saint Peter-Marian միջնակարգ դպրոցը։

Լիրին Բոստոնի Էմերսոնյան քոլեջի շրջանավարտ է, որտեղ նրա հետ սովորել են այլ հայտնի մարդիկ. Մարիո Կանտոնեն, որը շարունակում է մնալ նրա մտերիմ ընկերը, հումորիստ Սթիվեն Ռայթը և դերասանուհի Ջինա Գերշոնը, որը Լարիի հետ միաժամանակ սովորել է այս քոլեջում։ Դպրոցում նա և Ջոդի Հաֆները Էմերսոնի քոլեջի կատակերգական սեմինարի համահիմնադիրներն էին, մի թատերախմբի, որը մինչ օրս շարունակում է աշխատել համալսարանում[7]։ 1979 թվականին Էմերսոնի քոլեջն ավարտելուց հետո, հաջողակ և շատ ջանասեր ուսանողը առաջարկ է ստացել մնալ դասավանդելու, նա ընդունել է առաջարկը և հաջորդ հինգ տարիներին աշխատել է որպես անգլերեն գրականության ուսուցիչ[8]։ 2005 թվականին Դենիս Լիրին ստացել է Էմերսոնի քոլեջի պատվավոր պրոֆեսորի կոչում[9]։ Այդպիսով նա «Why We Suck» գրքի շապիկին գրվել է որպես «Բժիշկ Դենիս Լիրի»։

Կարիերա խմբագրել

Լիրին սկսել է աշխատել որպես դերասան 1980-ականներին Բոստոնի բեմական կատակերգություններում, որտեղ ստորգետնյա ակումբում անցկացրել է իր սեփական «Play It Again Sam’s» շոուն։ Հայտնվել է նաև տեղական կատակերգական սերիալում՝ «Lenny Clarke’s Late Show»-ում, որը կազմակերպել է իր ընկեր Լեննի Քլարկը և Բոստոնի կատակերգական գրող Մարտին Օլսոնը։ Լերին և Քլարկը միասին նկարահանվել են «Stand Stand Stood Out» վավերագրական ֆիլմում։ Հենց այս ժամանակ էր, որ մշակել է իր բեմական կերպարը։ Լերին հայտնվել է նաև MTV-ի «Remote Control» ծաղրերգական շոույում՝ նվագելով Rolling Stones-ից Քիտ Ռիչարդսի, «եղբայր» համահաղորդավար Քոլին Քուինի և նկարիչ Էնդի Ուորհոլի հետ։

2010 թվականի նոյեմբերի 17-ին Դենիս Լիրին ստացել է Ջորջ Սթեյսիի դերը 2012 թվականին թողարկված «Անհավանական Սարդ-մարդը» ֆիլմում[10]։

Մասնակցել է (որպես հրավիրված հյուր) «Սիմփսոնները» մուլտսերիալի նկարահանումներին (20 սեզոն 2 սերիա)

Անձնական կյանք խմբագրել

1989 թվականից Լերին ամուսնացած է Էմերսոնի քոլեջի նախկին ուսանողուհի Էն Լեմբեկի հետ[11]։ Նրանք ունեն երկու երեխա՝ որդին՝ Ջոն Ջոզեֆը և դուստրը՝ Դևինը։ Էն Լեմբեք Լիրին հրապարակել է մի հուշ՝ «An Innocent, a Broad», իր որդու վաղաժամ ծննդյան մասին ամուսնու հետ Անգլիա կատարած այցի ժամանակ։ Նաև գրել է «Outtakes From a Marriage» վեպը, որը լույս է տեսել 2008 թվականին։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
1987 Երկար զբոսանք դեպի հավերժություն Տրիտոն կարճամետրաժ
1991 Միայն բիզնես Ջեյք Կամեո
1993 Խաղահրապարակ Բիլ
Ո՞վ է այս անձնավորությունը Սերժանտ Կուպեր
Կործանողը Էդգար Ֆրենդլի
Լիցքավորված զենք Մայք Մակքրաքեն Կամեո, կատարել է You Really Got Me երգը
Սարսափելի դատաստանի գիշերը Ֆելոն
1994 Զգուշացեք, պատանդը Գաս
Հրաձիգ Արմոր Օ'Մելլի
Բնածին մարդասպանները անձ, որը գտնվում է բանտում ռեժիսորական տարբերակ, կամեո
1995 «Դամբո» օպերացիա Լեյտենանտ Դեյվիդ Պուլ
1996 Մութ աշխարհ Ջոնի Էլթ
1997 Դավադրություն Ամերիկայի դեմ Վինի Ֆրանկո հեռուստաֆիլմ
Քրեական վեպ Ջեք Հանաուեյ նաև սցենարիստ
Մի հառաչեք հաշմանդամի սայլակի վրա գամված տղա հեռուստաֆիլմ, հատված «The Red Shoes»
Ինքնասպանության թագավորները Լոնո Վեչիո
Իսկական շիկահեր Դուգ
1998 Մատնիչ Բոբի Օ'Գրեյդի նաև սցենարիստ (նշված չէ տիտրերում)
Խաբեբայություն Գիլ Մարս
Ֆլիկի արկածները Ֆրենսիս հնչյունավորում
1999 Իրական հանցագործություն Բոբ Ֆինդլի
Հիսուսի որդի Ուեյն
2000 Ավազ Թեդի
Նավակ հրշեջ
Ձեր տղան Սպա Ֆրայ
2001 Եզրափակիչ Բիլ կատարել է Little Sister երգը
2002 Վատ տղա Դուգլաս Մանֆորդ
Սառցե դարաշրջան Դիեգո հնչյունավորում
Ատամնաբույժների գաղտնի կյանքը Սլեյթեր
2006 Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում Դիեգո հնչյունավորում
2008 Վերահաշվարկ Մայքլ Ուոուլի հեռուստաֆիլմ
2009 Սառցե դարաշրջան 3։ Դինոզավրերի դարաշրջան Դիեգո հնչյունավորում
2012 Անհավանական Սարդ-մարդը Կապիտան Ջորջ Սթեյսի
2012 Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ Դիեգո հնչյունավորում
2014 Անհավանական Սարդ-մարդը 2 Կապիտան Ջորջ Սթեյսի նշված չէ տիտրերում
2015 Վերցրեք և վազեք Ռիկ Ուիլսոն
2016 Սառցե դարաշրջան Դիեգո հնչյունավորում

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Արդյունք Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ/Շոու
2009 Առաջադրված Ոսկե գլոբուս Best Performance by an Actor in a Supporting Role in a Series, Mini-Series or Motion Picture Made for Television Վերահաշվարկ (2008)
2008 Առաջադրված Էմմի Մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր Վերահաշվարկ (2008)
2007 Առաջադրված Էմմի Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն տղամարդու դեր Ձեր տղան
2007 Առաջադրված «Արբանյակ» մրցանակ հեռուստասերիալում` դրամայում լավագույն տղամարդու դեր Ձեր տղան
2007 Առաջադրված Prism Awards Performance in a Drama Series, Multi-Episode Storyline Ձեր տղան
2006 Առաջադրված Էմմի Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն տղամարդու դեր Ձեր տղան
2006 Առաջադրված «Արբանյակ» մրցանակ հեռուստասերիալում` դրամայում լավագույն տղամարդու դեր Ձեր տղան
2006 Առաջադրված Prism Awards Performance in a Drama Series, Multi-Episode Storyline Ձեր տղան
2005 Առաջադրված Էմմի Outstanding Writing for a Drama Series Ձեր տղան
2005 Առաջադրված Ոսկե գլոբուս հեռուստասերիալում` դրամայում լավագույն տղամարդու դեր Ձեր տղան
2005 Առաջադրված «Արբանյակ» մրցանակ հեռուստասերիալում` դրամայում լավագույն տղամարդու դեր Ձեր տղան
2003 Առաջադրված Kids' Choice Awards Favorite Voice from an Animated Movie Սառցե դարաշրջան
2002 Առաջադրված Հեռուստատեսային քննադատների ասոցիացիա Individual Achievement in Comedy Սպանդի ծառայություն
2000 Հաղթանակ Blockbuster Entertainment Awards Favorite Supporting Actor — Drama/Romance Թոմաս Քրաունի գործը(1999)
1996 Հաղթանակ CableACE Award Best Directing: Comedy Սիրելի մահացու մեղքեր(1995)
1992 Հաղթանակ Edinburgh International Arts Festival Critic’s Award No Cure for Cancer (1992)
1992 Հաղթանակ BBC Festival Recommendation Award No Cure for Cancer (1992)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.acmi.net.au/creators/80183
  2. Bill Hoffmann, Corynne Steindler, Richard Johnson, Paula Froelich (2008 թ․ հոկտեմբերի 26). «Gays blast Leary over slurs». New York Post. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  3. Bromley, Patrick. «Denis Leary - Biography». About.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին. «Raised Irish Catholic by two Irish immigrant parents...»
  4. «Denis Leary Biography (1957-)».
  5. Тим Коулман (2005). «Denis Leary: Playing with Fire». Smoke. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. Snierson, Dan (2005 թ․ հունիսի 17). «Stupid Questions with Denis Leary». EW.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  7. «Emerson Comedy Workshop History». Emerson Comedy Workshop Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. Wayne Chinsang (2001 թ․ հունիս). «Denis Leary». Tastes Like Chicken. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. César G. Soriano (2005 թ․ մայիսի 26). «They came, they saw, they addressed the graduating class». USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. «EXCLUSIVE: Denis Leary to Join Spider-Man Reboot». Heat Vision. 2010 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «Ann Leary - The Official Site». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել