Սան Ռեմո (իտալ.՝ Sanremo , լիգ.՝ Sanrémmo(ro)[2] կամ Sanreumo(ro)), առողջարանային քաղաք Իտալիայի Լիգուրիա մարզում՝ Իմպերիա գավառում՝ Իտալական Ռիվիերայում։ Զբոսաշրջային կենտրոն է։ Ընկած է երկրի մայրաքաղաք Հռոմից մոտավորապես 440 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք[3], Ջենովայից 115 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, գավառի վարչական կենտրոնից՝ Իմպերիա քաղաքից 22 կիլոմետր դեպի արևմուտք։ Զբաղեցնում է 54 կմ² մակերես։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 55 312[4], բնակչության խտությունը՝ 936 մարդ/կմ²։ Փոստային ինդեքս՝ 18038, հեռախոսային կոդ՝ +39 0184: Քաղաքի հովանավոր սուրբը Սան Ռոմոլոն է (San Romolo), որի տոնը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 13-ին։ Յուրաքանչյուր տարվա սկզբներին Սան Ռեմո քաղաքը հյուրընկալում է իտալական երգի նշանավոր փառատոնը, որի հաղթողն իրավունք է նվաճում ներկայացնելու Իտալիան երգի միջազգային Եվրատեսիլ մրցույթում։ Հիշարժան միջոցառումներից են նաև խճուղային հեծանվավազքի Միլան-Սան Ռեմո ամենամյա մրցարշավը, ծաղկի ամենամյա տոները (Սան Ռեմոյին շնորհվել է «Ծաղիկների քաղաք» պատվանունը)։

Բնակավայր
Սան Ռեմո
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքԻմպերիա
Մակերես55,96 կմ²
ԲԾՄ15±1 մետր
Բնակչություն52 787 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0184
Փոստային դասիչ18038
Ավտոմոբիլային կոդIM
Պաշտոնական կայքcomune.sanremo.im.it
Սան Ռեմո (Իտալիա)##
Սան Ռեմո (Իտալիա)

Ժողովրդագրություն

խմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները

Անվանի սանռեմոցիներ

խմբագրել
  • Մարիո Բավա - կինեռոժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
  • Անջելո Յակինո - ծովակալ
  • Ջովաննի Ջիրոլամո Սակկերի (1667–1733) - ճիզվիտ փիլիսոփա, աստվածաբան, մաթեմատիկոս
  • Տիցիանա Պինի (ծնվ. 1958) - կինոդերասանուհի
  • Սոֆյա Ֆեռարի (ծնվ. 1966) - կինոդերասանուհի

Սան Ռեմոյում ապրել են

խմբագրել

Քույր քաղաքներ

խմբագրել

Սան Ռեմոն բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[5].

Ուսումնական հաստատություններ

խմբագրել
  • Քրիստափոր Կոլումբոսի անվան պետական տեխնիկական (գեոդեզիական) ինստիտուտ[7]
  • Դոմենիկո Այկարդիի անվան պետական գյուղատնտեսական և շրջակա միջավայրի ինստիտուտ[8]
  • Գուլյելմո Մարկոնիի անվան արդյունաբերության և արհեստների պետական ինստիտուտ[9]
  • Կառլո Ամորետտիի անվան հումանիտար գիտությունների բարձրագույն դպրոց

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://demo.istat.it/?l=it
  2. Frisoni, Gaetano [in իտալերեն] (1910). Dizionario Genovese-Italiano e Italiano-Genovese (իտալերեն). Genova: Nuova Editrice Genovese.
  3. Фізичні відстані та напрямки розраховані за координатами муніципалітетів
  4. «Демографічний баланс 2014 року та населення на 31 грудня». ISTAT. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 25 грудня 2014-ին.(իտալ.)
  5. AICCRE Liguria – Comuni liguri gemellati, abgerufen am 26. März 2018
  6. http://www.comuni-italiani.it/008/055/index.html%7Ctitolo=Comune(չաշխատող հղում) di Sanremo}}
  7. Site de l'ITPCG.
  8. Site de l'Institut professionnel public pour l'agriculture et l'environnement Domenico Aicardi Արխիվացված 2021-10-20 Wayback Machine.
  9. Site de l'Institut public professionnel de l'Industrie et des Artisans Guglielmo Marconi Արխիվացված 2007-09-29 Wayback Machine.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ռեմո» հոդվածին։