Ցին Շի Հուանդի (չինարեն՝ 秦始皇帝, բառացի թարգմանությամբ՝ «Ցինի առաջին բարձրագույն աստվածային կայսր», իրական անունը Ին Չժեն (չինարեն՝ 嬴政), ոչ վաղ քան հունվարի 27, մ. թ. ա. 259 և ոչ ուշ քան փետրվարի 24, մ. թ. ա. 259, Հանդան, Ցին, Zhao - ոչ վաղ քան հուլիսի 10, մ. թ. ա. 210 և ոչ ուշ քան օգոստոսի 10, մ. թ. ա. 210, Guangzong County, Ցին դինաստիա), Ցին արքայատոհմի և առաջին չինական կայսրության հիմնադիր։ Ցին երկրի արքա մ.թ.ա. 246- մ.թ.ա 221 թթ., միասնական Չինաստանի առաջին կայսր մ.թ.ա. 221 թ. մինչև մահը՝ մ.թ.ա. 210 թ. (50 տարեկան հասակում)։

Ցին Շի Հուանդի
Ծնվել է՝ոչ վաղ քան հունվարի 27, մ. թ. ա. 259 և ոչ ուշ քան փետրվարի 24, մ. թ. ա. 259
ԾննդավայրՀանդան, Ցին, Zhao
Մահացել է՝ոչ վաղ քան հուլիսի 10, մ. թ. ա. 210 և ոչ ուշ քան օգոստոսի 10, մ. թ. ա. 210
Վախճանի վայրGuangzong County, Ցին դինաստիա
Mausoleum of the First Qin Emperor
ԵրկիրՑին դինաստիա և Ցին
ՀաջորդողQin Er Shi?
ՏոհմՑին դինաստիա
քաղաքական գործիչ, կայսր, կառավարիչ և միապետ
ՀայրKing Zhuangxiang of Qin?
ՄայրQueen Dowager Zhao?
ԵրեխաներPrince Jianglü?, Prince Gao?, Ziying?[1], Qin Er Shi? և Fusu?

Կենսագրություն խմբագրել

Ցին Շի Հուանդին Չինաստանի պատմության նշանավոր դեմքերից մեկն է։ Տասներեք տարեկանում գահ է բարձրացել որպես Ցինի արքա, երեսունութում, երբ նվաճել է շուրջ երկու հարյուր տարի միմյանց դեմ պատերազմող չինական թագավորությունները, հռչակվել է միավորված Չինաստանի կայսր (մ. թ. ա. 221 թվականին)[2]։

Նրա զորահրամանատարները մեծապես ընդարձակել են չինական պետության սահմանները՝ հաղթական արշավանքներ կատարելով դեպի հարավ և դեպի Կենտրոնական Ասիա:Երկիրը միավորելուց հետո նա և իր գլխավոր խորհրդական Լի Սին իրականացրել են մի շարք կարևոր տնտեսական և քաղաքական բարեփոխումներ[2]։ Առաջինը Ցին Շի Հուանհի (Ք.ա. 246-210 թթ.) կայսրին է հաջողվել միավորել ողջ Չինաստանը։ Նա վերացրել է ազնվականների ժառանգնական տիտղոսներն ու արտոնությունները; Պետական բարձր պաշտոններ ստանում էին միայն նրանք, ովքեր ունեին արժանիքներ և ծառայում էին կայսրին։

Նրա օրոք Չինաստանում հաստատվեցին կշռի, երկարության, ծավալի միասնական միավորներ, ինչպես նաև միասնական դրամ։ Կատարվեց գրային համակարգի բարելավվում՝ հիերոգլիֆային գիրը պարզվեց։ Ցին Շի Հուանդին նախաձեռնել է նաև Չինական մեծ պարսպի, թրծված կավից մարդահասակ քանդակված զինվորների բանակի կողմից հսկվող իր հռչակավոր դամբարանի շինարարությունը, ինչպես նաև կառուցել է երկիրը հատող ճանապարհների ցանց. բոլորը՝ բազմաթիվ մարդկային կյանքերի գնով։ Ըստ մի ավանդազրույցի՝ կայսրության կայունությունն ապահովելու նպատակով օրենքից դուրս է հայտարարել և վառել բազմաթիվ գրքեր, մահապատժի ենթարկել բազում գիտնականների, սակայն հանգամանալի ու խորաքնին ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում այդ ավանդազրույցի ճշմարտացիությունը[3]։

Վերոնշյալ մեծագործությունները փառքով են պսակել նրա անունը Չինաստանի և ընդհանրապես մարդկության պատմության մեջ՝ իբրև ազդեցիկ քաղաքական գործչի[4][5][6][7]։

Մահացել է հիսուն տարեկան հասակում՝ մ. թ. ա. 210 թվականին, դեպի Արևելյան Չինաստան կատարած իր չորրորդ արշավանքի ժամանակ։

Գրականություն խմբագրել

  • Bodde, Derk (1987). «The State and Empire of Ch‘in». In Twitchett, Denis; Loewe, Michael (eds.). The Cambridge history of China. Vol. 1. Cambridge: Cambridge Univ. Press. էջեր 20–103. ISBN 0-521-21447-5.
  • Clements, Jonathan (2006). The First Emperor of China. Sutton Publishing. ISBN 978-0-7509-3960-7.
  • Cotterell, Arthur (1981). The first emperor of China: the greatest archeological find of our time. New York: Holt, Rinehart, and Winston. ISBN 0-03-059889-3.
  • Guisso, R.W.L.; Pagani, Catherine; Miller, David (1989). The first emperor of China. New York: Birch Lane Press. ISBN 1-55972-016-6.
  • Yu-ning, Li, ed. (1975). The First Emperor of China. White Plains, N.Y.: International Arts and Sciences Press. ISBN 0-87332-067-0.
  • Portal, Jane (2007). The First Emperor, China's Terracotta Army. British Museum Press. ISBN 978-1-932543-26-1.
  • Qian, Sima (1961). Records of the Grand Historian: Qin dynasty. Burton Watson, trans. New York: Columbia Univ. Press.
  • Yap, Joseph P (2009). Wars With the Xiongnu, A Translation From Zizhi tongjian. AuthorHouse. ISBN 978-1-4490-0604-4.
  • Cornelia Hermanns: Des Kaisers tönerne Krieger. Qin Shi Huangdi und die Suche nach dem ewigen Leben. Drachenhaus Verlag, Esslingen 2013, ISBN 978-3-943314-00-7.
  • Denis Crispin Twitchett, Michael Loewe (Hrsg.): The Cambridge History of China. Band 1: The Ch'in and Han Empires. 221 B.C.–A.D. 220. Cambridge University Press, Cambridge u. a. 1986, ISBN 0-521-24327-0.
  • Chris J. Peers: Ancient Chinese Armies. 1500 – 200 BC (= Men-at-arms Series. 218). Osprey Publishing, London 1990, ISBN 0-85045-942-7.
  • Peter-Matthias Gaede (Hrsg.): Das Große Buch der Archäologie. Expeditionen in mythische Welten. Gruner und Jahr, Hamburg 2003, ISBN 3-570-19436-1, S. 104–131.
  • Michael Strähle: Bücherverbrennungen und Zensur im alten China und ihre Folgen. In: Mitteilungen der Vereinigung Österreichischer Bibliothekarinnen & Bibliothekare. Band 56, 2003, ISSN 1022-2588, S. 41–47, online (PDF; 98 KB).
  • Rolf Trauzettel: Die Reichseinigung unter dem Ersten Kaiser Qin Shihuangdi. In: Xi'an. Kaiserliche Macht im Jenseits. Grabfunde und Tempelschätze aus Chinas alter Hauptstadt. Philipp von Zabern, Mainz 2006, ISBN 3-8053-3605-5, S. 27–31.
  • Frances Wood: The First Emperor of China. Profile Books, London 2007, ISBN 978-1-84668-032-8.
  • Frances Wood: China's First Emperor and His Terracotta Warriors. St. Martin's Press, New York NY 2008, ISBN 978-0-312-38112-7.
  • Maria Khayutina: Qin. Der unsterbliche Kaiser und seine Terrakottakrieger. Verlag Neue Zürcher Zeitung, Zürich 2013, ISBN 978-3-03823-813-3.
  • Сыма Цянь. Исторические записки. Перевод Р. В. Вяткина. т. 2 (гл. 6 «Основные записи [о деяниях] Цинь Ши-хуана»)
  • Сыма Цянь. Исторические записки. Перевод Р. В. Вяткина. т. 7 (гл. 85 «Жизнеописание Люй Бувэя»)
  • Сыма Цянь. Исторические записки. Перевод Р. В. Вяткина. т. 8 (гл.86 «Жизнеописания мстителей: жизнеописание Цзин Кэ»)
  • Сыма Цянь. Исторические записки. Перевод Р. В. Вяткина. т. 8 (гл. 87 «Жизнеописание Ли Сы»)
  • Переломов Л. С. . Империя Цинь — первое централизованное государство в Китае (221—202 гг. до н. э.) // Академия наук СССР. Институт народов Азии. — М.:
  • Ульянов, М. Ю. Цинь Шихуан и его армия — Восточная коллекция, 2007, с. 20-38.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Qian S. 史記/卷015 — Vol. 015.
  2. 2,0 2,1 Duiker, William J. & al. World History: Volume I: To 1800, 5th ed., p. 78. Thomson Higher Education Publishing, 2006. 0-495-05053-9.
  3. Ren Changhong & al. Rise and Fall of the Qin Dynasty. Asiapac Books PTE Ltd., 2000. 981-229-172-5.
  4. «Lasting Legacy/Impact». HOW DID QIN SHI HUANGDI IMPACT CHINESE HISTORY?.
  5. «Emperor Qin Shi Huang (Part 1)». www.theepochtimes.com. 2010 թ․ հոկտեմբերի 13.
  6. «History: The Man Who Would Cheat Death and Rule the Universe». www.vision.org (անգլերեն).
  7. «Legacy». Qin Shi Huang:
    The Immortal Emperor
    .

Արտաքին հղումներ խմբագրել