«Սքայլաբ» (անգլ.՝ Skylab, skylaboratory), երկնային լաբորատորիա, ամերիկյան առաջին բնակելի ուղեծրակայանի անվանումը, նրա մշակման ծրագիրը։ Ուղեծիր է դուրս բերվել 1973 թվականի մայիսի 14-ին։ Տիեզերագնացներն ուղեծրակայան են հասցվել և Երկիր վերադարձել «Ապոլլոն» (հիմնական բլոկի մոդիֆիկացմամբ) տիեզերանավերով։

Սքայլաբ
երկնային լաբորատորիա
Տեսակspace laboratory?
ԱնձնակազմՉարլզ Կոնրադ, Joseph P. Kerwin?, Paul J. Weitz?, Ալան Բին, Օուեն Գերիոտ, Ջեք Լաուսմա, Gerald Carr?, Edward G. Gibson? և William R. Pogue?
ԱրտադրողԱպոլլոն
Առաջին թռիչք1973
ՇահագործողներՆԱՍԱ
 Skylab (space station) Վիքիպահեստում
Սքայլաբի առաջին թռիչքը

Կառուցվածք և չափեր խմբագրել

«Սքայլաբի» զանգվածը 77,1 տ է, երկարությունը՝ 24,6 մ, իրանի տրամագիծը՝ 6,6 մ, աստղագիտական սարքերի հարթակից։ Հիմնական բլոկը ստեղծվել է «Սատուրն 5» կրող հրթիռի երրորդ աստիճանի բազայի վրա և բաղկացած է լաբորատորային (միանում է շլյուզային խցին) ու բնակվելու (ունի քնելու, մարզվելու, որոշ փորձեր կատարելու, սնունդ պատրաստելու և ընդունելու, ազատ ժամանակն անցկացնելու, անձնական հիգիենայի առանձին բաժանմունքներ) հատվածամասերից։ Հիմնական բլոկի վերևում տեղակայված է սարքավորումների հատվածամասը։ Շլյուզային խուցը ծառայում է տիեզերագնացների՝ կառանման կոնստրուկցիայից (հանդերձված է 2 կցման հանգույցներով) կայանի խցիկ անցնելու և բաց տիեզերք դուրս գալու համար։ «Սքայլաբը» հանդերձված է տիեզերական տարածությունն ուսումնասիրելու, բժշկակենսաբանական, տեխնիկական հետազոտություններ կատարելու, կիրառական խնդիրներ լուծելու ապարատներով։ Կենսաապահովման համակարգն ունի թթվածնի պաշար, ածխաթթու գազի կլանիչներ։

Տիեզերական արշավախմբեր խմբագրել

1973-1974 թվականին «Սքայլաբ» ուղեծրակայանում աշխատել է տիեզերագնացների 3 արշավախումբ.

  1. Սքայլաբ-2 (SL-2 և SLM-1[1]), 1973 թվականի մայիսի 25-ից մինչև հունիսի 22-ը, տիեզերագնացներ` Չ․ Կոնրադ, Պ․ Վեյց, Զ․ Քերվին (անգլ.՝ Joseph Peter Kerwin)։ 28 տևած այս արշավախումբը ոչ այնքան գիտական, որքան վերանորոգման բնույթ է կրել. մի քանի անգամ տիեզերք դուրս գալով տիեզերագնացները բացել են խցանված արեգակնային մարտկոցը և ջերմապաշտպանիչ «հովանոց» տեղադրելու միջոցով վերականգնել են կայանի ջերմակարգավորումը
  2. Սքայլաբ-3 (SL-3 и SLM-3[1]), 1973 թվականի հուլիսի 28-ից մինչև սեպտեմբերի 26-ը, տիեզերագնացներ՝ Ա․ Բին, Օ․ Գարիոտ, Ջ․ Լուսմա։  59 օր տևած այս արշավախումբը բաց տիեզերք դուրս գալով երկրորդ ջերմամեկուսիչ էկրանն է տեղադրել, կատարել է գիրոսկոպները փոխարինելու հետ կապված գորողություններ[2]:36-38
  3. Սքայլաբ-4 (также SL-4 и SLM-4[1]), 1973 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 1974 թվականի փետրվարի 8-ը, տիեզերագնացներ՝ Ջ․ Քար, Ու․ Փոուգ, Է․ Գիբսոն)։ 84 օր տևած այս արշավախմբի տիեզերագնացներն առաջինն էին, ովքեր Նոր տարին դիմավորել են տիեզերքում։ Թռիչքի ընթացքում տիեզերանավի անձնակազմը մեկ օրով գործադուլ էր հայտարարել և երկրից կառավարման կենտրոնի հետ ռադիոկապը ինքնակամ ընդհատել էր։ Անձնակազմը ողջ օրը հանգստացել էր և իլյումինատորից Երկրին նայել։ Տիեզերք դուրս գալու ընթացքում ուղղվել էր ռադարը` երկրի բնական հարստությունների ուսումնասիրման համար։
 
Սքայլաբ-4 անձնակազմ. տիեզերագնացներ՝ Ջ․ Քար, Է․ Գիբսոն, Ու․ Փոուգ, 1973 թվականի օգոստոս

1979 թվականի հուլիսի 11-ին «Սքայլաբ» մտել է Երկրի մթնոլորտի խիտ շերտերը և դադարեցրել իր գոյությունը։

Ծախսեր խմբագրել

1966-1974 թվականներին Սքայլաբի ծրագրերը կազմել են 2,2 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է 2010 թվականի 10 մլրդ ԱՄՆ դոլարի։ Երեք արշավախումբ երեքական տիեզերագնացներով տիեզերքում են անցկացրել 510 օր։ Այդ օրերից յուրաքանչյուր օրը մեկ տիեզերագնացի համար արժեցել է 20 մլն ԱՄՆ դոլար` ի տարբերություն Միջազգային տիեզերական կայանի 7,5 մլն. ԱՄՆ դոլարի[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Skylab Numbering Fiasco». Living in Space (անգլերեն). William Pogue Official WebSite. 2007. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. Глазков, Юрий Николаевич, Колесников Ю. В. В открытом космосе. — М.: Педагогика, 1990. — (Библиотечка Детской энциклопедии «Учёные — школьнику»). — ISBN 5-7155-0200-4
  3. Lafleur, Claude (March 8, 2010) "Costs of US Piloted Programs". The Space Review.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 219  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքայլաբ» հոդվածին։