Ալեքսեյ Պիսեմսկի
Ալեքսեյ Ֆեոֆիլակտովիչ Պիսեմսկի (ռուս.՝ Алексе́й Феофила́ктович Пи́семский, մարտի 11 (23), 1821[1][2] կամ մարտի 10 (22), 1820[2], Chukhlomskoy Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 21 (փետրվարի 2), 1881[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3][2][4]-1881), ռուս գրող։
Պիսեմսկի Ալեքսեյ Ֆեոֆիլակտովիչ Алексей Феофилактович Писемский | |
---|---|
Ծնվել է | մարտի 11 (23), 1821[1][2] կամ մարտի 10 (22), 1820[2] |
Ծննդավայր | Chukhlomskoy Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հունվարի 21 (փետրվարի 2), 1881[1][2] |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3][2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | դրամատուրգ, վիպասան և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Ժանրեր | վիպակ, վեպ և կատակերգություն |
Ուշագրավ աշխատանքներ | A Bitter Fate? |
Կայք | az.lib.ru/p/pisemskij_a/ |
Aleksey Pisemsky Վիքիպահեստում |
Ավարտել է Մոսկվայի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը (1844 թ.)։ Տպագրվել է 1848 թվականից («Նինա», պատմվածք)։ «Բոյարշչինա» (1846 թ., հրատարակված 1858 թ. ) վեպում, «Փալասը» (1850 թ.), «Հարուստ փեսացուն» (1851 թ.), «Պ-ն Բատմանով» (1852 թ.), «Ֆանֆարոնը» (1854 թ.) վիպակներում, ինչպես նաև «Մելամաղձոտը» (1852 թ.), «Բաժանում» (1853 թ.) կատակերգություններում սուր ծաղրի է ենթարկել ազնվականական-չինովնիկական Ռուսաստանը։ «Ակնարկներ գեղջկական կյանքից» (1852-1855 թթ.) շարքում, «Պառավ կալվածատիրուհին» պատմվածքում և «Դառը ճակատագիր» (1859 թ., բեմադրված 1863 թ.) դրամայում պատկերել է նախառեֆորմյան ռուսական գյուղը, փորձել է ստեղծել ժողովրդի ներկայացուցիչների ամբողջական կերպարներ։ Պիսեմսկու հայտնի վեպերից է «Հազար հոգին» (1858 թ.), որտեղ քննադատել է ցարական Ռուսաստանը։ Պիսեմսկին 1857-1860 թվականներին Ա․ Վ․ Դրուժինինի հետ, իսկ 1860-1863 թվականներին միայնակ խմբագրել է «Ընթերցանության գրադարան» հանդեսը։ Այդ շրջանի ֆելիետոններում (Նիկիտա Բեզրիլով կեղծանունով) և «Ալեկոծված ծով» հականիհիլիստական վեպում հարձակումներ է գործել հեղափոխական շարժման դեմ։ «Ինքնագլուխներ» (1867 թ.) պիեսում, «Հորձանուտում» (1871 թ.), «Քաղքենիներ» (1877 թ.), «Մասոններ» (1880 թ.) վեպերում կրկին ուժեղացել են Պիսևսկու աոաջադիմական միտումները։ Նրա ուշ շրջանի ստեղծագործության հիմնական թեման բուրժուազյական գործարարների պսակազերծումն է «Բահաղ», «Լուսավորյալ ժամանակ», «Ֆինանսական հանճար»։
Երկեր խմբագրել
- Полн. собр․ соч․, т․ 1—24, СПБ—М․, 1895-96; Собр․ соч․, т․ 1—9, М․, 1959։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 5.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 Писемский Алексей Феофилактович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Lib.ru/Классика: Шулятиков Владимир Михайлович. Памяти Писемского
Գրականություն խմբագրել
- Чернышевский Н․ Г․, ««Очерки из крестьянского быта» А․ Ф․ Писемского, Полн․ собр․ соч․, т․ 4, М․, 1948; Писарев Д․ И․, Писемский, Тургенев и Гончаров, Соч․, т․ 1, М․, 1955; Пустовой П․ Г․, А․ Ф․ Писемский в истории русского романа, М․, 1969։
Արտաքին հղումներ խմբագրել
- Писемский А. Ф. Автобиографические заметки: Извлечения / Публ. П. Н. Полевого // Исторический вестник. — 1889. — Т. 38. — № 11. — С. 286—295.
- Скабичевский А. М. А. Ф. Писемский, его жизнь и литературная деятельность. — СПб.: Тип. т-ва «Общественная польза», 1894.
- Писемский А. Финансовый гений: Комедия // Газета Гатцука. — 1876, 24 января. — № 3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 303)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Պիսեմսկի» հոդվածին։ |