Մանջուրներ (ինքնանվանումը՝ մանչ-ժունյալմա), Հյուսիս-Արևելյան Չինաստանի բնակչությունը։

Մանջուրական ավանդական հագուստ

Բնակվում են հիմնականում Հարավային Մանջուրիայում։ Թիվը՝ մոտ 10,4 միլիոն (2010)։ Մանջուրերենը պահպանված է գլխավորապես Հեյլունցզյան գավառի գյուղական բնակչության մեջ։ Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության այլ շրջաններում մանջուրները խոսում են չինարեն։ Հավատացյալ մանջուրները բուդդայականներ և դաոսականներ են, որոշ մասի մեջ պահպանվում է շամանականությունն ու նախնիների պաշտամունքը։ Մանջուրները հիմնականում զբաղվում են հողագործությամբ (հացահատիկ, քնջութ, բանջարեղեն և այլն), որոշ մասն աշխատում է արդյունաբերության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 240
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանջուրներ» հոդվածին։