Յուզեֆ Իգնացի Կրաշևսկի կամ Իոսիֆ Իգնատի Կրաշևսի (լեհ.՝ Józef Ignacy Kraszewski, լիտ.՝ Juozapas Ignotas Kraševskis,հուլիսի 28, 1812(1812-07-28)[1][2][3], Վարշավա, Վարշավայի դքսություն[4][5][1][…] - մարտի 19, 1887(1887-03-19)[1][2][6][…], Ժնև, Շվեյցարիա[4][1][7][…]), լեհ գրող, հրապարակախոս, հրատարակիչ, պատմական և ազգագրական գրքերի հեղինակ։ Կեղծանուններ՝ Կլեոֆաս Ֆակունդ Պաստերնակ (Kleofas Fakund Pasternak), Բոգդան Բոլեսլավիտա (Bogdan Bolesławita), Դր. Օմեգա։ Կրակովի գիտելիքների ակադեմիայի անդամ (1872 թվական)։ Աչքի է ընկել գրական գործունեության արտասովոր բեղմնավորությամբ․ գրական ժառանգությունը կազմել է վեպերի և վիպակների, բանաստեղծական և դրամատիկական ստեղծագործությունների շուրջ 600 հատոր, ինչպես նաև պատմության, ազգագրության, բանահյուսության, ճամփորդական ակնարկների, հրապարակախոսական և գրական-քննադատական հոդվածների վերաբերյալ աշխատանքներ։ 1966 թվականի հրատարակած նրա մատենագրությունն ինքնին կազմել է 277 էջ[9]։

Յուզեֆ Կրաշևսկի
լեհ.՝ Józef Ignacy Kraszewski
Ծնվել էհուլիսի 28, 1812(1812-07-28)[1][2][3]
ԾննդավայրՎարշավա, Վարշավայի դքսություն[4][5][1][…]
Վախճանվել էմարտի 19, 1887(1887-03-19)[1][2][6][…] (74 տարեկան)
Վախճանի վայրԺնև, Շվեյցարիա[4][1][7][…]
ԳերեզմանCrypt of Merit at Skałka
Գրական անունKleofas Fakund Pasternak, Bogdan Bolesławita, Bohdan Boleslawita[8] և Bohdan Boleslavita[8]
Մասնագիտությունթարգմանիչ, պատմաբան, դրամատուրգ, լրագրող, գրող, բանաստեղծ, նկարիչ, վիպասան, հրապարակախոս, գծանկարիչ, հավաքորդ, գրական քննադատ և national revival activist
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Ժանրերվիպակ, պատմավեպ, սոցիալական վեպ և պոեզիա
Ուշագրավ աշխատանքներAn Ancient Tale?
ԱնդամակցությունԿրթության բարեկամների Պոզնանի ընկերություն, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Polskie Towarzystwo Tatrzanskie?, Wileńska Komisja Archeologiczna? և Կրակովի գիտական ​​ընկերություն[3]
Изображение автографа
Կայքignacy.kraszewski.pl
 Józef Ignacy Kraszewski Վիքիպահեստում

Կրաշևսկին «Գինեսի ռեկորդների գրքում» նշվել է որպես «Սագի փետուրե գրչի դարաշրջանի չեմպիոն»[10]։

Կենսագրություն

խմբագրել

Մանկություն և պատանեկություն

խմբագրել
 
Մալսկիի կալվածքը Ռոմանովայում

Կրաշևսկին ծնվել է Կրաշևսկի ազնվական տոհմի Յաստրշեմբեց զինանշանի ներքո։ Հայրը՝ Յան Կրաշևսկին (1788-1864), որը Պրուժան քաղաքի կրտսեր սպա էր, և մայրը՝ Սոֆյա Մալսկայան (1791-1859 թվականներ), ապրում էին Պրուժան քաղաքի արվարձանում գտնվող Դոլգոե կալվածքում։ Սակայն 1812 թվականի գարնանը, Սոֆյա Կրաշևսկայան տեղափոխվել է Վլոդավայի մոտ գտնվող Ռոմանովի հայրական կալվածք (Վարշավայի դքսություն), փրկվելով Ռուսաստանի հետ Նապոլեոնի անխուսափելի պատերազմից։ Ինչպես հետագայում պարզ էր դարձել, Կրաշևսկու նախազգուշացումները անհիմն չէին, քանի որ Պրուժանշչինան դարձել էր ակտիվ ռազմական գործողությունների թատերաբեմ, իսկ Դոլգոեն թալանվել էր կողոպտիչների կողմից։ Ավելի ուշ ծնողների կերպարները դարձել են Յուզեֆի ստեղծագործությունների գրական հերոսների նախատիպերը։

Հետագայում, Ռոմանովն էլ բավականաչափ հանգիստ վայր չհամարելով՝ սահմանին մոտ գտնվելու պատճառով, Սոֆյա Մալսկայան իր մոր՝ Հաննա Նովոմեյսկայայի հետ մեկնել են Վարշավա և բնակություն հաստատել Ալեքսանդրիա փողոցում (այժմ Կոպեռնիկա) գտնվող հյուրանոցում։ Այստեղ էլ, հուլիսի 28-ին ծնվել է ապագա հայտնի գրողը, որին օգոստոսի 6-ին Սուրբ Խաչ լեհական կաթոլիկ եկեղեցում[11] մկրտել են Իգնացի Յուզեֆ անունով։ Սակայն դեռ մանկուց նրա անունը հակառակ կարգով է օգտագործվել, և նա իր ծնունդները նշել է Սուրբ Հովսեփի օրը՝ մարտի 19-ին[12]։ Որդու ծնվելուց մի քանի շաբաթ անց, երբ պատերազմը շարունակվում էր՝ տեղափոխվելով դեպի արևելք, Կրաշևսկիները վերադարձել են Ռոմանով[13]։ Սակայն Նապոլեոնի պարտության մասին լուրերը կրկին անհանգստություն են առաջացրել Կրաշևսկիների մոտ իրենց ապագա ճակատագրի վերաբերյալ, և մինչև 1913 թվականի մայիս ամիսը Մալսկիների ամբողջ ընտանիքը մնացել է Ստոպնիցկ գավառում։

Յուզեֆ Իգնացին հինգ երեխաներից ավագն է եղել։ Նրա եղբայրներից մեկը ՝ Կաեթանը, նույնպես դարձել է գրող, մյուսը՝ Լյուցիանը, նկարիչ և լուսանկարիչ։ Յուզեֆ Իգնացիի հայրենական օջախը եղել է Պրուժանի գավառում գտնվող Դոլգոե հայրական կալվածքը[14], որտեղ առաջին անգամ նա սկսել է մշակույթով և գրականությամբ հետաքրքրվել։ Պատերազմից հետո կառուցված տերունական փայտե տունը եղել է համեստ՝ ոչ մեծ պարտեզով։ Անմիջապես տան ետևում կար մորուտով ճահճուտ, որտեղ խեղդվում էին անասուններ, իսկ ճահճի բաժանագծի պատճառով չերևացող անմշակ հողատարածքը, հարևանների միջև մշատական վիճաբանությունների առարկա է եղել խոտհունձի ժամանակ[13]։

Մինչև 12 տարեկան հասակը, Յուզեֆի դաստիարակությամբ ժամանակ առ ժամանակ զբաղվել են Ռոմանովում գտնվող հարազատները։ Սովորել է Բյալայի (1822-1826 թվականներ), Լյուբլինայի (1826-1827 թվականներ) դպրոցներում, ավարտել է Սվիսլովյան գիմնազիան (1828-1829 թվականներ)։

 
Լյուբլինի Գրոդսկոյ փողոցում գտնվող 93 համարի տունը,որտեղ Յուզեֆ Կրաշևսկին ապրել է ուսանողական տարիներին(1826-1827թվականներ)

1829 թվականի սեպտեմբերին Յուզեֆ Իգնացին սկսել է ուսումը Վիլենի համալսարանի բժշկական բաժանում, շուտով տեղափոխվել է գրականության բաժին։ Ուսանողական անցուդարձի ակտիվ մասնակիցներից է եղել, հետաքրքրվել է ազգային պայքարի գաղափարներով։ 1830 թվականի նոյեմբերին միացել է մնեզերների (հունարենից «հիշել, հիշեցնել») նորաստեղծ միությանը։ Վարշավայում ապստամբության սկսվելուց հետո մնեզերականները սկսել են զենք պատրաստել, տարածել հակակառավարական բանաստեղծություններ, նախապատրաստել Էին մահափորձ Վիլենի համալսարանի խնամակալ՝ Նիկոլայ Նովոսիլցևի դեմ[9]։ Սակայն շուտով դավադրությունը բացահայտվել է, և 1830 թվականի դեկտեմբերի 3-ին Յուզեֆ Կրաշևսկին ձերբակալվել է այլ երիտասարդների հետ միասին։

Կովկասի բանակ զորակոչվելու մասին ցարի վճիռը, որը գեներալ-նահանգապետ Նիկոլայ Դոլգորուկովի հետ մորաքրոջ միջնորդության շնորհիվ էր կայացվել, վերափոխվեց ազատազրկման[15]։ Նա պատիժը կրել է Վիլենի բանտում, այնուհետև բանտի հիվանդանոցում։ 1832 թվականի մարտին ազատ է արձակվել ոստիկանության հսկողության ներքո։ Նրան արգելել են լքել Վիլնան։ Այդ պայմաններում նա պատմական ուսումնասիրություններ է կատարել, որը հետագայում դարձել է քառահատոր պատմական աշխատություն «Wilno od początków jego do roku 1750» (1840-1842), ինչպես նաև մի քանի վիպակներ։ Միաժամանակ նախաձեռնել է հուշագրությունների և օրագրերի հրատարակում։

Պրուժանշչինա

խմբագրել
 
Կրաշևսկու փոքրիկ ագարակատունը Դոլգոյում(1880 թվական)

1833 թվականի հուլիսին ազատ է արձակվել ոստիկանական հսկողությունից և մեկնել Դոլգոյի ընտանեկան կալվածք, որտեղ զբաղվել է տնտեսությամբ։ Տերունական տանը, որտեղ մեծացել էին իր եղբայրներն ու քույրերը, բավականաչափ տեղ չկար և Յուզեֆն ապրել է տանը կից փոքրիկ կառույցում, ուր էլ տեղափոխել է Վիլնոյի իր գրադարանը։ Այստեղ առաջին անգամ ստեղծել է ստեղծագործություններ, որոնք ստորագրել է իր իսկ անունով, և ոչ թե կեղծանվամբ[16]։ 1837 թվականից համագործակցել է «Պետերբուրգյան շաբաթաթերթ»(«Tygodnik Petersburski») ամսագրի հետ։

Իմանալով հայտնի Վոլինի (պատմական շրջան Ուկրաինայում) բիբլիոֆիլ Անտոնի Ուրբանովսկու մասին,1834 թվականին Յուզեֆ Կրաշևսկին մեկնել է Սարնենի շրջանի Գորոդեց գյուղ, որպեսզի տեսնի նրա ժողովածուները և լեհական հին տպագիր գրքերը։ Կրաշևսկին արագ ընկերացել է Ուրբանովսկիների ընտանիքի հետ, Անտոնիից վարակվելով նկարչության և երաժշտության հանդեպ հետաքրքրությամբ։ Ավելի ուշ գրողը նրան է ձոնել «Պոլեսիայի, Վոլինի և Լիտվայի մասին հիշողությունների» երկու թողարկում[17]։

Անտոնին և նրա կինը՝ Էլժբետան երեխաներ չեն ունեցել և այդ պատճառով էլ վերցրել են Վորոնիչի ընտանիքի երեք զարմուհիներին և զբաղվել նրանց դաստիարակությամբ։ Այսպիսով, 1835 թվականին Յուզեֆ Կրաշևսկին ծանոթացել է ազնվականության առաջնորդ Վոյցեխ Վորոնիչի դստեր՝ Սոֆիայի հետ և մայիսի 9-ին ծնողներին հայտնել է աղջկա հետ ամուսնանալու իր որոշման մասին։ Եվ չնայած հայրը դեմ էր ամուսնությանը, քանի դեռ որդին ի վիճակի չէր ինքնուրույն ապահովել ընտանիքը, վերջինիս որոշումը պաշտպանել են Ուրբանովսկիները[17]։ Շնորհիվ նրանց բարեխոսության՝ 1838 թվականի հունիսի 22-ին Յուզեֆ Իգնացին ամուսնացել է Սոֆյա Վորոնիչի հետ և տեղափոխվել Վոլին։

Առաջին ձմեռը նորապսակներն ապրել են Ուրբանովսկիների տանը, իսկ հետո ՝ Օմելցո գյուղում (Կիվերցիի շրջան)։ 1839 թվականի ապրիլի սկզբին ծնվել է դուստրը՝ Սոֆյա Կոնստանցիան։ 1840 թվականին Կրաշևսկիները ձեռք են բերում Լուցկ շրջանի մոտ գտնվող Գորոդոկ գյուղը, որտեղ էլ ունեցել են երկու՝ Յան (1841 թվականի մարտի 1) և Ֆրանտիշեկ (1843 թվականի ապրիլի 11) որդիներին։ Հետաքրքիր է այն փաստը, որ Սոֆյա Կրաշևսկայան երեխաներին ծննդաբերելու համար մեկնել է Գորոդեց, Էլժբեթ Ուրբանովսկու մոտ[18]։

 
Յուզեֆ Կրաշևսկու գտնվելու մասին երկլեզու հուշատախտակ Ժիտոմիրում

10 տարի Յուզեֆ Իգնացին խմբագրել է վիլենյան «Աթենեում» ամսագիրը (1841-1851թվականներ), 1851 թվականից համագործակցել է «Վարշավայի Թերթ»-ի («Gazetaj Warszawskaj») հետ։ Իրականացրել է մի քանի ուղևորություններ դեպի Կիև և Օդեսա, որոնց մասին հետագայում նկարագրվել է «Օդեսայի, Եդիսանի և Բուդճակի հիշողություններ»-ի մեջ (1845-1846)։ Մտադիր էր գլխավորել Կիևի համալսարանի լեհական գրականության ամբիոնը։ Մրցույթի համար գրված աշխատանքը յոթ ուղարկվածներից լավագույնն է ճանաչվել, սակայն թագավորական կառավարությունը թույլ չի տվել ամբիոն ստեղծել։

 
Ալֆոնս-Լեոն Նոյալի վիմագրությունը Յան Քսավերիա Կանևսկու նկարով, 1850-ական թվականներ

1848 թվականին Կրաշևսկին վաճառել է Գորոդոկը և հերթական անգամ տեղափոխվել է, 165 000 զլոտիով ձեռք բերելով Լուցկ շրջանում Գուբին գյուղը[19]։ 1853 թվականին տնտեսական խնդիրների պատճառով, ինչպես նաև չորս երեխաների ուսուցման անհրաժեշտությունից ելնելով (Կոնստանցիա, Յան, Ֆրանտիշեկ և Ավգուստա), տեղափոխվել է Ժիտոմիր։ Տեղափոխությունից հետո մենակության առաջին ամիսները հաղթահարելուն շատ է օգնել Էլժբետա Ուրբանովսկայան, որը վաճառելով Գորոդեցը, հանուն նրանց որոշել է ձմեռն անցկացնել Ժիտոմիրում։ Սակայն 1854 թվականի հունվարին Էլժբետան մահացել է, Կրաշևսկիներին թողնելով Կիսելի գյուղը, որը գտնվում էր Գորին գետի մոտ[17]։

Կրաշևսկին աշխատել է նահանգային վարժարանի կուրատոր, ազնվականական ակումբի տնօրեն, ղեկավարել է Բարեգործական ընկերությունը։ Եղել է Վիլենի հնագիտական հանձնաժողովի լիիրավ անդամ։

1856 թվականին դարձել է Ժիտոմիրի թատրոնի տնօրեն։ Նա հոգ էր տանում, որ իր բեմի վրա լեհերենով բեմադրություններ իրականացվեին, քանի որ լավ գիտակցում էր, որ, առանց լեհական ազնվականության ֆինանսական աջակցության, լեհական արվեստն ամբողջությամբ բեմից դուրս կմղվի։ Յուզեֆը գործնականում թատրոնում ամեն ինչով զբաղվել է՝ կազմակերպչական բնույթի խնդիրմերից, դերասանական հանդերձանքի հարցերից մինչև ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների լուծում։ Նրա երազանքը թատրոնը եվրոպական մակարդակի հասցնելն էր։

Չնայած ազնվական դասին պատկանելուն՝ Կրաշևսկին հասկանում էր ընդհանուր խնդիրները և դեմ էր արտահայտվում ճորտ գյուղացու իրավունքին ու կոռին։ Կարծում էր, որ գյուղացիներին պետք չէ իրավունք տալ միանգամից, որպեսզի նրանց չզրկեն ազնվական խնամակալությունից։ Նրա կարծիքով ՝ գյուղացին չի գնահատի իր սեփականությունը, այդ պատճառով նրան պետք է միայն գյուղացիական տնամերձ տալ, ցանկալի է օգտագործել աշխատողների հարկադրական վարձում և այլն։ Սակայն, անգամ նման համեստ առաջարկների հարցում, չի ստացել վոլինյան ազնվականության՝ շլյախտայի աջակցությունը։

1859 թվականից խմբագրել է «Gazeta Codzienna», որը 1861 թվականին վերանվանվել է «Լեհական թերթ» («Gazeta Polska»):

Վարշավա

խմբագրել

1860 թվականին Յուզեֆ Իգնացին վերջնականապես վիճվելով տեղի ազնվականության հետ, մեկնել է Վարշավա։ Իրականացրել է մի շարք ուղևորություններ դեպի Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան, որտեղ միացել է քաղաքական արտագաղթի գործունեությանը և վերլուծել ապստամբության պայթյունի հավանականությունը․ Փարիզում 1861 թվականին հրապարակել է «Լեհական գործ» («Sprawa polska») բրոշյուրը։ 1862 թվականին հրաժարվել է Ռուսաստանի հպատակությունից։

Երիտասարդության տարիներին ձեռք բերած հայացքների համաձայն՝ ապստամբության կողմնակից չի եղել, մտադիր էր «Gazecie Polskiej» թերթում իր հրապարակումներով խաղաղեցնել հասարակության արմատական տրամադրվածությունը։ Այնուամենայնիվ, որպես կառավարության քաղաքականության մոլի քննադատ, 1863 թվականին կառավարության հրամանով պետք է հեռանար։

Արտագաղթ

խմբագրել
 
Տուն Դրեզդենում, որտեղ ապրել է Յուզեֆ Կրաշևսկին

Յոզեֆ Իգնացին տեղափոխվել է Դրեզդեն, որն այդ ժամանակ լեհական արտագաղթի կենտրոններից մեկն էր։ Ապրել է Նորդշտրասե փողոցի 27 հասցեում գտնվող տանը (այժմ ՝ № 28)[20]: Նա առաջին հերթին սկսել է օգնել ապստամբության այն մասնակիցներին, ովքեր ապաստան էին փնտրում արտերկրում։ Յուզեֆ Կրաշևսկին գրել է ապստամբության մասին մի քանի հրապարակախոսական ստեղծագործություններ, որոնք նրա Լեհաստան վերադարձը դարձրել են անհնարին։

1865 թվականին ձեռնամուխ է եղել խմբագրել Լվովում ստեղծված «Գաղտնաբառ» («Hasło») ամսագիրը։ Սակայն Լվովում ապրելու թույլտվություն չի ստացել և ստիպված է եղել աշխատել հեռվից՝ հնարավորություն չունենալով արտահայտել իր տեսակետները։ Ի վերջո «Hasło» ամսագիրը կես տարի անց փակվել է։

Անտեսելով Լվովում ունեցած ձախողումը՝ գրողը նախատեսել էր հաստատվել Գալիցիայում։ 1866 թվականին հաստատվել է Կրակովում, այնուհետև տեղափոխվել է Ավստրիա։ Նա հրատարակել է «Հաշիվ» («Rachunki»,1866-1870 թվականներ) հրապարակախոսական տարեգիրքը և ամսագրեր։

Յագելոնյան համալսարանի գրականության ամբիոնը ստանձնելու անհաջող փորձից և կրակովյան «Ժամանակ» («Czas») թերթը ձեռք բերելու ծրագրերի անհաջողությունից հետո, Կրաշևսկին Դրեզդենում (1868 թվական) հիմնել է սեփական տպարանը։ Սակայն արդեն 1871 թվականին ստիպված է եղել այն վաճառել՝ մեծ ֆինանսական կորուստներով։ Մասնակցություն է ցուցաբերել Ռապերսվիլի (Շվեյցարիա) Լեհական ազգային թանգարանի ստեղծմանը[9]։ 1873 թվականից նվիրվել է գրական գործին, կապ է հաստատել ֆրանսիական հետախուզական գործակալության հետ[15]։

1879 թվականին գրականագետների և հրատարակիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել տոնակատարություններ Կրաշևսկու գրական գործունեությունը սկսելու 50-ամյակի կապակցությամբ։ Հիմնական միջոցառումներն անցկացվել են հոկտեմբերի 3-7-ը Կրակովում[21]։ Տոնակատարությունների կապակցությամբ ձուլվել է Ադամ Միցկևիչի և Յուզեֆ Կրաշևսկու սիլուետներով հոբելյանական մեդալ, իսկ քանդակագործ Հելենա Սկիրմունտը պատրաստել է հոբելյարի դիմանկարով մեդալիոն[9]։

1882 թվականին Լվովում Կրաշևսկին հիմնադրել է «Մայր հայրենիք Լեհաստան» («Macierz Polska») լուսավորչական ընկերությունը։

1883 թվականի հունիսին Յուզեֆը ձերբակալվել է Բեռլինում՝ ի օգուտ Ֆրանսիայի Պրուսիայի դեմ լրտեսական գործունեության համար (ֆրանսիական կառավարության համար ամրոցների պլանների ձեռքբերում), իսկ 1884 թվականի մայիսին դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման։ Մեկ ու կես տարի անցկացնելով Մագդեբուրգի բանտում՝ 1885 թվականին թոքերի հիվանդության պատճառով գրավի դիմաց ազատ է արձակվել։ Բուժվել է Ժնևում (Շվեյցարիա), հետո Սան Ռեմոյում (Իտալիա)։ 1887թվականի երկրաշարժերից հետո վերադարձել է Շվեյցարիա արդեն որպես թոքերի բորբոքմամբ ծանր հիվանդ։ Մահացել է 1887 թվականի մարտի 19-ին Ժնևի հյուրանոցում։ Հայտնի գրողին հուղարկավորել են Կրակովի Պանթեոնում։

Գրական գործունեություն

խմբագրել

Գրողի մատենագրությունը կազմել է ստեղծագործությունների ավելի քան 600 հատոր՝ 232 վեպեր, 150 փոքր արձակ ստեղծագործություններ (վիպակներ, նովելներ), 25 դրամատիկական ստեղծագործություններ, ավելի քան 20 հատոր գիտական աշխատություններ Լիտվայի և Լեհաստանի գրականության և մշակույթի պատմության, լեզվաբանության և ազգագրության վերաբերյալ, մոտ 20 բանաստեղծական հատորյակներ, այդ թվում ՝ Լիտվայի պատմության «Անաֆելյաս» էպոսի 3 ծավալուն հատորները, 21 թարգմանական միավոր 5 լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, լատիներեն, գերմաներեն, իտալերեն), 42 խմբագրված և խմբագրական աշխատանքներ, որոնցից «Աթենեում» գիտական-գրական ամսագիրը (1841-1851 թվականներ, 66 հատորյակ), «Gazeta Codzienna» ինֆորմացիոն-քաղաքական շաբաթաթերթը (1859-1863 թվականներ, 1862 թվականից «Gazeta Polska» անվամբ), Դրեզդենի «Tydzień» (1870-1871 թվականներ) ամսագրերը, մոտ 30 հազար նամակներ[22]։ 1966 թվականի հրատարակած նրա մատենագրությունն ինքնին կազմել է 277 էջ[9]։

 
Յուզեֆ Կրաշևսկու ծաղրանկարը։ Վիմագրություն Վլադիսլավ Վալկևիչի

Այդ նվաճումների համար Կրաշևսկին «Գինեսի ռեկորդների գրքում» նշվել է որպես «Սագի փետուրե գրչի դարաշրջանի չեմպիոն»[10]։ Ոչ ոք չի կարողացել գերազանցել նրա այս նվաճումը Մինչև Բարբարա Կարտլենդի հայտնվելը, որը սակայն օգտվել է ավելի ժամանակակից աշխատանքային գործիքներից[23]։

Կրաշևսկու գեղարվեստական ստեղծագործությունները ժանրային և թեմատիկ առումով բազմազան են եղել. գրել է գյուղացիական և գյուղական կյանքի մասին պատմվածքներ, պատմական տարբեր տեսակի վեպեր (հիմնականում Լեհաստանի, Լիտվայի և Ռեչ Պոսպոլիտայի անցյալի մասին), սոցիալ-քաղաքական հրատապ խնդիրների մասին վեպեր։ Հանդիսանում է գրականության տեսական աշխատանքների հեղինակ՝ «Գրական շտուդիաներ» («Studja literackie», 1842), «Նոր գրական շտուդիաներ» («Nowe studja literackie», 1843), «Զրույցներ գրականության և արվեստի մասին» («Gawędy o literaturze i sztuce»):

Կրաշևսկու ստեղծագործությունը բաժանվում է երեք շրջանի․

  1. «պատանեկան» (1830-1838 թվականներ)
  2. վոլինյան-վարշավյան (1838-1863 թվականներ)
  3. դրեզդենյան (սկսած 1863 թվականից)։

1830 թվականին գրված առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1831-1833 թվականներին։ Դրանք «Կոտլետներ» և «Սոկալյան երգեհոնի կենսագրությունը» փոքրիկ վեպերն են, որոնք կողմնորոշված են գրականության մեջ ռոմանտիկ ավանդույթների վարկաբեկմանը։

Կրաշևսկին լեհական հասարակության 19-րդ դարի կեսերի կենցաղը և բարքերը պատկերող էպիկական նկարագրության հեղինակ է` «Կախարդական լապտեր» վեպը (1843-1844 թվականներ), որն ըստ բազմաթիվ հետազոտողների (Ա. Բարա, Կ.Վ. Զավոդզինսկու, Է. Վաժենիցի և այլոց), գրվել է Ն. Վ. Գոգոլի «Մեռած հոգիներ» պոեմի տպավորության ներքո։

Լիտվայի անցյալի Մինդովգի և Վիտովտի ժամանակների (1840-1846 թվականներ) մասին «Անաֆելյաս» եռագրությունը 19-րդ դարի վերջին քառորդի լիտվական ազգային վերածննդի գործիչներն ընդունել են որպես ազգային էպոս։ Եռագրությունն անվանումը ստացել է լիտվական դիցաբանության հավերժության սարից։

Կրաշևսկին 1876-1887 թվականներին 76 հատորով 29 վեպ է գրել, որոնք ձևավորել են Լեհաստանի վիպագրական պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից («Հին ավանդություն», 1876 թվական)։ Պատմական խնդիրների նկատմամբ հետաքրքրությունը հատուկ է եղել նաև Կրաշևսկու ստեղծագործության վաղ շրջանին (1830-1840-ական թվականներ)։ Սակայն պատմական թեմայով առաջին ստեղծագործությունները («Սբ. Միխայիլի կոստյոլը Վիլնիում»,«Սիգիզմունդի ժամանակները») իր ժամանակաշրջանի գրողների կարծիքով թույլ էին, քանի որ ի սկզբանե գրողը հերքել էր վալտեր-սկոտովյան պատմության «տնական» ավանդույթը, ինչի պատճառով նրա վաղ պատմական արձակները հագեցած էին ավելորդ արձանագրություններով, մանրակրկիտությամբ և ավելորդ ճշգրտությամբ։ Պատմական թեմայով ստեղծագործություններից ժողովրդականությամբ և գեղարվեստական արժեքներով առանձնանում են «Գրաֆինյա Կոզել» (1874 թվական) և «Բրյուլ» (1875 թվական) սաքսոնական տեքստերով գրված ստեղծագործությունները։

 
«Աթենաեում» ալմանախի խորագրի էջը, խմբագիր՝ Յուզեֆ Կրաշևսկի
1842, V հատոր

Կրաշևսկու գեղարվեստական տեքստերից մի քանիսը ոգեշնչման աղբյուր են եղել ռուս գրողների համար։ Օրինակ, գիտնականների կարծիքով, «Ուլյանայի» ազդեցությամբ է գրվել է Ա.Ֆ. Պիսեմսկու «Դառը ճակատագիր» պիեսը։ Հայտնի է լեհ գրող Ն.Վ.Կուկոլնիկի հետ նամակագրության փաստը։ Վերջինս գնահատում էր Կրաշևսկու գեղարվեստական ճաշակը և գրախոսության համար նրան է ուղարկել իր ստեղծագործությունները։ 1879 թվականին Ի.Ս.Տուրգենևը Կրակով ողջույնի նամակ է հղել լեհ գրողի գրական գործունեության 50-ամյակի կապակցությամբ։

Խմբագիր և հրատարակիչ

խմբագրել

1841-1851 թվականներին խմբագրել է «Athenaeum» («Աթենեում») ալամանախը՝ գրական ամսագիրը, որը լույս է տեսել Վիլնիում։ 1844 թվականին ամսագրում, ի թիվս այլ բաների, հրապարակվել են Ն.Վ.Գոգոլի «Շինել», «Խելագարի նոթագրությունները» ստեղծագործությունների թարգմանությունները, «Մեռած հոգիներից» դրվագներ Շեպելևիչի (P. L. Szepielewicz) ոչ այնքան հաջող թարգմանությամբ ։ Ապրելով Վարշավայում ՝ խմբագրել է «Gazeta Polska» թերթը («Լեհական թերթ», 1859-1862 թվականներ), «Przegląd Europejski» ամսագիրը («Եվրոպական հանդես», 1862)։ Ավելի ուշ եղել է Լվովում և Դրեզդենում լույս տեսած պարբերականների խմբագիր։

Նկարիչ

խմբագրել
 
Յուզեֆ Իգնացի Կրաշևսկի. «Արևելյան դիմանկար» (1846 թվական)

Վիլենի համալսարանում ուսանելու ժամանակ Կրաշևսկին Յան Ռուստեմի մոտ նկարչություն և գեղանկարչություն է սովորել, նաև հավանաբար, Վիկենտի Սմոկովսկու մոտ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կալանքի ընթացքում (1830-1832 թվականներ) գրիչով նկարել է 25 նկար, որոնք Ադամ Միցկևիչի «Ձյադով» պոեմի II և IV մասերի նկարազարդումներն են։ 1828 թվականին Վարշավայում նա նկարչության դասեր է վերցրել Բոնավենտուրա Դոմբրովսկու մոտ։ Կրաշևսկին կիրառական արվեստի իր գործերին վերաբերվել է որպես ժամանցի միջոց։ Միաժամանակ իր նկարներով ձգտել է գիտելիքներ տարածել ազգային մշակույթի և պատմության մասին, այդ պատճառով պատկերել է հնագույն տեսարժան շենքեր և ավերակներ, կրկնօրինակել է պատմական գործիչների պատկերները և հին հրատարակությունների նկարազարդումներն ու ժամանակագրությունները։ Այս և նմանատիպ նկարներով են նկարազարդված նրա «Վիլնոն իր հիմնադրումից մինչև 1750 թվականը» („Wilno od początku jego do roku 1750“) (Վիլնո, 1842 թվական), «Նկարներ կյանքից և ճանապարհորդություններից» („Obrazy z życia i podróży“) (Վիլնո, 1842 թվական ), «Հիշողություններ Պոլեսիեի, Վոլինի և Լիտվայի մասին» („Wspomnienia z Polesia, Wołynia i Litwy“) (Փարիզ, 1860 թվական), «Բնապատկերների ալբոմ, մաս 1-ին Պոլեսիե» („Album widoków: cz. 1: Podlasie“) (Վարշավա, 1861թվական)։ Նրա նկարներով նկարազարդվել է նաև Կոնստանտին Տիշկևիչի «Վիլիա գետը և նրա ափերը՝ հիդրոգրաֆիայի, պատմության, հնագիտության և ազգագրության տեսանկյունից» գիրքը („Wilija i jej brzegi: pod względem hydrograficznym, historycznym, archeologicznym i etnograficznym“) (Դրեզդեն, 1871 թվական)։ Իր լավագույն նկարը համարել է «1680 թվականին Միխայիլ Կազիմիր Ռադզիվիլի մուտքը Հռոմ» նկարը[24]։

Երաժիշտ

խմբագրել

Յոզեֆ Կրաշևսկին գրել է դաշնամուրային ստեղծագործություններ, որոնք ինքն է կատարել, գործի խորը իմացությամբ արտահայտվել է երաժշտական թեմատիկայով, հավաքել և հրատարակել է ժողովրդական երգեր[9][21]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Ульяна (Ulana, 1843)
  • Остап Бондарчук (Ostap Bondarczuk, 1847)
  • Волшебный фонарь (Latarnia czarnoksięska, 1843—1844)
  • Morituri (1874—1875)
  • Графиня Козель (Hrabina Cosel, 1874)
  • Брюль (Brühl, 1875).
  • Старое предание (Stara baśń, 1876)

Պատմագրական

խմբագրել
  • Wilno od początków jego do roku 1750. Wilno. T. 1—4. Wilno, 1840—1842
  • Litwa. Starożytne dzieje, ustawy, język, wiara, obyczaje, przysłowia… T. 1—2. Warszawa, 1847—1856

«Լեհաստանի պատմություն» պատմական վեպերի շարքը (ժամանակագրական կարգով)

խմբագրել
  1. Старое предание — Stara baśń (1876)
  2. С престола в монастырь (Любони) — Lubonie (1876)
  3. Bracia Zmartwychwstańcy (1876)
  4. Маслав — Masław (1877)
  5. Болеславцы — Boleszczyce (1877)
  6. Королевские сыновья — Królewscy synowie (1877)
  7. Historia prawdziwa o Petrku Właście palatynie, którego zwano Duninem (1878)
  8. Stach z Konar (1879)
  9. Валигура — Waligóra (1880)
  10. Syn Jazdona: (1880)
  11. Калиш (Погробовец) — Pogrobek (1880)
  12. Борьба за Краков (При короле Локотке) — Kraków za Łoktka (1880)
  13. Jelita (1881)
  14. Король холопов — Król chłopów (1881)
  15. Белый князь — Biały książę (1882)
  16. Семко — Semko (1882)
  17. Мать королей — Matka królów (1883)
  18. Strzemieńczyk (1883)
  19. Jaszka Orfanem zwanego żywota i spraw pamiętnik (1884)
  20. Две королевы — Dwie królowe (1884)
  21. Инфанта — Infantka (1884)
  22. Изгой — Banita (1885)
  23. Bajbuza (1885)
  24. При королевском дворе — Na królewskim dworze (1886)
  25. Божий гнев — Boży gniew (1886)
  26. Князь Михаил Вишневецкий — Król Piast (1888)
  27. Ян Собеский — Adama Polanowskiego, dworzanina króla Jegomości Jana III notatki (1888)
  28. За саксонцев — Za Sasów (1889)
  29. Её остатки — Saskie ostatki (1889)

«Սաքսոնական եռերգություն» շարքը ՝ ժամանակագրական կարգով

խմբագրել
  • Графиня Козель — Hrabina Cosel (1873)
  • Брюль — Brühl (1874)
  • Из семилетней войны — Z siedmioletniej wojny(1875)

Թարգմանություններ

խմբագրել

Կրաշևսկին թարգամնել է 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում առավել մեծ ժողովրդականություն վայելող լեհ գրողների ստեղծագործությունները։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն. ոմանք հրատարակվել են մի քանի տարբեր թարգմանություններով։ 1850-ական թվականներից թարգմանությունները սկսել են հայտնվել ամսագրերում (հիմնականում «Ընթերցանության գրադարանում»)։ Առանձին լույս են տեսել հետևյալ ստեղծագործությունները

  • «Բուդնիկ» («Լեհական գրողների պատկերասրահ» I, Կիև, 1852 թվական, թարգմանությունը՝ Ա. Ս. Ավանասև-Չերբինսկու)
  • «Զգուշացեք կրակի հետ» պատմվածք («Լեհ գրողների պատկերասրահ» II)
  • «Օստապ Բոնդարչուկ» վեպ (Սանկտ Պետերբուրգ, 1858 թվական)
  • «Պան Թվարդովսկի» պատմվածքը (Սանկտ Պետերբուրգ, 1859 թվական)
  • «Երկու լույս» վեպ (Սանկտ Պետերբուրգ, 1859 թվական)
  • «Երմոլա» գյուղական ակնարկներ (Սանկտ Պետերբուրգ,1861թվական)
  • «Չուդակի» վեպ (Սանկտ Պետերբուրգ, 1874 թվական)
  • «Որբերի ճակատագիրը» վեպ (Սանկտ Պետերբուրգ, 1874 թվական)
  • «Օգոստոս II թագավորի ֆավորիտները» («Կոմսինի Կոզել» թարգմանությունը ' Ն. Ս. Լեսկով, Մոսկվա, 1876 թվական)
  • «Օգոստոս II թագավորի նախարարների խարդավանքները» (Մոսկվա, 1876 թվական)
  • «Խելագար» վեպ (Սանկտ Պետերբուրգ, 1881 թվական)
  • «Հին լեգենդ» վեպ (Սանկտ Պետերբուրգ, 1881 թվական)
  • «Զադորսկի» պատմություն (Մոսկվա, 1881 թվական, թարգմանիչ ՝ Է. Ֆուկս)
  • «Թագավորը և Բոնդարիվնան» պատմվածք (Մոսկվա, 1881 թվական)
  • «Յոթ տարվա պատերազմ» վեպ (Մոսկվա, 1883 թվական)
  • «Եղբայրներ Ռամուլտը» պատմվածք (Սանկտ Պետերբուրգ, 1883 թվական, թարգմանիչ՝ Ֆ.Ավգուստինովիչ)
  • «Եղբայրներ Ռամուլտը» պատմվածք (1884թվականին թարգմանիչ՝ Ֆ. Դոմբրովսկին)
  • «Աստծո բարկությունը» վեպ (1887 թվական) և շատ ուրիշներ։

2015 թվականին Ռուսաստանում առաջին անգամ լույս է տեսել «Հարյուր սատանաներ» վեպի թարգմանությունը։ 1915 թվականին Սանկտ Պետերբուրգում հրատարակվել է 52 գրքով շարադրությունների հավաքածուի ռուսերեն ամբողջական հրատարակությունը։ 1996 թվականին «Թերրա» հրատարակչությունը թողարկել է Կրաշևսկու ստեղծագործությունների հավաքածուն տասը հատորներով։

Ռուսական հրատարակություններ

խմբագրել
  • Крашевский И. И. Собрание сочинений / Под ред. И. И. Ясинского (Максима Белинского). С портретом автора и критико-биографическим очерком П. В. Быкова — Пг.: Изд. П. П. Сойкина, 1915.
  • Крашевский Ю. И. Брюль. — М.: Художественная литература, 1980. — 320 с., 100 000 экз.
  • Крашевский Ю. И. Графиня Козель. Брюль. — Мн.: Мастацкая літаратура, 1993.
  • Крашевский Ю. И. Собрание сочинений: В 10 тт. — М.: Терра, 1996.

Ի պատիվ կոչվել են

խմբագրել
 
Կրաշևսկու նստարանը Բյալա Պոդլյասկայում

Կրաշևսկու անունով օբյեկտներ

խմբագրել
  • ժայռ Վոլինում, որտեղ Կրաշևսկին ապրել է XIX դարի կեսերին[25]։

Ուսումնական հաստատություններ

խմբագրել
  • Հանրակրթական վարժարանը Բյալա-Պոդլասկում[26]
  • Հանրակրթական վարժարան Դրոխիչինում
  • Միջնակարգ դպրոց Վիլնյուսում

Թանգարաններ

խմբագրել
  • Կրաշևսկու թանգարանը Ռոմանովում
  • Կրաշևսկու թանգարանը Դրեզդենում
  • Ռաչինսկու գրադարանին կից Կրաշևսկու արվեստանոց-թանգարան Պոզնանում[27]
  • Զագորյե գյուղի դպրոցում ստեղծվել է Կրաշևսկու հուշահամալիրը[28]։

Փողոցներ

խմբագրել

Բելառուս

խմբագրել

Լեհաստան

խմբագրել
  • Առաջին համաշխարհային պատերազմից հետո «Կայզերինա Վիկտորիա Օգոստոսը» նավաքարշ շոգենավը վերանվանել է «Կրաշևսկի»
  • Լեհական «Կրաշևսկի» օվկիանոսային գծերի բեռնախցիկ
  • «Կրաշևսկի» չինալեհական ծովային ձեռնարկության «Chipolbrok» բեռնատար նավը

Էկրանավորում

խմբագրել
  • «Цыганка Аза» (Польша, 1926, по произведению «Дом за деревней»)
  • «Графиня Коссель» (Польша, 1968, по одноимённому произведению)
  • «Графиня Коссель» (Польша, 1969, телесериал)
  • «Болеслав Смелый» (Польша, 1972, по произведению «Boleszczyce»)[29]
  • «История мастера Твардовского» (Польша, 1996, по произведению «Мастер Твардовский»)
  • «Древнее предание: Когда солнце было богом» (Польша, 2003, по произведению «Старое предание»)
  • «Дед и баба» (США, 2011, анимация)[30]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 R. G. Kraszewski, Joseph Ignatius // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 15. — P. 924.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 http://tnk.krakow.pl/czlonkowie/kraszewski-jozef-ignacy/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Крашевский Юзеф Игнацы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 http://www.angelfire.com/scifi2/rsolecki/jozef_kraszewski.html
  6. 6,0 6,1 6,2 Krzyzanowski J. R. Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 Арабажин К. Крашевский, Иосиф-Игнатий (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVIа. — С. 600—601.
  8. 8,0 8,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Натальля Пракаповіч. (2012 թ․ հուլիսի 15). «Крашэўскія: уладальнікі маёнтку Доўгае» (բելառուսերեն). Рэха Берасьцейшчыны.(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 Е. В. Бусаров. (2012 թ․ մայիսի 17). «О книгах в книге рекордов Гиннесса». Зональная научная библиотека Тверского государственного технического университета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին.
  11. «Костёл Святого Креста в Варшаве, Польша. Описание достопримечательности и фото. People Travel». peopletravel.by. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  12. Wincenty Danek. Józef Ignacy Kraszewski. — 2012. — (Chomik).
  13. 13,0 13,1 Warzenica Ewa. Józef Ignacy Kraszewski. — (Chomik).
  14. Ėncyklapedyja historyi Belarusi : u 6 tamach / 3 Himnazii - Kadėncyja. Minsk: Belaruskaja Ėncyklapedyja Imja Petrusja Broŭki. 1996. ISBN 985-11-0041-2. OCLC 164835691.
  15. 15,0 15,1 «O Józefie Ignacym Kraszewskim» (լեհերեն). Muzeum im. Józefa Ignacego Kraszeskiego w Romanowie.
  16. Ірына Сядова. Мае Крашэўскія. — Раённыя будні, 2012. — Т. 34 (9480).
  17. 17,0 17,1 17,2 Валентин Грабовський. (2002 թ․ հոկտեմբերի 30). ««Пам'ятник любові і доброті Урбановьскі в долі І. Я. Крашевського»» (ուկրաիներեն). Polskie Towarzystwo Naukowe w Żytomierzu.(չաշխատող հղում)
  18. Пащук І.Г. «Село Городець над Горинню на Рівненщині у житті і творчості Ю. І. Крашевського». Історична Волинь. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  19. Słownik geograficzny Królewstwa Polskiego i innych krajów słowiańskich/ Tom III: Haag — Kępy. — Warszawa. 1182. S. 197
  20. Elżbieta Szymańska. «Muzeum J.I. Kraszewskiego w Dreźnie». Culture.pl. Instytut Adama Mickiewicza.(չաշխատող հղում)
  21. 21,0 21,1 «Muzeum Józefa Ignacego Kraszewskiego». Starostwo Powiatowe w Białej Podlaskiej.
  22. Elżbieta Szymańska. (2012 թ․ փետրվարի 26). «Józef Ignacy Kraszewski». Culture.pl (լեհերեն). Instytut Adama Mickiewicza. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  23. Manula Kalicka. «Józef Ignacy Kraszewski - szpieg i literat. Umysłowe zajęcia». Polityka.Pl (լեհերեն). S.P. Polityka.
  24. M. J. Poczet plastyków wileńskich (XV w. — 1945). 18 // Znad Wilii : Kwartalnik. —Wilno, 2008. — № 2 (34). — С. 58—59. — ISBN 1392-9712.
  25. «Сплав по р.Гнилопять (Бердычев Шумск Житомир) авг 2009 фотоотчет» (ռուսերեն). i.ua.
  26. «I Liceum Ogólnokształcące im. J. I. Kraszewskiego w Białej Podlaskiej» (լեհերեն). 2012 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին.
  27. «Pracownia-Muzeum Józefa Ignacego Kraszewskiego» (լեհերեն). Biblioteka Raczyńskich w Poznaniu. 2012 թ․ փետրվարի 21.
  28. Кацярына Пашкевіч. Крашэўскі знакаміты і невядомы(բելառուս.). — 2012. — № 10 (9456). — С. 4.
  29. «Bolesław Śmiały». filmpolski.pl. 2012 թ․ մայիսի 15.
  30. «Dziad i Baba (2011)» (անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 13.

Գրականություն

խմբագրել
  • Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 8: Канто — Кулі / Рэдкал.: Г.П. Пашкоў і інш. — Менск: БелЭн, 1999. — 576 с.: іл. ISBN 985-11-0144-3
  • Беларусь: энцыкл. даведнік / Рэдкал. Б. І. Сачанка (гал. рэд.) і інш. — Мінск: БелЭн, 1995.— 799 с. ISBN 985-11-0026-9.
  • Мысліцелі і асветнікі Беларусі: Энцыклапедычны даведнік / Гал. рэд. Б. І. Сачанка. — Мн.: БелЭн, 1995.— 672 с. ISBN 985-11-0016-1
  • Республика Беларусь: Энциклопедия в 6 т.
  • Энцыклапедыя гісторыі Беларусі. У 6 т.. Т. 4: Кадэты — Ляшчэня / Беларус. Энцыкл.; Рэдкал.: Г. П. Пашкоў (галоўны рэд.) і інш.; Маст. Э. Э. Жакевіч. — Менск: БелЭн, 1997. — 432 с.: іл. ISBN 985-11-0041-2.
  • Энцыклапедыя літаратуры і мастацтва Беларусі. У 5 т. / Рэд. І. П. Шамякін (гал. рэд.) і інш.. — Менск: БелСЭ, 1986. — Т. 3: Карчма — Найгрыш. — 751 с. — 9500 ас.
  • Этнаграфія Беларусі: Энцыклапедыя; Рэдкалегія: І. П. Шамякін (гал. рэд.) і інш. — Мн.: БелСЭ, 1989.— 575 с.: іл. ISBN 5-85700-014-9.
  • Danek W. Józef Ignacy Kraszewski: Zarys biograficzny. — Warszawa: Ludowa Spółdzielnia Wydawnicza, 1976. — 515 с.
  • Estreicher, Karol. Pięćdziesiąt lat pracy J. I. Kraszewskiego (1830—1879). Abecadłowe i chronologiczne zestawienie pięćdziesięcioletniéj działalności naukowéj i literackiéj Jubilata, z wymenienieniem wszystkich wydań dzieł Jego i przekładów na obce języki. — Kraków: nakł. Drukarni „Czasu”, 1879.
  • Danek W. Józef Ignacy Kraszewski. - Warszawa, 1976.
  • Kraszewski o powiesciopisarzach i powiesci. - Warszawa, 1962.
  • Малюкович С. Д. Становление реализма в творчестве Юзефа Крашевского 1830—1840-х годов: Диссертация кандидата филологических наук. - Москва, 1984.
  • Плохотнюк В. М. Н. В. Гоголь и Ю. И. Крашевский: Диссертация…кандидата филологических наук. - Тверь, 2007.
  • Цыбенко Е. З. Польский социальный роман 40-70-х годов XIX века. - Москва, 1971.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուզեֆ Կրաշևսկի» հոդվածին։