Բարբարա Կարտլենդ (անգլ.՝ Barbara Cartland, հուլիսի 9, 1901(1901-07-09)[1][2][3][…], Edgbaston, Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն[4] - մայիսի 21, 2000(2000-05-21)[1][2][3][…], Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), անունն ի ծնե՝ Մերի Բարբարա Համիլթոն Կարտլենդ (անգլ.՝ Mary Barbara Hamilton Cartland), անգլիացի գրող, 20-րդ դարի առավել բեղմնավոր հեղինակներից մեկը։ Հայտնի է դարձել իր բազմաթիվ սիրավեպերի շնորհիվ, ինչպես նաև տպագրվել է Բարբարա Մըք-Կորկոդեյլ անունով։

Բարբարա Կարտլենդ
անգլ.՝ Mary Barbara Hamilton Cartland McCorquodale
Ծննդյան անունանգլ.՝ Mary Barbara Hamilton Cartland
Ծնվել էհուլիսի 9, 1901(1901-07-09)[1][2][3][…]
ԾննդավայրEdgbaston, Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանվել էմայիսի 21, 2000(2000-05-21)[1][2][3][…] (98 տարեկան)
Վախճանի վայրՀաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանՀարթֆորշիր
Գրական անունBarbara Cartland, Barbara McCorquodale և Marcus Belfry
Մասնագիտությունվիպասան, օդաչու, գրող և քաղաքական գործիչ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունMalvern St James?[6] և The Alice Ottley School?
Ժանրերսիրավեպ
Ուշագրավ աշխատանքներLe choix de l'amour?
Ստեղծագործությունների ցանկBarbara Cartland bibliography?
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինԿապիտան Ալեքսանդր Ջորջ Մըք-Կորկոդեյլ[7][4] և Հյու Մըք-Կորկոդեյլ[7][4]
ԶավակներՌեյն Սպենսեր, Կոնտես Սպենսեր[4][7], Իան Համիլթոն Մըք-Կորկոդեյլ[3][7] և Գլեն Մըք-Կորկոդեյլ[3][7]
Կայքbarbaracartland.com
 Barbara Cartland Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բարբարան ծնվել է Բիրմինգհեմում (Անգլիա)։ Ծնողների միակ դուստրն էր և ավագ երեխան։ Ուներ երկու եղբայր՝ մայոր Ռոնալդ Կարտլենդը՝ խորհրդարանի պատգամավոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից (1907–1940), և Ջեյմս Էնթոնի (Թոնի) Համիլթոն Կարտլենդը (1912–1940): Թեև նա ծնվել է հարմարավետ միջին խավի միջավայրում, ընտանիքի ֆինանսական վիճակն արագորեն վատթարացել է նրա ծնունդից անմիջապես հետո։ Հետագայում Կարտլենդն այս անկումը վերագրել է հայրական պապի՝ Ջեյմս Կարտլենդի ինքնասպանությանը, որը, նրա պնդմամբ, ֆինանսիստ էր, և ինքնասպան է եղել սնանկության հետևանքով[8]։ Այնուամենայնիվ, ըստ հետաքննության ռեգիստրում գրանցված գրառման՝ արույրի ձուլարանի սեփականատեր Ջեյմս Կարտլենդը 92,000 ֆունտ ստեռլինգ է թողել։

Դրան անմիջապես հետո հաջորդել է հոր մահը Առաջին աշխարհամարտում։ Այնուամենայնիվ, Կարտլենդի մայրը Լոնդոնում բացել է հագուստի խանութ՝ կարիքները հոգալու, ինչպես նաև աղջկան և երկու որդիներին մեծացնելու համար, որոնք երկուսն էլ ի վերջո սպանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ 1940 թվականին[9]։

Բարբարան կրթություն է ստացել աղջիկների համար նախատեսված մասնավոր դպրոցներում։ Նա հայտնի է դարձել որպես լրագրող (1922 թվականից հետո) և ռոմանտիկ ֆանտաստիկայի ժանրի գրող։

1927 թվականին ամուսնացել է սպա Հյու Մըք-Կորկոդեյլի հետ, և նրանք ունեցել են աղջիկ՝ Ռեյնը։ 1936 թվականին սկանդալային ամուսնալուծությունից հետո Բարբարան ամուսնացել է նրա զարմիկ Հյուի հետ (մահացել է 1963 թվականին) և դարձել ևս երկու որդիների մայր՝ Գլենի և Իանի։ Դառնալով Լոնդոնի հասարակության ամենանշանավոր դեմքերից մեկը՝ հայտնվել է հանրային միջոցառումների ժամանակ և հեռուստատեսությամբ՝ դատողություններ անելով առողջության, քաղաքականության և նորաձևության մասին։

1990 թվականին ստացել է Բրիտանական կայսրության շքանշանի կին-հրամանատարի աստիճան։ Կարտլենդի դուստրն առաջին ամուսնությունից դարձել է արքայադուստր Դիանայի խորթ մայրը։ Հայտնի է, որ Դիանան ինքը տարված էր Բարբարա Կարտլենդի սիրավեպերով, սակայն նրա հարաբերությունները գրողի հետ լարված էին, և Կարտլենդը հավանություն չէր տալիս Դիանայի անձնական կյանքին[10]։

Ստեղծագործություն խմբագրել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների բազայի տվյալներով դասվել է ամենաթարգմանվող գրողների շարքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաշվառված թարգմանական հրատարակությունների քանակով 7-րդ տեղում է գտնվում[11][12], հեղինակ է 723 գրքի։ Կարտլենդին է պատկանում է Գինեսի գրքում գրանցված ռեկորդը. միայն մեկ տարում՝ 1983 թվականին, նա թողարկել է 26 վեպ[13]։ Նրա գրքերից 657-ը սիրային վեպեր են, որոնք հրատարակվել են ամբողջ աշխարհում մոտ մեկ միլիարդ տպաքանակով[13] (բացի վեպերից, նա բաղադրատոմսերի ժողովածուներ է կազմել, գրքեր է գրել առողջ ապրելակերպի, տնային տնտեսության վարման, ինքնակենսագրականներ և ժամանակակիցների կենսագրության մասին)։ Մահից հետո գրողի արխիվում մնացել է ավելի քան հարյուր վեպ, և Բարբարա Կարտլենդի նոր գրքերը շարունակում են լույս տեսնել մինչ օրս։ Բարբարա Կարտլենդի ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել են։ «Ջիգու պարող Պիլան» առաջին վեպը հրատարակվել է 1923 թվականին։ Նրա վեպերի սյուժեները ծավալվում են նույն ուրվագծով. երիտասարդ աղջիկը սիրահարվում է տղամարդու, առավել հաճախ արիստոկրատի (կոմս, դուքս, արքայորդի), տարբեր ինտրիգները (սիրային, քաղաքական, լրտեսական) խանգարում են սիրահարների միությանը, բայց վերջում ամեն ինչ ավարտվում է հարսանիքով։ Բարբարա Կարտլենդն ասում էր[14].

  Իմ բոլոր հերոսուհիները, բացառությամբ մեկի, կույսեր են։ Բոլորը երիտասարդ են և գեղեցիկ։ Բոլորի համար սերն առաջին հերթին ոչ թե սեքս է, այլ անապական և զգայուն հոգեկան պոռթկումների դրսևորում։ Նրանք երբեք չեն քնի տղամարդու հետ, եթե նա նախապես ամուսնական մատանի չի նվիրել նրանց։ Համենայնդեպս, 118-րդ էջից ոչ շուտ։  

Քննադատություն խմբագրել

Կարտլենդի հաճախ մեղադրում էին սյուժեների ու կերպարների սենտիմենտալության և ոչ օրգինալ լինելու մեջ։ 2011 թվականին Մեծ Բրիտանիայում հրապարակվել է սիրային վեպերի և դետեկտիվների հեղինակ Ջորջեթ Հեյերի նամակագրությունը, որտեղ նա մեղադրում էր Կարտլենդին սյուժեներ և նույնիսկ իր վեպերի հերոսների անունները յուրացնելու մեջ, ինչպեա նաև պատկերվող պատմական դարաշրջանի վերաբերյալ «աղետալի տգիտության» մեջ[15]։

Էկրանավորում խմբագրել

Ավիացիա խմբագրել

Բարբարա Կարտլենդը ներդրում է ունեցել պլաներիզմի զարգացման և հանրահռչակման գործում, ինչը 1984 թվականին արժանացել է եպիսկոպոս Ռայթի մրցանակին[17]։

Որպես մոլի օդաչու-պլաներիսստ՝ Կարտլենդը ցանկանում էր առաջ մղել պլաներների օգտագործման սահմանները, որոնք 1920-1930-ական թվականներին շահագործվում էին միայն կարճ տարածություններում։ Այդ պատճառով 1931 թվականին Կարտլենդը պլաներ է կառուցել երկար թռիչքի համար և դրանով կատարել է ավելի քան 200 մղոն տևողությամբ թռիչք՝ իր հետ վերցնելով բեռ՝ ավիափոստը[17]։

Կարտլենդի հաջող փորձը նրանց թվում էր, որոնք օգնեցին գիտակցել պլաներների օգտակարությունը։ Երկար թռիչքների համար բեռներով պլաներները ակտիվորեն օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119288990 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 183.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Kindred Britain
  8. «Dame Barbara Cartland». The Daily Telegraph. London. 22 մայիսի 2000 թվական. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 22 ապրիլի 2013 թվական-ին.
  9. «Cartland, Barbara». Howard Gotlieb Archival Research Center. Boston University. Արխիվացված է օրիգինալից 9 նոյեմբերի 2012 թվական-ին. Վերցված է 22 ապրիլի 2013 թվական-ին.
  10. Կյանքը և մահը լեգենդի օրենքներով - В мире МК
  11. «Լենինը աշխարհի «ամենաթարգմանվող» գրողների տասնյակում է. ՅՈՒՆԵՍԿՕ | РИА Дейта. RU». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
  12. Թարգմանական հրատարակությունների թոփ 50 հեղինակներ
  13. 13,0 13,1 Ъ-Газета — Մահացել է գրող ռեկորդակիրը
  14. Կանանց ամսագիր Սուպերոճ. 657 վեպ։ Բարբարա Կարտլենդի մեծ սերը(չաշխատող հղում)
  15. Georgette Heyer decries plagiarism with her rapier wit | Books | guardian.co.uk
  16. Բարբարա Կարտլենդի երկրպագուների կայք
  17. 17,0 17,1 Esther Inglis-Arkell. The aeronautic feats of a record-holding romance writer (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Կարտլենդ» հոդվածին։