Չինական մեծ պարիսպ

(Վերահղված է Չինական մեծ պատից)

Չինական մեծ պարիսպ (長城, 长城, Chángchéng (Երկար պատ) կամ 萬里長城, 万里长城, Wànlǐ Chángchéng (Երկար պատ 10000 լի երկարությամբ), քարից, աղյուսից, հողից, փայտից և այլ նյութերից պատրաստված ամրությունների շարք։ Դրանք կառուցվել են հիմնականում արևելքից արևմուտք Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով՝ պաշտպանելու չինական պետություններն ու կայսրությունները Եվրասիական տափաստանների տարբեր քոչվոր խմբերի հարձակումներից և նվաճումներից։ Դեռևս մ.թ.ա. 7-րդ դարից սկսվել է պարսպի որոշ մասերի կառուցումը[3]։ Սրանք հետագայում միացվել են մյուս պարիսպներին Ցին Շի Հուանդի՝ Չինաստանի առաջին կայսեր կողմից (մ.թ.ա. 220–206 թվականներ)։ Այս պարսպից, իհարկե, շատ քիչ մասն է պահպանվել[4]։ Ավելի ուշ տարբեր դինաստիայի ներկայացուցիչներ վերակառուցել, նորոգել են հին պարիսպները՝ միևնույն ժամանակ ավելացնելով նոր շարքեր։ Պարիսպների ամենահայտնի հատվածը կառուցվել է Մին դինաստիայի (1368–1644 թվականներ) օրոք։

Չինական մեծ պարիսպ
萬里長城
Չինական մեծ պարիսպը Ցինշանլինում
ՏեսակԱմրություն
ԵրկիրՉինաստան
ՏեղագրությունՀեբեյ, Պեկին[1], Տյանցզին[2], Շանսի, Ներքին Մոնղոլիա, Շենսի, Նինսյա-Խուեյ, Գանսու, Սինծյան, Շանդուն, Հենան, Հուբեյ, Հունան, Սիչուան և Ցինհայ
Բարձրություն5 մետր, 8 մետր և 7 մետր
Երկարություն21 195 կմ
Լայնությունմոտ 4,5 մետր
Շինանյութկրաքար
Կազմված էJiayuguan?, Old Dragon Head? և Guangwu Great Wall?
Այցելողներ16 000 000 մարդ և 15 100 մարդ
Հիմնադրված է-700
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Չինական մեծ պատի կանգուն հատվածներ

Պաշտպանական նշանակությունից բացի Չինական մեծ պարիսպը ունեցել է նաև սահմանների վերահսկողության նշանակություն՝ թույլ տալով Մետաքսի ճանապարհով ապրանքների անվնաս տեղափոխումը, առևտրի կանոնակարգումը, արտագաղթի և ներգաղթի վերահսկողությունը։ Դեռ ավելին՝ պարսպի պաշտպանական հատկանիշները բարելավվել են պահակակետ աշտարակների, զորանոցների, կայազորի կայանների, ծխի և կրակի միջոցով ազդանշաններ տալու համակարգերի ստեղծմամբ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ պարիսպների վրայի ուղին ինքնին եղել է նաև տրանսպորտային միջանցք։

Տարբեր դինաստիաների կողմից կառուցված սահմանամերձ պարիսպները ունեցել են մի քանի երթուղիներ։ Ընդհանուր առմամբ դրանք ձգվել են արևելքում Դանդունից մինչև արևմուտքում Լոբնոր լիճ, հյուսիսում ներկայիս ռուս-չինական սամանից մինչև հարավում Ցինհայ՝ ուրվագծելով մոնղոլական տափաստանի եզրը աղեղի ձևով։ Բարձրակարգ տեխնոլոգիաներով իրականացված հնագիտական հետազոտությունները թույլ են տվել եզրակացնել, որ Մին դինաստիայի կողմից կառուցված պարսպի երկարությունը եղել է 8850 կմ[5]։ Այն կազմված է 6259 կմ երկարությամբ իրական պարիսպներից, 359 կմ երկարությամբ խրամատներից և 2232 կմ երկարությամբ բլուրներից և գետերից կազմված բնական պաշտպանական արգելապատնեշներից[5]։ Մեկ այլ հնագիտական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ պարիսպը իր բոլոր ճյուղերով ունի մոտ 21,196 կմ երկարություն[6]։ Այսօր Չինական մեծ պարիսպը համարվում է պատմության մեջ ամենատպավորիչ ճարտարապետական գլուխգործոցներից մեկը[7]։ Մեծ պարիսպը 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ[8][9]։

Անվանումներ խմբագրել

Չինական մեծ պարսպի ամրությունների ամբողջությունը պատմականորեն ունեցել է տարբեր անվանումներ ինչպես չինարենով, այնպես էլ անգլերենով։

Չինական պատմագրություններում «Երկար պատ(եր)» (長城, changcheng) տերմինը կարելի է հանդիպել Սիմա Ցյանի «Մեծ պատմաբանի գրառումները» աշխատության մեջ, որտեղ այդ տերմինը օգտագործվել է ինչպես Պատերազմող պետությունների միջև, այնպես էլ դրանցից հյուսիս ընկած պարսպի առանձին մասերը նկարագրելու համար, միևնույն ժամանակ այս տերմինը վերաբերել է Առաջին կայսեր կողմից կառուցված առավել միասնական կառույցին[10]։ 城 չինական նշանը, որը նշանակում է քաղաք կամ ամրոց, «հող» ռադիկալի՝ 土, ձայնաիմաստաբանական բաղադրյալն է, իսկ 成՝ հնչյունաբանական, որի հին չինական արտասանության լեզվաբանական վերակառուցումն է deŋ-ը[11]։ Այն սկզբնապես վերաբերել է պաշտպանական կառույցին, որը շրջապատել է չինական հնագույն քաղաքները և օգտագործվել է հին չինական պետությունների շուրջ այս պատերի ընդարձակման համար․ այսօր, սակայն, այն ավելի հաճախ օգտագործվում է չինարեն «քաղաք» բառի համար[12]։

Չինական ավելի երկար «10 հազար մղոն երկարությամբ պատ» (萬里長城, Wanli Changcheng) անունը ծագում է Սիմա Ցյանի Գրառումներում տրված նկարագրություններից, չնայած նրան, որ Սիմա Ցյանը պարիսպներն այդպես չի կոչել։ 493 թվականի Սունի պատմությունը մեջբերել է առաջնագծի հրամանատար Թան Դաոժիի խոսքերը «10.000 մղոն երկարությամբ պատերի մասին»[13]։ Չինական մղոնը (里, լի) անկանոն չափման միավոր էր, որն օգտագործվում էր ստանդարտ չափի գյուղերը չափելու համար և տեղանքով պայմանավորված փոփոխվում էր։ Ընդհանուր առմամբ այն կազմում էր անգլիական մղոնի մեկ երրորդը (540 մղոն)[14]։ 1930 թվականից ի վեր, երբ Չինաստանը անցում է կատարել մետրական համակարգի, չինական մղոնը հստակ հավասար է եղել 500 մետրի կամ 1600 ֆուտի[15], որի արդյունքում պարսպի անվանումը կնկարագրի շուրջ 5000 կմ հեռավորություն։ Այնուամենայնիվ, «10 հազար» (wàn) տերմինի կիրառությունը զուտ նկարագրական նշանակություն ունի ճիշտ այնպես, ինչպես միրյադ տերմինը անգլերենում և հունարենում, որը պարզապես նշանակում է «անհամար» կամ «անչափելի»[16]։

Այն պատճառով, որ պարսպի կառուցումը կապվում էր Առաջին կայսեր ենթադրյալ բռնակալության հետ, Ցին դինաստիայից հետո չինական բոլոր դինաստիաները խուսափում էին օգտագործել «Երկար պատ» տերմինը իրենց ավելացրած պատերի համար[17]։ Դրա փոխարեն միջնադարյան գրառումներում օգտագործվել են զանազան տերմիներ՝ «առաջնագիծ(եր)» (塞, sāi)[18], «հենակետ(եր)» (垣, yuán)[18], «արգելապատնեշ(ներ)» (障, zhàng)[18], «արտաքին ամրոցներ» (外堡, wàibǎo)[19], «սահմանային պատեր» (t 邊牆, s 边墙, biānqiáng)[17]։ Պատի բանաստեղծական և ոչ պաշտոնական անվանումներից են «Մանուշակագույն առաջնագիծը» (紫塞, Zǐsāi)[20] և «Երկրի վիշապը» (t 土龍, s 土龙, Tǔlóng)[21]։ Միայն Ցին կայսրության օրոք «Երկար պատ» տերմինը սկսեց կիրառվել բոլոր սահմանային պատերի համար՝ անկախ դրանց տեղադրությունից կամ դինաստիական ծագումից[22]։

Ժամանակակից անգլերեն անունը ծագում է եվրոպացի ճանապարհորդների կողմից հիշատակվող «Չինական պատից»[22]։ Մինչև 19-րդ դարը[22] «Չինական մեծ պատ» տերմինը սովորական է դարձել անգլերենում և ֆրանսերենում, մինչդեռ եվրոպական այլ լեզուներում, օրինակ՝ գերմաներենում, շարունակել են օգտագործել «Չինական պատ» անունը[16]։

Պատմություն խմբագրել

Առաջին պարիսպներ խմբագրել

 
Ցին դինաստիայի Մեծ պատը

Մ․թ․ա․ 8-5-րդ դարերում Չունցյու ժամանակաշրջանում (Գարնան և աշնան շրջան) չինացիները արդեն տիրապետում էին պատի կառուցման տեխնիկաներին[23]։ Այս և հետագա Պատերազմող երկրների ժամանակաշրջանում Ցին, Վեյ, Չժաո, Ցի, Յան և Չժունշան[24][25] պետությունները կառուցել են ընդարձակ ամրություններ սեփական սահմանները պաշտպանելու նպատակով։ Թրերի և նիզակների հարվածներին դիմադրելու համար ստեղծված այս պատերը հիմնականում կառուցվում էին տրորված հողից և մանրախճից։

 
Հան դինաստիայի Մեծ պատը

Մ․թ․ա․ 221 թվականին Ցին դինաստիայից Չժեն թագավորը պարտության է մատնել իր վերջին հակառակորդներին և միավորել Չինաստանը՝ իբրև առաջին կայսր Ցին դինաստիայից՝ Ցին Շի Հուանդի։ Վերջինս ցանկանում էր ստեղծել կենտրոնացված իշխանություն և կանխել ֆեոդալական լորդերի իշխանության վերականգնման հավանականությունը, ուստի Ցին Շի Հուանդին հրամայել է ոչնչացնել պատերի այն հատվածները, որոնք իր կայսրությունը բաժանում էին մյուս պետություններից։ Ցին Շի Հուանդին փորձում էր իր կայսրությունը պատրաստել ընդդեմ հյուսիսում բնակվող հոների, ուստի նա հրամայել է կառուցել նոր պատեր՝ միացնելու կայսրության այլ մասերում գտնվող ամրությունները հյուսիսի առաջնագծի հետ։ «Կառուցիր և առաջ անցիր» սկզբունքը հիմնականն էր պատերի կառուցման ժամանակ, ըստ որի չինացիները չէին ստեղծում մշտապես կայուն սահման[26]։ Շինարարության համար անհրաժեշտ մեծ քանակությամբ նյութերի տեղափոխումը բավականին բարդ խնդիր էր, ուստի կառուցողներն աշխատում էին հիմնականում օգտագործել տեղական ռեսուրսները։ Լեռնային հատվածներում օգտագործում էին լեռների քարերը, իսկ հարթավայրային մասերում՝ տրորված հողը։ Որևէ պատմական աղբյուր չկա, որը կփոխանցեր Ցին պատերի ճշգրիտ երկարությունն և շարքերի մասին տեղեկությունը։ Հին պատերից շատերը դարերի ընթացքում քայքայվել են, և մինչ օրս պահպանվել են միայն շատ քչերը։ Կառուցման ընթացքում մարդկային կորուստների հստակ թիվը հայտնի չէ, սակայն որոշ հեղինակների հաշվարկներով կառուցման աշխատանքների ժամանակ մահացածների թիվը[27][28] կազմել է մի քանի հարյուր հազար, եթե ոչ միլիոն[29]։ Ավելի ուշ՝ Հան[30], Սուի և այլ հյուսիսային դինաստիաներ տարբեր գներով վերանորոգել, վերակառուցել և ընդարձակել են Մեծ պատի հատվածները, որպեսզի կարողանան իրենց պաշտպանել հյուսիսից սպառնացող նվաճողներից[31]։ Թան և Սուն դինաստիաները որևէ կարևոր քայլեր չեն ձեռնարկել տարածաշրջանում[31]։ Լաո, Քին և Յուան դինաստիաները, որոնք ղեկավարել են Հյուսիսային Չինաստանը 10-13-րդ դարերի ընթացքում, 12-րդ դարում կառուցել են պաշտպանական պատեր, սակայն դրանք գտնվել են Մեծ պատից շատ հյուսիս՝ Ներքին Մոնղոլիայում կամ հենց Մոնղոլիայում[32]։

Մին դինաստիայի դարաշրջան խմբագրել

14-րդ դարում Մին դինաստիան վերստին կյանքի կոչեց Մեծ պատի կառուցման գաղափարը[33], մինչ այդ Մին դինաստիայի զորքը պարտություն է կրել օյրատներից Թումուի ճակատամարտում։ Մին դինաստիան նույնիսկ հաջորդած պատերազմների ընթացքում չի կարողացել ամբողջական գերիշխանություն հաստատել մոնղոլական ցեղերի նկատմամբ, իսկ երկարատև հակամարտությունը բարդացրել է կայսրությունում իրավիճակը։ Ուստի այս դինաստիան նախաձեռնում է Չինաստանի հյուսիսային շրջաններում պատերի կառուցումը, որը կայսրության սահմաններից հեռու կպահեր քոչվոր ցեղերին։ Ընդունելով Օրդոս անապատում մոնղոլական գերիշխանությունը՝ Մին դինաստիան պատը կառուցել է անապատի հարավային սահմաններին՝ դուրս թողնելով Յանցզի գետը։

Ի տարբերություն վաղ շրջանի ամրությունների՝ Մին դինաստիայի կողմից կառուցված ամրությունները շատ ավելի ամուր էին և բարդ՝ պայմանավորված հողի փոխարեն աղյուսի և քարերի օգտագործմամբ։ Հաշվարկների համաձայն պատերի վրա կառուցվել են ավելի քան 25,000 դիտակետեր[34]։ Այն պատճառով, որ մոնղոլական արշավանքները շարունակվել են տարիներ շարունակ, Մին դինաստիան բավականին շատ ռեսուրսներ է ներդրել պատերի վերանորոգման և ամրապնդման համար։ Հատկապես Մին դինաստիայի Պեկին մայրաքաղաքին մոտ գտնվող հատվածներն էին ամուր կառուցված[35]։ 1567-1570 թվականներին Ցի Ցզիգուան նույնպես վերանորոգել և ամրացրել է պատերը՝ հողաշեն հատվածները ծածկելով աղյուսով, այնուհետև Շանհայգուանից մինչև Չանպին ավելացրել է 1,200 դիտակետեր, որոնք նախատեսված էին մոտեցող մոնղոլական ուժերը տեսնելու համար[36]։ 1440-1460-ական թվականներին Մին դինաստիան նաև կառուցել է այսպես կոչված «Լյաոդունի պատը»։ Իր նշանակությամբ այս պատը մոտ էր Մեծ պատին, սակայն կառույցի տեսանկյունից այնքան էլ ամուր չէր։ Լյաոդունի պատը իր մեջ ընդգրկում էր Լյաոդուն շրջանի գյուղատնտեսական հատվածները և ծառայում էր որպես պաշտպանական ամրություն ընդդեմ հյուսիսարևմուտքից ջուրչեն-մոնղոլական օրյանգանի և հյուսիսից քիանչաո ջուրչեն ցեղերի հավանական ներխուժման։ Չնայած Լյաոդունի պատի որոշ շրջաններ կառուցված էին քարից և կղմինդրից, դրա մեծ մասը իրականում կառուցված էր երկու կողմերում խրամ ունեցող հողե թմբերից։

 
Մին կայսրության չափերն ու նրա պատերը

Մին դինաստիայի ավարտին Մեծ պատի շնորհիվ կայսրությունը կարողացել է դիմադրել մանջուրների նվաճումներին, որոնք սկսել են իրենց հարձակումները մոտ 1600 թվականին։ Նույնիսկ ամբողջ Լյաոդունը կորցնելուց հետո Մին դինաստիայի բանակը կարողացել է պահել մեծապես ամրացված Շանհայի անցումը՝ թույլ չտալով մանջուրներին նվաճել չինական հարթավայրը։ Մանջուրները կարողացել են անցնել Մեծ պատը միայն 1644 թվականին այն բանից հետո, երբ Պեկինն արդեն անցել էր Լի Ցիչենի ապստամբներին։ Նախկինում մանջուրները բազմիցս անցել են Մեծ պատը ասպատակության համար, սակայն սա առաջին անգամ էր, որ պատն անցնում էին նվաճման համար։ Մին դինաստիայից մի զորավարի՝ Ու Սանգուի հրամանով, ով դարձել էր մանջուրների դաշնակիցը՝ հույսով, թե կկարողանա վերջիններիս օգնությամբ հեռացնել ապստամբներին Պեկինից, մայիսի 25-ին բացվել են Շանհայի դարպասները[37]։ Մանջուրներին հաջողվել է արագորեն գրավել Պեկինը և ի վերջո պարտության մատնել ինչպես ապստամբ Շուն դինաստիային, այնպես էլ Մին դինաստիայի մնացորդներին՝ հիմք դնելով Ցին դինաստիային ողջ Չինաստանում[38]։

Ցին դինաստիայի իշխանության ներքո Չինաստանի սահմանները ընդարձակվել են՝ նույնիսկ անցնելով պարիսպները և ընդգրկելով Մոնղոլիան կայսրության սահմանների մեջ։ Այս իսկ պատճառով Մեծ պատի կառուցման աշխատանքները դադարեցվել են։ Մյուս կողմից այսպես կոչված Ուռենիների ցանկապատը կառուցվել է Մանջուրիայում Ցին դինաստիայի ղեկավարների կողմից։ Դրա նշանակությունը, սակայն, պաշտպանական չէր․ այն կառուցվել էր հան չինացիների գաղթը դեպի Մանջուրիա կանխելու համար[39]։

Օտարերկրյա գրառումներ խմբագրել

 
Չինական մեծ պարսպի մի մասը (1853 թվականի ապրիլ)[40]

Յուան դինաստիայի Չինաստան կամ Մոնղոլիա այցելած ոչ մի եվրոպացի՝ Մարկո Պոլո, Ջովանի Պլանո Կարպինի, Վիլյամ Ռուբրուք, Ջովանի դե Մարինոլի և Օդորիկո Պորդենոնե, չի հիշատակել Մեծ պատի մասին[41][42]։

 
Մեծ պատը 1907 թվականին

Հյուսիսաֆրիկացի ճանապարհորդ Իբն Բատուտան, ով մոտ 1346 թվականին այցելել է Չինաստան Յուան դինաստիայի օրոք, հավանաբար լսել էր Մեծ պատի մասին դեռևս Չինաստան այցելելուց առաջ[42]։ Նա իր «Ճանապարհորդություններ» («Նվեր նրանց, ովքեր մտորում են քաղաքների հրաշալիքների և ճանապարհորդության հույզերի մասին») ճանապարհորդական նոթատետրում նշել է, որ պատը Զեյթունից (ներկայիս Ցյուանժոու) «60 օրվա հեռավորության վրա» է գտնվում։ Նա այս պատը կապել է Ղուրանում հիշատակվող պատի լեգենդի հետ[43], որը Զուլ Քարնեյնը (հաճախ նույնացվում է Ալեքսանդր Մեծի հետ) կառուցել էր ծագող արևի տարածքում բնակվող մարդկանց Գոգի և Մագոգի չարագործություններից պաշտպանելու համար։ Սակայն Իբն Բատուտան չգիտեր որևէ մեկին, ով տեսել էր կամ գեթ լսել էր պատի մասին, որից կարելի է ենթադրել, որ եթե նույնիսկ պատի մնացորդները եղել են, դրանք շատ աննշան են եղել[44]։

16-րդ դարի սկզբին եվրոպացիների՝ Մին դինաստիայի Չինաստան հասնելուց հետո Եվրոպայում սկսել են տարածվել Մեծ պատի վերաբերյալ տեղեկություններ՝ չնայած որ եվրոպացիները անձամբ այդ պատը տեսել են միայն մեկ դար անց։ Հավանաբար պատի՝ եվրոպական առաջին նկարագրությունները, ինչպես նաև թաթարների դեմ դրա ունեցած պաշտպանական նշանակությունը տեղ են գտել Ժուո դի Բարուշի 1563 թվականի «Ասիա» գրքում[45]։ Արևմտյան աղբյուրներում պատի մասին եղած վաղ գրառումներ ունեն Գասպար դա Քրուզը, Բենտո դե Գոյշը, Մատտեո Ռիչին և եպիսկոպոս Խուան Գոնզալեզ դե Մենդոզան[46]։ 1559 թվականին Գասպար դե Քրուզը իր «Չինաստանի և հարակից շրջանների մասին» տրակտատում տալիս է Մեծ պատի վաղ նկարագրությունը[46]։ Առաջին գրանցված դեպքը, երբ եվրոպացիները Չինաստան են մտել՝ անցնելով Մեծ պատը, եղել է 1605 թվականին, երբ պորտուգալացի Բենտո դե Գոյշը Հնդկաստանից հասել է հյուսիսարևմուտքում գտնվող պատի Ցյայու անցմանը[47]։ Վաղ շրջանի եվրոպական արձանագրությունները բավականին անշուք էին, էմպիրիկ և ճշգրիտ արտացոլում էին պատի մասին չինական պատկերացումները[48], չնայած ավելի ուշ դրանք չափազանցվել են[49], օրինակ այն, որ Մին դինաստիայի կառուցած պատերը նույնն են, ինչ-որ մ․թ․ա․ 3-րդ դարում Առաջին կայսեր կողմից կառուցված պատերը[49]։

Ափիոնային առաջին և երկրորդ պատերազմներում պարտություն կրելուց հետո, երբ Չինաստանը բացեց իր սահմանները օտարերկրյա առևտրականների և այցելուների համար, Մեծ պատը դարձել է զբոսաշրջիկների համար գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ 19-րդ դարի վերջերի ճանապարհորդական նոթերը այնքան են բարձրացրել Մեծ պատի նկատմամբ հետաքրքրությունն և տարածել դրա հետ կապված լենգենդներ[50], որ 20-րդ դարում թյուր կարծիք էր ձևավորվել, թե Չինական մեծ պատը տեսանելի է ոչ միայն Լուսնից, այլև Մարսից[51]։

Շարքեր խմբագրել

 
Մին դինաստիայի կառուցած Մեծ պատի հատվածները, որոնք մինչ օրս կանգուն են։

Չնայած Մեծ պատի ֆորմալ սահմանման շուրջ համաձայնություն չի եղել, որն էլ դժվարացնում է Մեծ պատի ամբողջական նկարագրության գործը[52], հիմնական պատի որոշ շարքեր կարելի է նկարագրել՝ հիմնվելով Մին դինաստիայի կողմից պատի կառուցման ընթացքին։

 
Հան դինաստիայի Մեծ պատը Յումնենի անցման մոտ

Ցյայուի անցումը, որը տեղակայված է Գանսու շրջանում, Մին դինաստիայի Մեծ պատի արևմտյան վերջնակետն է։ Չնայած Հանի ամրությունները, օրինակ՝ Յումենի անցում և Յանի անցում, գտնվում են հեռու արևմուտքում, այս անցումներ տանող պահպանված պատերը դժվար է գտնել։ Ցյայու անցումից սկսած պատերը ձգվում են մինչև Հեքսի միջանցք և Նինսյա-Հուեյի անապատներ, որտեղ այն մոտենում է Ինչուանում Յանցզի գետի արևմտյան եզրին։ Այստեղ Մին դինաստիայի կողմից կառուցված առաջին հիմնական պատերը անցնում են Օրդոս անապատով՝ հասնելով Յանցզի գետի արևելյան եզր։ Սինջոույի (Շանսիի նահանգ) Փիանտո անցման մոտ (t 偏頭關, s 偏头关, Piāntóuguān) Մեծ պատը բաժանվում է երկու մասի՝ «Արտաքին մեծ պատ» (t 外長城, s 外长城, Wài Chǎngchéng), որը ձգվում է Ներքին Մոնղոլիայի սահմանով մինչև Հեբեյ նահանգ, և «Ներքին մեծ պատ» (t 內長城, s 內长城, Nèi Chǎngchéng), որը ձգվում է Փիանտո անցումից 400 կմ՝ անցնելով Փինսին անցումն ու Յամեն անցումը մինչև Պեկինի Յանցին մարզի Սիհայե (四海冶, Sìhǎiyě) քաղաքի մոտ միանում է Արտաքին մեծ պատին։

 
Մին դինաստիայի Մեծ պատը Ցինշանլինում

Հատկապես հայտնի են Պեկինի քաղաքապետարանի շուրջ Մեծ պատի հատվածները․ դրանք հաճախակի վերանորոգվել են և դարձել զբոսաշրջիկների մշտական այցելության վայրերից մեկը։ Չժանցզյաքոյի մոտակայքում գտնվող Բադալին մեծ պատը Չինական պարսպի ամենահայտնի մասն է, քանի որ սա Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում հանրության առջև բացված առաջին հատվածն է եղել, ինչպես նաև ծառայել է ցուցանմուշ բարձրաստիճան պաշտոնյաների համար[53]։ Բադալինից հարավ գտնվում է պատի Ջույոն անցումը․ այս հատվածը շատ պահակակետեր է ունեցել, քանի որ անհրաժեշտ էր պաշտպանել Չինաստանի մայրաքաղաք Պեկինը։ Քարից և աղյուսից պատրաստված այս հատվածը ունի 7,8 մ բարձրություն և 5 մ լայնություն։

 
Պեկինի մոտակայքում Մուտյանուի Մեծ պատը

Մին դինաստիայի Մեծ պատի ամենատպավորիչ հատվածը Ցինշանլինի խիստ թեքութունների վրա կառուցված հատվածն է։ Պատը ձգվում է 11 կմ երկարությամբ, որոշ տեղերում 5 մ, որոշ տեղերում 8 մ բարձրությամբ, 6 մ հաստությամբ ներքևի հատվածում և 5 մ՝ վերին հատվածում։ Վանցինլոն (t 望京樓, s 望京楼, Wàngjīng Lóu) Ցինշանլինի 67 պահակակետերից մեկն է, որն ունի ծովի մակարդակից 980 մ բարձրություն։ Ցինշանլինից հարավարևելք ընկած է Մուտյանյուի մեծ պատը, որը 2,5 կմ ձգվում է բարձր և ժայռոտ լեռների հարավարևելքից մինչև հյուսիսարևմուտք։ Այն արևմուտքում միանում է Ջույոնգուան անցմանը, իսկ արևելքում՝ Գուբեյկոյին։ Սա առաջին հատվածն է եղել, որը Չինաստանի մշակութային հեղափոխության իրարանցումից հետո վերանորոգվել է[54]։

Բոհայի ծոցի եզրին գտնվում է Շանհայի անցումը, որը ավանդաբար համարվում է Մեծ պատի վերջը և «Երկնքի տակ առաջին անցումը»։ Շանհայի անցման պատի այն հատվածը, որը մոտենում է ծովին, հայտնի է «Հին վիշապի գլուխ» անունով։ Շանհայի անցումից 3 կմ հյուսիս Ցյաոշանի (焦山長城) մեծ պատն է[55], իսկ Շանհայգուանից 15 կմ հյուսիսարևելք Ցիումենկոն է (t 九門口,s 九门口, Jiǔménkǒu), որը պատի՝ իբրև կամուրջ կառուցված միակ հատվածն է։ Ցիումենկոյից այն կողմ ձգվում է Լյաոդունի պատը համանուն նահանգի միջով և ավարտվում Հուշանի մեծ պատի մոտ՝ Դանդոն քաղաքում՝ Հյուսիսային Կորեայի սահմանների մոտակայքում[56]։

2009 թվականին գլոբալ տեղորոշման համակարգերի և հատուկ ինֆրակարմիր ճառագայթներ արձակող սարքավորումների միջոցով հնարավոր եղավ հայտնաբերել բլուրներով, գետերով և խրամատներով ծածկված պատի 180 կմ երկարությամբ որոշ հատվածներ, որոնք նախկինում անհայտ էին[57]։ 2015 թվականի մարտին և ապրիլին Նինսյա-Հուեյ ինքնավար շրջանի և Գանսու նահանգի սահմանների երկայնքով հայտնաբերվեցին պատի՝ ընդհանուր առմամբ 10 կմ երկարությամբ 9 հատվածներ, որոնք հավանաբար Մեծ պատի մաս են կազմել[58]։

Առանձնահատկություններ խմբագրել

 
Մեծ պատը զբոսաշրջային սեզոնին

Մինչ պատի շինարարության մեջ աղյուսի կիրառումը հիմնականում օգտագործում էին հող, քարեր և փայտ։ Մին դինաստիայի կառավարման շրջանում սկսել են օգտագործել ոչ միայն աղյուս, այլև կղմինդր, կրաքար և քար։ Աղյուսի չափերն ու ծանրությունը աշխատանքը մի քանի անգամ հեշտացրին և արագացրին։ Բացի այդ աղյուսները ավելի շատ ծանրություն կարող են տանել և ավելի լավ են պահպանվում, քան հողը։ Մյուս կողմից քարը ինքն իր ծանրությունը ավելի լավ է պահում, քան աղյուսը, սակայն քարն առավել բարդ է օգտագործել։ Արդյունքում ուղղանկյուն կտրված քարերն օգտագործվում էին հիմքի, ներքին և արտաքին եզրերի և պատի դարպասների համար։ Պատերի վերին հատվածում սովորաբար կառուցվում էր ատամնավոր պարիսպ 30 սմ բարձրությամբ և 23 սմ լայնությամբ պաշտպանական արանքներով։ Հողապատնեշների հետևից պահակները կարող էին ազատորեն ուսումնասիրել ամբողջ շրջապատը[59]։ Մեծ պատի երկայնքով զորամիավորումների միջև հաղորդակցությունը, մասնավորապես լրացուցիչ ուժերին կանչելու, կայազորին թշնամու շարժումների մասին տեղեկացնելու առումով, վերին աստիճանի կարևոր էր։ Պատի ամենաբարձր հատվածներում և հատկապես բլուրների վրա՝ առավել տեսանելի վայրերում, կառուցվում էին ազդանշանային աշտարակներ։ Փայտե դարպասները օգտագործվում էին իբրև թակարդ այդտեղով անցնողների համար։ Պատի ներքին մասում կառուցվում էին զորանոցներ, ախոռներ և զինանոցներ[59]։

Ներկայիս վիճակ խմբագրել

 
Մեծ պատի մի հատված (կիսաքանդ), որն անցնում է լեռներով

Պեկինի հյուսիսային հատվածում և զբոսաշրջային կենտրոնների շրջանում Մեծ պատը լավ պահպանվել է և բազմիցս վերանորոգվել, մինչդեռ մի շարք այլ շրջաններում պատը իրենից ներկայացնում է ավերակների կույտ։ Նման հատվածներում պատի քարերը օգտագործվել են տներ և ճանապարհներ կառուցելու համար կամ նույնիսկ դարձել են գյուղի խաղահրապարակներ[60]։ Պատի շատ հատվածներ վանդալիզմի զոհ են դարձել կամ ծածկվել են գրաֆիտիներով, մինչդեռ աղյուսները գողացվել են և վաճառվել շուկաներում չինական 50 յուանով[61]։ Պատի որոշ հատվածներ ոչնչացվել են շինարարության ժամանակ[62]։ Ազգային մշակութային ժառանգության վարչության 2012 թվականի զեկույցի համաձայն Մին դինաստիայի Մեծ պատի 22%-ը անհետացել է[61]։ Գանսու նահանգում պատի ավելի քան 60 կմ անհետացել է 20 տարիների ընթացքում, որը հավանաբար քայքայվել է փոշոտ փոթորիկների հետևանքով։ Որոշ հատվածներում պատի բարձրությունը նվազել է 5 մ-ով՝ հասնելով 2 մ-ի։ Որոշ քառակուսի պահակակետ-աշտարակներ, որոնք պատի ամենահայտնի լուսանկարների մասն էին կազմում, անհետացել են։ Պատի արևմտյան որոշ հատվածներ կառուցվել են ցեխից և ոչ թե քարից կամ աղյուսից, ուստի տարիների ընթացքում քայքայման են ենթարկվել[63]։ 2014 թվականին Լյաուդոնի և Հեբեյի նահանգների սահմանագծին պատի մի հատված բետոնով վերակառուցվել է։ Սակայն այս քայլը խստիվ քննադատվել է[64]։

Չինական մեծ պատը տիեզերքից խմբագրել

Լուսնից խմբագրել

Լուսնից Չինական մեծ պարսպի տեսանելիության մասին ամենավաղ հիշատակումը առկա է 1754 թվականին հնություններ հավաքող անգլիացի Վիլյամ Ստուկլեի նամակում։ Ստուկլեյը գրել է, որ «130 կմ երկարություն ունեցող վիթխարի պատը Հադրիանոսի պատ իր երկարությամբ զիջում է միայն Չինական պատին, որը գլոբուսի վրա նշանակալի օբյեկտ է և հավանաբար տեսանելի է նաև Լուսնից»[65]։ 1895 թվականին նմանատիպ հայտարարություն է արել նաև Հենրի Նորմանը՝ նշելով․ «աչքի ընկնելով ոչ միայն տարիքով՝ այս պատը նաև մարդկային ուժերով կառուցված միակ աշխատանքն է գլոբուսի վրա, որը տեսանելի է Լուսնից»[66]։ 19-րդ դարի վերջերին Մարսի ջրանցնքների խնդիրը բավականին հանրահայտ էր և կարող է հանգեցրած լինի նաև այն տեսակետին, թե երկար և բարակ առարկաները տեսանելի են տիեզերքից։ Չինական մեծ պատի՝ Լուսնից տեսանելիության մասին խոսվում է նաև 1932 թվականի Րիփլիի «Հավատում ես դրան, թե ոչ» գրքում[67] և Ռիչարդ Հալիբյորթընի 1938 թվականի «Հրաշքների երկրորդ գրքում»։

 
Չինական մեծ պարիսպը Բադալինում

Լուսնից Մեծ պատի տեսանելիության վարկածը բազմիցս հերքվել է[68], սակայն այն շարունակել է արմատացած մնալ հասարակության շրջանում[69]։ Պատը ունի առավելագույնը 9,1 մ լայնություն և իրեն շրջապատող հողի գույնի է։ Հիմնվելով տարրալուծվող ուժի օպտիկայի գաղափարի վրա (ծիածանաթաղանթի լայնությունն ընդդեմ հեռավորության՝ մարդկային աչքի համար մի քանի միլիմետր, հսկա հեռադիտակի համար մի քանի մետր)՝ միայն շրջապատի հետ գունային նշանակալի հակադրությամբ և 110 կամ ավելի տրամագծով առարկան կարող է անզեն աչքով տեսանելի լինել Լուսնից․ ի դեպ վերջինս Երկրից հեռու է 384,393 կմ։ Մեծ պատի մոտավոր լայնությունը Լուսնից ճիշտ այնքան է, որքան մարդու մազի հաստությունը 3 կմ հեռավորությունից։ Լուսնից պատը տեսնելու համար պահանջվում է սովորական տեսողությունից 17,000 անգամ ավելի լավ պատկերային տարրալուծում[70]։ Զարմանալի չէ, որ որևէ տիեզերագնաց երբևէ չի պնդել, թե Լուսնից տեսել է Մեծ պատը։

Երկրի ցածր ուղեծրից խմբագրել

Մեկ այլ վիճելի հարց է այն, թե արդյոք Պատը երևում է Երկրի ցածր ուղեծրից (160 կմ բարձրություն)։ ՆԱՍԱ-ն հայտարարում է, որ այն հազիվ տեսանելի է, այն էլ՝ միայն կատարյալ պայմաններում․ իրականում այն նույնքան անտեսանելի է, որքան մարդու կողմից ստեղծված մյուս առարկաները[71]։ Այլ հեղինակներ բանավիճում են, թե աչքի օպտիկական համակարգի սահմանափակման և ցանցաթաղանթի լուսաընկալիչ բջիջների հեռավորության պատճառով անհնար է պատը անզեն աչքով տեսնել նույնիսկ ցածր ուղեծրից։ Դրա համար կպահանջվի 20/3 (սովորականի 7.7 անգամ լավ) տեսողական սրություն[70]։

 
Հյուսիսային Շանսիում Մեծ պատի մի հատվածի արբանյակային պատկերը, որը անկյունագծով գնում է ներքևի ձախ մասից դեպի վերևի աջ հատված և չպետք է շփոթել վերևի ձախ մասից ներքևի աջ մաս գնավող գետի հետ։

Տիեզերագնաց Վիլյամ Փոգը կարծել է, թե ինքը Սքայլաբից տեսել է Պատը, սակայն հետո բացահայտել է, որ իրականում իր տեսածը Պեկինի մոտակայքում գտնվող Չինական մեծ ջրանցքն է։ Նա կարողացել է հեռադիտակով տեսնել Մեծ պատը, սակայն նաև նշել է, որ «այն հնարավոր չէ տեսնել անզեն աչքով»։ Ասում են, թե ԱՄՆ սենատոր Ջեյք Գարնը կարողացել է անզեն աչքով տեսնել Մեծ պատը Սփեյս Շաթլի ուղեծրից 1980-ական թվականների սկզբին, սակայն այս հայտարարությունը ԱՄՆ մի քանի տիեզերագնացների կողմից կասկածի տակ է առնվել․ ԱՄՆ տիեզերագնաց Յուջին Սերնանը ասել է․ «100-200 մղոն բարձրություն ունեցող Երկրի ուղեծրի վրա Չինական մեծ պատը իսկապես տեսանելի է անզեն աչքով»։ Էդ Լուն, ով Միջազգային տիեզերական կայանում Expedition 7-ի գիտաշխատող էր, հավելել է, որ «այն ավելի քիչ է տեսանելի, քան այլ առարկաները։ Բացի այդ պետք է իմանաս, թե ուր ես նայում»։

2001 թվականին Նիլ Արմսթրոնգը Ապոլոն 11-ից երևացող տեսարանի մասին ասել է․ «Ես չեմ հավատում, որ գեթ իմ աչքերով կարող եմ տեսնել մարդու կողմից ստեղծված առարկաներ։ Ես դեռևս չեմ գտել մի մարդու, ով կարող է ասել, թե տեսել է Չինական մեծ պատը Երկրի ուղեծրից։ ․․․ Ես հարցրել եմ տարբեր մարդկանց, մասնավորապես կայանի մարդկանց, սակայն նրանցից ոչ ոք չի տեսել Պատը»[72]։

2003 թվականի հոկտեմբերին չինացի տիեզերագնաց Յան Լիվեյը հայտարարել է, որ ինքը չի կարողացել տեսնել Չինական մեծ պատը։ Դրան ի պատասխան Եվրոպական տիեզերական գործակալությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում էր, թե 160-320 կմ հեռավորությամբ ուղեծրից անզեն աչքով կարելի է տեսնել Մեծ պատը։ Ամեն ինչ ավելի հստակեցնելու համար Եվրոպական տիեզերական գործակալությունը հրապարակել է լուսանկար, որտեղ ցածր ուղեծրից տեսանելի է Մեծ պատը։ Այնուամենայնիվ, մեկ շաբաթ անց տարածված մամուլի հաղորդագրության մեջ նրանք հերքել են այդ փաստը՝ նշելով, որ նկարի մեջ երևացող «Մեծ պատը» իրականում գետ է[70]։

Լերոյ Չիաոն՝ չինացի-ամերիկացի տիեզերագնաց, Միջազգային տիեզերական կայանից մի նկար է արել, որտեղ երևում է պատը։ Պատկերն այնքան անորոշ է եղել, որ Չիաոն չի հավատացել, թե կարողացել է նկարել Պատը։ Հիմնվելով այս լուսանկարի վրա՝ China Daily-ն հյատրարություն է տարածել, թե տեսանելիության նորմալ պայմաններում Պատը հնարավոր է տեսնել տիեզերքից նույնիսկ անզեն աչքով, եթե իհարկե դիտորդը գիտի՝ ուր նայել[73]։ Այնուամենայնիվ, ֆոտոխցիկը շատ ավելի լավ կարող է գրանցել այն, ինչ մարդկային աչքը չի տեսնում, քանզի նրա օպտիկական համակարգը ավելի լավն է և կարող է ներկայացնել լուսանկարչական ապացույցներ, որոնք անզեն աչքը պարզապես տեսնել չի կարող[70]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.discoverchina.com/beijing
  2. https://www.discoverchina.com/tianjin
  3. The New York Times with introduction by Sam Tanenhaus (2011). The New York Times Guide to Essential Knowledge: A Desk Reference for the Curious Mind. St. Martin's Press of Macmillan Publishers. էջ 1131. ISBN 978-0-312-64302-7. «Beginning as separate sections of fortification around the 7th century B.C.E and unified during the Qin Dynasty in the 3rd century B.C.E, this wall, built of earth and rubble with a facing of brick or stone, runs from east to west across China for over 4,000 miles.»
  4. «Great Wall of China». Encyclopædia Britannica. «Large parts of the fortification system date from the 7th through the 4th century BC. In the 3rd century BC Shihuangdi (Qin Shi Huang), the first emperor of a united China (under the Qin dynasty), connected a number of existing defensive walls into a single system. Traditionally, the eastern terminus of the wall was considered to be Shanhai Pass (Shanhaiguan) in eastern Hebei province along the coast of the Bo Hai (Gulf of Chihli), and the wall's length—without its branches and other secondary sections—was thought to extend for some 6,690 km (4,160 mi).»
  5. 5,0 5,1 «Great Wall of China 'even longer'». BBC. 2009 թ․ ապրիլի 20. Վերցված է 2009 թ․ ապրիլի 20-ին.
  6. «Great Wall of China even longer than previously thought». Canadian Broadcasting Corporation. 2012 թ․ հունիսի 6. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  7. «Great Wall of China». History. 2009 թ․ ապրիլի 20.
  8. «Great Wall of China | wall, China». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. Centre, UNESCO World Heritage. «The Great Wall». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. Waldron, 1983, էջ 650
  11. Baxter, William H. & al. (2014 թ․ սեպտեմբերի 20). «Baxter–Sagart Old Chinese Reconstruction, Version 1.1» (PDF). Ann Arbor: University of Michigan. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  12. See Lovell 2006, p. 25
  13. Waldron, 1990, էջ 202
  14. Byron R. Winborn (1994). Wen Bon: a Naval Air Intelligence Officer behind Japanese lines in China. University of North Texas Press. էջ 63. ISBN 978-0-929398-77-8.
  15. «The Weights and Measures Act (1929)». The Legislative Yuan of the Republic of China (1912-1949). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 25-ին.
  16. 16,0 16,1 Lindesay, William (2007). The Great Wall Revisited: From the Jade Gate to Old Dragon's Head. Beijing: Wuzhou Publishing. էջ 21. ISBN 978-7-5085-1032-3.
  17. 17,0 17,1 Waldron, 1983, էջ 651
  18. 18,0 18,1 18,2 Lovell, 2006, էջ 15
  19. Waldron, 1990, էջ 49
  20. Waldron, 1990, էջ 21
  21. Waldron, 1988, էջ 69
  22. 22,0 22,1 22,2 Hessler, 2007, էջ 59
  23. 歷代王朝修長城 (չինարեն). Chiculture.net. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  24. 古代长城 – 战争与和平的纽带 (չինարեն). Newsmth.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  25. 万里长城 (չինարեն). Newsmth.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  26. Burbank, Jane; Cooper, Frederick (2010). Empires in World History: Power and the Politics of Difference. Princeton, New Jersey: Princeton University Press. էջեր 45.
  27. Evans, 2006, էջ 3
  28. «Defense and Cost of The Great Wall». Paul and Bernice Noll's Window on the World. էջ 3. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  29. Slavicek, Mitchell, էջ 35
  30. Coonan, Clifford (2012 թ․ փետրվարի 27). «British researcher discovers piece of Great Wall 'marooned outside China'». The Irish Times. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  31. 31,0 31,1 Waldron, 1983, էջ 653
  32. Waldron 1983, p. 654; Haw 2006, pp. 52–54.
  33. Karnow, 2008, էջ 192
  34. Szabó, Dávid, էջ 220
  35. Evans, 2006, էջ 177
  36. «Great Wall at Mutianyu». Great Wall of China. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին.
  37. Lovell, 2006, էջ 254
  38. Elliott, 2001, էջեր 1–2
  39. Elliott, Mark C. "The Limits of Tartary: Manchuria in Imperial and National Geographies." Journal of Asian Studies 59, no. 3 (2000): 603–646.
  40. «Part of the Great Wall of China». The Wesleyan Juvenile Offering: A Miscellany of Missionary Information for Young Persons. X: 41. April 1853. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
  41. Ruysbroek, Willem van (1900) [1255]. The Journey of William of Rubruck to the Eastern Parts of the World, 1253–55, as Narrated by Himself, with Two Accounts of the Earlier Journey of John of Pian de Carpine. Translated from the Latin by William Woodville Rockhill. London: The Hakluyt Society.
  42. 42,0 42,1 Haw, 2006, էջեր 53–54
  43. Qur'an, XVIII: "The Cave". English translations hosted at Wikisource include Maulana Muhammad Ali's, E.H. Palmer's, and the Progressive Muslims Organization's.
  44. Haw, 2006, էջեր 53–55
  45. Barros, João de (1777) [1563]. Ásia de João de Barros: Dos feitos que os portugueses fizeram no descobrimento dos mares e terras do Oriente. Vol. V. Lisbon: Lisboa. 3a Década, pp. 186–204 (originally Vol. II, Ch. vii).
  46. 46,0 46,1 Waldron, 1990, էջեր 204–05
  47. Yule, 1866, էջ 579
  48. Waldron, 1990, էջեր 2–4
  49. 49,0 49,1 Waldron, 1990, էջ 206
  50. Waldron, 1990, էջ 209
  51. Waldron, 1990, էջ 214
  52. Hessler, 2007, էջ 60
  53. Rojas, 2010, էջ 140
  54. Lindesay, 2008, էջ 212
  55. «Jiaoshan Great Wall». TravelChinaGuide.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին. «Jiaoshan Great Wall is located about 3 km (2 mi) from Shanhaiguan ancient city. It is named after Jiaoshan Mountain, which is the highest peak to the north of Shanhai Pass and also the first mountain the Great Wall climbs up after Shanhai Pass. Therefore Jiaoshan Mountain is noted as "The first mountain of the Great Wall".»
  56. «The Great Wall: Liaoning Province». Global Times. 2014 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  57. «Great Wall of China longer than believed as 180 missing miles found». The Guardian. Associated Press. 2009 թ․ ապրիլի 20. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  58. «Newly-discovered remains redraw path of Great Wall». China Daily. 2015 թ․ ապրիլի 15. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  59. 59,0 59,1 Turnbull, 2007, էջ 29
  60. Ford, Peter (November 30, 2006). New law to keep China's Wall looking great. Christian Science Monitor, Asia Pacific section. Retrieved March 17, 2007.
  61. 61,0 61,1 Wong, Edward (2015 թ․ հունիսի 29). «China Fears Loss of Great Wall, Brick by Brick». The New York Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  62. Bruce G. Doar: The Great Wall of China: Tangible, Intangible and Destructible. China Heritage Newsletter, China Heritage Project, Australian National University
  63. «China's Wall becoming less and less Great». Reuters. 2007 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 30-ին.
  64. CNN, Ben Westcott and Serenitie Wang (2016 թ․ սեպտեմբերի 21). «China's Great Wall covered in cement». {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  65. The Family Memoirs of the Rev. William Stukeley (1887) Vol. 3, p. 142. (1754).
  66. Norman, Henry, The Peoples and Politics of the Far East, p. 215. (1895).
  67. "The Great Wall of China Արխիվացված 2017-12-22 Wayback Machine, Ripley's Believe It or Not, 1932.
  68. Urban Legends.com website Արխիվացված 2012-03-03 Wayback Machine. Accessed May 12, 2010.
    "Can you see the Great Wall of China from the moon or outer space? Արխիվացված 2013-05-11 Wayback Machine", Answers.com. Accessed May 12, 2010.
    Cecil Adams, "Is the Great wall of China the only manmade object byou can see from space?", The Straight Dope. Accessed May 12, 2010.
    Snopes, "Great wall from space", last updated July 21, 2007. Accessed May 12, 2010.
    "Is China's Great Wall Visible from Space?", Scientific American, February 21, 2008. "... the wall is only visible from low orbit under a specific set of weather and lighting conditions. And many other structures that are less spectacular from an earthly vantage point—desert roads, for example—appear more prominent from an orbital perspective."
  69. "Metro Tescos", The Times (London), April 26, 2010. Found at The Times website. Accessed May 12, 2010.
  70. 70,0 70,1 70,2 70,3 López-Gil, 2008, էջեր 3–4
  71. «NASA – Great Wall of China». Nasa.gov. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  72. Dr. Stephen E. Ambrose; Dr. Douglas Brinkley (2001 թ․ սեպտեմբերի 19). «Johnson Space Center Oral History Project Oral History Transcript – Neil Armstrong» (PDF). NASA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  73. Markus, Francis. (April 19, 2005). Great Wall visible in space photo. BBC News, Asia-Pacific section. Retrieved March 17, 2007.

Գրականություն խմբագրել

  • Arnold, H.J.P, "The Great Wall: Is It or Isn't It?" Astronomy Now, 1995.
  • Beckwith, Christopher I. (2009): Empires of the Silk Road: A History of Central Eurasia from the Bronze Age to the Present. Princeton: Princeton University Press. 978-0-691-13589-2.
  • Luo, Zewen, et al. and Baker, David, ed. (1981). The Great Wall. Maidenhead: McGraw-Hill Book Company (UK). 0-07-070745-6
  • Man, John. (2008). The Great Wall. London: Bantam Press. 335 pages. ISBN 978-0-593-05574-8.
  • Michaud, Roland and Sabrina (photographers), & Michel Jan, The Great Wall of China. Abbeville Press, 2001. 0-7892-0736-2
  • Schafer, Edward H. (1985) The Golden Peaches of Samarkand. Berkeley: University of California Press. 978-0-520-05462-2.
  • Yamashita, Michael; Lindesay, William (2007). The Great Wall – From Beginning to End. New York: Sterling. 160 pages. ISBN 978-1-4027-3160-0.

Արտաքին հղումներ խմբագրել