Գրքասիրություն, գրքասեր, բառացի ՝ սեր գրքերի հանդեպ[1]։ Գրքասեր՝ մարդ, ով հավաքում է հազվադեպ հանդիպող և թանկարժեք հրատարակություններ, երբեմն հավաքում են միայն մեկ հեղինակի հրատարակությունների հավաքածուն։ Գրքասերը նաև գրքերի գիտակ է։ Գրքերի կոլեկցյոները հավաքում է ոչ միայն գրքեր, այլև պարբերական հրատարակություններ, քրոմոլիտոգրաֆներ, բուկլետներ, կոմիքսներ և այլն։

Ցնորված Գրքասերը

Գրքասերների շրջանում հատուկ ժողովրդականություն են վայելում հատկապես հազվադեպ գրքերը։ Հատուկ ուշադրության են արժանանում նրբագեղ տառատեսակները և նկարազարդումները։

Նկարագրություն խմբագրել

Գրքասերների համար հետաքրքրության են արժանի առաջին և հեղինակի կյանքի ընթացքում հրապարակված գործերը, ինչպես նաև հեղինակների ստորագրությամբ գրքերը։ Բայց այս դեպքում սերտորեն միահյուսում է հեղինակների ստորագրությամբ գրքերի հավաքագրումը։ Փոքր շրջանառությամբ գրքերը հաճախ գրավում են կոլեկցյոներներին, չնայած որ դրանք միշտ չեն համարվում հազվագյուտ։ Ամեն դեպքում գրքերի հազվագյուտ աշխարհում գոյություն ունեն որոշակի կայուն ուղենիշներ։ Օրինակ՝

  • սկզբնաղբյուրները,
  • ալդենները,
  • Էլսեվիերը և այլն։

Արդեն միջնադարում գրքերը անհատապես էին հավաքում, որի արդյունքում ստեղծվում էին մասնավոր գրադարաններ, մասնավորապես Յարոսլավ Մուդրովի, Իվան Գրոզնիի, Մատյաշ Կորվինի գրադարանները։ Արևմտյան Եվրոպայի երկրներում գրքասիրությունը բժիշկների, Սֆորցանեի և այլ հարուստ ու ազնիվ ընտանիքների հետաքրքրություն էր։ Առաջին ռուս գրքասեր կայսրը եղել է Պետրոս I-ը։ Նրա գրքերի հավաքածուն բաղկացած էր նավաշինության մասին բազմաթիվ գրքերից։

Եկատերինա II-ը ձեռք բերեց Վոլտերի գրադարանը։ Ռուսական գրքասերներից կարելի է առանձնացնել Մուսին-Պուշկինին, Բերկովին, Շիլովային, Պոգոդինային և այլն։ Ֆրանսիացի գրոս Շառլ Նոդեն, ով նույնպես մոլի գրքասեր էր, իր "Գրքամոլը" պատմվածքում (1831) պատկերում էր մի մարդու, ում մտքերը զբաղված էին միայն գրքերով[2]։

Գրքասերները մեծ դեր են խաղում հազվագյուտ գրքերի և հավաքածուների պահպանման գործում, որոնք մշակութային և գիտական արժեք ունեն։ Մասնավոր հավաքածուները սեփականատերերի հանձնարարությամբ կամ կտակի համաձայն շատ հանրային գրադարանների հիմքն է։ Խորհրդային Միությունում 1974 թվականին ստեղծվեց գրքի սիրահարների Համամիութենական Կամավորական Հասարակությունը, որը իր զարգացման գագաթնակետում միավորում էր 16 միլիոն մարդ, ուներ 200 հազար բաժանմունք և 11 հազար մասնագիտացված գրախանութներ։ Ռուսաստանում հասարակության ժառանգորդ մի կազմակերպություն էր, որը 1997 թվականից կոչվեց գրքի սիրահարների Միջազգային Միություն հասարակական միավորումներ[3]։

Գրքասիրություն ծայրահեղ ձևեր խմբագրել

 
Գնորդները գրախանութում

Բրոկգաուզի և Էֆրոնի հանրագիտարանային բառարանում առանձնացվում է գրքասիրության ծայրահեղ տեսակ, ինչպես նաև տալիս է նկարագրություն կոլեկցիոներների տեսակի գրքերին՝ որպես գրքամոլ և գրքասեր։

Գրքերի երկրպագություն խմբագրել

Սնահավատորեն պաշտում են գիրքը, պատկառանք ցուցաբերում սուրբ և աստվածային գրքերի հանդեպ, ինչպես օրինակ Աստվածաշունչը։ Ինչպես նաև պաշտում են գրքեր, որոնք ենթադրաբար ունեն կախարդական ուժ։ Փոխաբերական իմաստով ասած՝ ծայրահեղ աստիճանի կախվածություն գրքերից[4]։

Գրքամոլ խմբագրել

Գիրք հավաքողների տեսակ, ովքեր լինելով ծայրահեղ տարված գիրք հավաքելու իրենց նպատակով և իմաստով, անցնում են բոլոր ողջամիտ սահմանները[4]։ Մարդ, ով նախ և առաջ հետաքրքրված է գրքի արտաքին ասպեկտներով։

Գիրք թաքցնող խմբագրել

Գրքամոլի տեսակ, ում մոտ սեփականատիրոջ զգացումը հասել է աբսուդի։ Նա ոչ ոքի թույլ չի տալիս օգտվել իր գրքերից[4][5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Книголюб // Большой толковый словарь русского языка / С. А. Кузнецов. — СПб: Норинт, 1998.
  2. В. А. Мильчина. О Шарле Нодье и его книжных пристрастиях.
  3. «История компании». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 Книга : Энциклопедия. М., 1999.
  5. Библиотаф

Գրականություն խմբագրել

  • Библиомания // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Basbanes, Nicholas A. (1995) A Gentle Madness: Bibliophiles, Bibliomanes, and the Eternal Passion for Books, Henry Holt and Company, Inc.
  • Richard de Bury (1902). The love of books։ The Philobiblon translated by E. C. Thomas. London։ Alexander Moring
  • Rugg, Julie (2006). A Book Addict's Treasury. London։ Frances Lincoln ISBN 0-7112-2685-7
  • Thomas Frognall Dibdin (1809). Bibliomania. New York, Henry G. Bohn.
  • Andrew Lang (1881). The Library.London, Macmillan & Co.

Արտաքին հղումներ խմբագրել