Ջուդի Դևիս
Ջուդի Դևիս (անգլ.՝ Judy Davis, ապրիլի 23, 1955[1][2], Պերթ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ «Էմմի», BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունների դափնեկիր, երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Դևիսը Ավստրալիայի կինեմատոգրաֆիական բարձրագույն մրցանակի՝ AACTA-ի յոթակի մրցանակակիր է։
Ջուդի Դևիս անգլ.՝ Judy Davis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1955[1][2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Պերթ, Ավստրալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ[3], Քերթինի համալսարան, John XXIII College? և Loreto Convent, Claremont? |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Քոլին Ֆրիլզ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՋուդի Դևիսը ծնվել է Փերթում կաթոլիկների ընտանքիում[4]։ Կրթություն նա ստացել է Լորետո մենաստանում և Դրամատիկ արվեստների ազգային ինստիտուտում, որը ավարտել է 1977 թվականին։ Առաջին անգամ Դևիսը իր վրա ուշադրություն է գրավել 1979 թվականին՝ ավստրալիական «Իմ հիանալի կարիերան» ֆիլմում Սիբիլ Մելվինի դերը կատարելուց հետո, ինչի համար նա արժանացել է միանգամից երկու «BAFTA» մրցանակի «Լավագույն դերասանուհի» և «Տարվա հայտնություն» անվանակարգերում։ Նշանակալի է դարձել նաև նրա Գոլդա Մեիրի դերը «Գոլդա անունով կինը» հեռուստաֆիլմում Ինգրիդ Բերգմանի՝ գլխավոր դերակատարի հետ միասին։
1984 թվականին Դևիսը կատարել է Ադելա Քուեսթեդի դերը բրիտանական «Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան» դրամայում, ինչի համար առաջադրվել է «Օսկար»-ի։ 1987 թվականին դերասանուհին արժանացել է Ավստրալիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի երկու մրցանակների՝ «Կենգուրու» և «Լցվելը» ֆիլմերում կատարած դերերի համար։ «Օսկար»-ի երկրորդ առաջադրումը Դևիսը ստացել է 1982 թվականին Վուդի Ալենի «Ամուսիններ և կանայք» ֆիլմում կատարած դերի համար։ Հետագայում դերասանուհին այլ հաջող դերեր է ունեցել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Նոր ժամանակ» (1994), «Հեղափոխության զավակներ» (1996), «Արյուն և գինի» (1996), «Բացարձակ իշխանություն» (1997), «Հավաքելով Հարիին» (1998) «Հայտնին» (1998), «Հակառակ ընթացքի» (2003) և «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով» (2006) ֆիլմերը։
Նրա վերջին դերերից շատերը եղել են հեռուստատեսությունում, որոնց համար Դևիսն արժանացել է «Էմմի» երեք մրցանակների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Shanahan Management | Judy Davis
- ↑ select.nytimes.com
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջուդի Դևիս (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդի Դևիս» հոդվածին։ |