Ջոն Սեդա

ամերիկացի դերասան

Ջոնաթան «Ջոն» Սեդա (անգլ.՝ Jonathan Seda, հոկտեմբերի 14, 1970(1970-10-14)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, ով հայտնի է դարձել «Մեռած բաժին» հեռուստասերիալում՝ Փոլ Ֆալզոն դերի շնորհիվ։

Ջոն Սեդա
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 14, 1970(1970-10-14)[1] (53 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և բռնցքամարտիկ
IMDb։ID 0781218

Կենսագրություն խմբագրել

Ջոն Սեդան ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 14-ին Նյու Յորքում։ Նրա ծնողները Պուերտո Ռիկոյից տեղափոխվել են Մանհեթեն, որտեղ էլ նա ծնվել է։ Ծնվելուց անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվել է Քլիֆթոն, Նյու Ջերսի։ Քլիֆթոնում Ջոնը ստացել է նախնական և միջնակարգ կրթություն։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո նա աշխատանք է ստացել մարզասրահում։ Ընկերների խորհուրդով Ջոնը սկսել է զբաղվել բռնցքամարտով։

Գործունեություն խմբագրել

Ջոն Սեդայի դեբյուտը «Գլադիատոր» ֆիլմն էր, որում նա խաղում էր կուբացի բռնցքամարտիկի դերը։ 1995 թվականին Սեդան առաջադրվել է Spirit Awards մրցանակի՝ «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում «Իսկ ինձ այդպես է դուր գալիս» ֆիլմում իր դերի համար[3]։ 1996 թվականին Կաննի կինոփառատոնում «Արևի որսորդ» ֆիլմը գլխավոր դերում Ջոնի հետ առաջադրվել է Ոսկյա արմավենու ճյուղի[4]։ Լայն էկրանի առաջին գլխավոր դերը Ռիկի Օրտեգայի դերն էր «Թագավոր Ռիկի» ֆիլմում, որը հիմնված է Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսի վրա[5][6]։ 2010 թվականին Ջոնը ստացել է սերժանտ Ջոն Բեյզիլոնի դերը «Խաղաղ օվկիանոս» մինի սերիալում[7]։ 2011 թվականին Ջոնը գլխավոր դերում նկարահանվել է «Լարի Քրաուն» ֆիլմում Թոմ Հենքսի հետ[8]։

Անձնական կյանք խմբագրել

Ջոն Սեդան 2000 թվականին ամուսնացել է իր վաղեմի ընկերուհի Լիզա Գոմեսի հետ[9]։ Նրանք ունեն չորս երեխա։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր
1992 Գլադիատոր Gladiator Ռոմանո
Զեբրի գլուխը Zebrahead Վինի
1993 Նյու Յորքի ոստիկան New York Cop Մարիո
Կարլիտոյի ճանապարհը Carlito’s Way դոմինիկյան
1994 Իսկ ինձ այդպես է դուր գալիս I Like It Like That Չինո Լինարես
1995 Տղաների կողմը Boys On The Side Փիթ
12 կապիկ 12 Monkeys Խոսե
1996 Պարզունակ վախ Primal Fear Ալեքս
Արևի որսորդ Sunchaser Բրենդոն «Բլու» Մոնրո
Հարգելի Աստված Dear God
1997 Սելենա Selena Քրիս Պերես
Անմեղության գինը The Price Of Kissing Բիլի
2000 Փոքր պիեսներ Little Pieces Քեյլ
Փառքի գինը Price of Glory Սոնի Օրտեգա
2001 Սիրո դառնություն Love the Hard Way Չարլի
Վերահսկիչ կրակոց Double Bang Սալի Պեսկատորե
2001 Թագավոր Ռիկի King Rikki Ռիկի Օրտեգա Ортега
Անվիճարկելի Undisputed Խեսուս Կամպոս
2003 Վատ տղաները 2 Bad Boys II Ռոբերտո
2007 Մեկ երկար երեկո One Long Night Ռիչարդ
2011 Լարի Քրաուն Larry Crowne սպա Դայմոնդ
2012 Անզսպելին Bullet to the Head Լուիս Բլանշերդ
2018 Ջրանցքի փողոց Canal Street խուզարկու Մայք Ուոթս

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
1993 Օրվա սկիզբ Daybreak Փեյն
1994 Նյու Յորքի ոստիկանություն NYPD Blue Սալ Մեդինա 1 դրվագ
1995 Ոստիկաններ քողի տակ New York Undercover Բոբի Լունաս 1 դրվագ
Կրակի տակ Under Fire
1996 Դատավճիռի սխալ Mistrial Էդի Ռիոս
1997 Օրենք և կարգ Law & Order խուզարկու Փոլ Ֆալզոն 1 դրվագ
1997-1999 Մեռած բաժին Homicide: Life on the Street խուզարկու Փոլ Ֆալզոն 46 դրվագ
1999-2000 Երրորդ հերթափոխ Third Watch Մեթի Քեֆի 7 դրվագ
2000 Լավ տղաներ, վատ տղաներ Good Guys/Bad Guys
Մեռած բաժին Homicide: The Movie խուզարկու Փոլ Ֆալզոն
Անցյալի ուրվականներ Thin Air Լուիս Դե Լեոն
2001-2002 Քողի տակ UC: Undercover Ջեյք Շոու 11 դրվագ
2003 Բանտ Օզ Oz Դինո Օրտոլանի 3 դրվագ
Տաքսիստ Hack Նիկ Դուարտե 1 դրվագ
2004 Լաս Վեգաս Las Vegas Ջունիոր Գոմես 1 դրվագ
Ժյուրի The Jury Վիկտոր Տորես 1 դրվագ
2004-2005 Քեվին Հիլ Kevin Hill Դամիան «Դամ» Ռուիս 22 դրվագ
2006 Խոսելով ուրվականների հետ Ghost Whisperer Ջոն Գրեգորի 2 դրվագ
2006-2007 Տան կողքին Close to Home Ռեյ Բլեկվել 20 դրվագ
2008 C.S.I.: Մայամիի հանցագործության վայրը CSI: Miami Գեկտոր Սալազար 1 դրվագ (7 սեզոն, 11 սերիա)
2009 Մեկ շոգ ամառ One Hot Summer Արիել Սիլվա
Հաուս House M.D. Դոնի Կոմպսոն 1 դրվագ (6 սեզոն, 6 սերիա)
2010 Legally Mad Ջո Մեթի
Cutthroat Ֆրենկի
Numb3rs Լոնի Մոսես 1 դրվագ
Խաղաղ օվկիանոս The Pacific սերժանտ Ջոն Բեյզիլոն մինի սերիալ
Սև պիտակ Burn Notice Կոուլ 1 դրվագ
The Closer խուզարկու Ֆրենկ Բերիկո 1 դրվագ (6 սերիա 6 սեզոն)
Հավայան կղզիներ 5.0 Hawaii Five-0 սերժանտ Քեյջ 1 դրվագ
2011-2013 Տրիմեյ Treme Նելսոն Իդալգո 25 դրվագ
2012-2019 Չիկագոյի հրշեջներ Chicago Fire խուզարկու Անտոնիո Դոուսոն 14 դրվագ
2013-2019 Չիկագոյի հրշեջներ Chicago P.D. խուզարկու Անտոնիո Դոուսոն գլխավոր դեր
2017 Չիկագոյի արդարադատություն Chicago Justice Գլխավոր քննիչ Անտոնիո Դոուսոն գլխավոր դեր
2021 La Brea Դոկտոր Սեմ Վելեզ գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #143010166 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Best Male Lead». Spirit Awards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 31 марта 2014-ին.
  4. «Official Selection 1996 : All the Selection». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 31 марта 2014-ին.
  5. Jon Seda Biography Արխիվացված 2016-03-03 Wayback Machine at StarPulse.Com
  6. King Rikki at IMDB
  7. Mustac, Frank (2009 թ․ նոյեմբերի 11). «Veterans Day interview: Film actor Jon Seda humbly describes portraying World War II hero John Basilone in HBO miniseries». nj.com. Վերցված է 31 марта 2014-ին.
  8. «Larry Crowne (2011)».
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.