Capitol Records, ամերիկյան Universal Music Group-ին պատկանող ձայնագրման լեյբլ։ Այն ստեղծվել է ԱՄՆ-ում, 1942 թվականին, որպես West Coast ձայնագրման ընկերության առաջին լեյբլ` Ջոնի Մերքերի, Բադդի Դիզլևայի և Գլեն Ուոլեքսի կողմից։ 1955 թվականին այն սեփականաշնորհվել է EMI ձայնագրման լեյբլի կողմից[1]։ Հետագայում, 2012 թվականին EMI ընկերությունը սեփականաշնորհվել է Universal Music Group ընկերության կողմից։ Մեկ տարի անց ընկերությունը միանում է Capitol-ին, և Capitol Music Group ընկերությունը դառնում է Universal Music Group ընկերության մի մասը։ Capitol Records ձայնագրման լեյբլի աշխատասենյակը գտնվում է Հոլիվուդում։ Այն ճանաչված է որպես Կալիֆոռնիայի խորհրդանիշ։

Capitol Records
Изображение логотипа
Տեսակլեյբլ
Հիմնադրված է1942
ՀիմնադիրՋոննի Մերքեր, Բադդի Դիզլևայ, Գլեն Ուոլեքս
Երկիր ԱՄՆ
ՍեփականատերUniversal Music Group
Կայքcapitolrecords.com(անգլ.) և capitolrecords.com
 Capitol Records Վիքիպահեստում

Լեյբլի հետ համատեղ համագործակցում են արտիստներ, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Մերի Ջեյ Բլայջը, Քեթի Փերրին, Avenged Sevenfold-ը, 5 Seconds of Summer-ը, Թորի Քելլին, Սեմ Սմիթը, Թրոյ Սիվանը և այլն[2]։

Պատմություն խմբագրել

1940-ականներ խմբագրել

Capitol Records-ը հիմնադրվել է 1942 թվականին երգահան Ջոննի Մերքերի[3], պրոդյուսեր Բադդի ԴեՍիլվայի, ով նաև ֆինանսական օգնություն էր տրամադրում երգի հեղինակին և Գլեն Ուոլեքսի հետ համատեղ. վերջինս Wallichs Music City ընկերության հիմնադիրն էր։ Ձայնագրման լեյբլ բացելու գաղափարը Մերքերինն էր, որը ծագել էր Հարոլդ Արլենի և Բոբբի Շերվուդի հետ գոլֆ խաղալու ժամանակ։ 1941 թվականից սկսած Մերքերը սկսում է զբաղվել երգահանությամբ, որը մեծ հաջողություններ է բերում նրան։ Ապա Մերքերը Ուոլեքսին ներկայացնում է գաղափարը, երբ վերջինս այցելել էր նրա ձայնագրման ստուդիա։ Ուոլեքսը համաձայնվում է համագործակցել Մերքերի հետ։ 1942 թվականի փետրվարի 2-ին Մերքերը և Ուոլեքսը հանդիպում են ԴեՍիլվայի հետ Հոլիվուդի ռեստորաններից մեկում և միասին քննարկում են Paramount Pictures ընկերությունից ներդրում ստանալու հարցը։ Չնայած ԴեՍիլվան մերժում է նրանց, սակայն նա ֆինանսավորում է նրանց ընկերությանը մոտ 15,000 դոլլարով։ 1942 թվականի մարտի 27-ին նրանց համագործակցության արդյունքում ստեղծվում է Liberty Records-ը, որը հետագայում պաշտոնապես անվանափոխվում է Capitol Records-ի (1942 թվական)[4]։ Իսկ 1942 թվականի ապրիլից ձայնագրման լեյբլն արդեն սկսել էր համագործակցել հայտնի արվեստագետների հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Christopher Hawthorne (2011 թ․ մայիսի 29). «Critic's Notebook: Hollywood landmark at a crossroads». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  2. «Capitol Records - Artists». capitolrecords.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  3. Gilliland, John (1994). Pop Chronicles the 40s: The Lively Story of Pop Music in the 40s (audiobook). ISBN 978-1-55935-147-8. OCLC 31611854. Tape 1, side B.
  4. markhn (2013 թ․ ապրիլի 18). «HAPPY BIRTHDAYS!». popculturefanboy. Google, Inc. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Capitol Records» հոդվածին։