Ռամայանա (սանսկրիտ՝ Rāmāyaṇa, թարգմ․ «Ռամայի ճանապարհորդությունը»), հին հնդկական պոեմ-էպոս։ Այն հին հնդկական գրականության երկու մեծ պոեմներից մեկն է։ Մյուս մեծ պոեմը «Մահաբհարաթան» է։ «Ռամայանան» պատմում է արքայորդի Ռամայի անհաջողությունների և հերոսությունների մասին։ Պոեմում հավաքաված և մշակված են հնադարյան ասքերը, որոնցում ժողովուրդն արտահայտել է իր պատկերացումները մարդու լավագույն հատկությունների մասին։

Ռամայանա
սանսկրիտ՝ रामायण
ՀեղինակՎալմիկի
Տեսակազգային էպոս և գրական ստեղծագործություն
Ժանրէպոս
Կազմված էԲալականդա, Այոդյա Կանդա, Արայանկանդա, Քիշկինդականդա, Սունդարա Կանդավ, Յուդդականդա և Ուտարականդա
Մասն էԻչիհասի[1]
Բնօրինակ լեզուսանսկրիտ
Կերպար(ներ)Ռամ, Սիտա, Լակշմանա, Ռավանա, Հանուման, Գարուդա, Dasharatha?, Kaikeyi? և Bharata?
 Ramayana Վիքիպահեստում
Ռամայի և Ռավանայի մենամարտը։

«Ռամայանան» բաղկացած է 24 000 բանաստեղծություններից (480 002 բառ - այսինքն «Մահաբհարաթայի» մոտ մեկ քառորդ մասը, որը չորս անգամ ավելի մեծ է, քան Հոմերոսի «Իլիականը»)[2]։

19-րդ դարի նկար, որը պատկերում է Ռամայի Ռավանայի դեմ կռվի գնալու պատրաստությունները։

«Ռամայական» պոեմի բովանդակությունը[3] խմբագրել

Ռամա արքայորդու թշնամիները կարողանում են նրան 14 տարով արտաքսել մայրաքաղաքից։ Նրա հետ միասին կամավոր տարագրվում են նրա կինը՝ գեղեցկուհի Սիտան և եղբայրը։ Նրանք բնակություն են հաստատում անտառում, իրենց ձեռքով կառուցած խրճիթում։ Իրենց ու Սիտային պաշտպանելու համար եղբայրները ստիպված են լինում մարտնչել անտառում ապրող չար դևերի ու հսկաների դեմ։

Մի օր, երբ տղամարդիկ տանը չէին, խրճիթ է մտնում դևերի կատաղի թագավոր Ռավանան, որն ուներ 20 հզոր բազուկ և 10 խորամանկ գլուխ։ Տեսնելով, որ չի ստացվում Սիտային համոզել գալ իր թագավորությունը, նա բռնությամբ իր ոսկե կառքով առևանգում է Սիտային։ Լսելով Սիտայի ճիչը, հզոր շահենը անհավասար մարտի է բռնվում, ջարդում է կառքը, բայց ինքն էլ ընկնում է մարտում։ Թագավորը Սիտային տանում է իր թագավորությունը՝ Լանկա կղզին։

 
Դևերի թագավոր Ռավանայի պատկերումը թատրոնում

Ռաման ընկնում է հուսահատության մեջ։ Մեռնող շահենից իմանալով Սիտայի տեղը, եղբայրները որոշում են նրան ազատել։ Նրանց օգնության են գալիս կապիկների ու արջերի խմբերը՝ գիտակցելով, որ Ռաման պայքարում է արդար գործի համար։ Մի քանի օրվա ընթացքում կապիկները ծառերի բներից ու ժայռաբեկորներից կառուցում են վիթխարի կամուրջ և մտնում Լանկա կղզին։ Զորքերի առջևից գնում էին Ռաման ու նրա եղբայրը։ Բռնկվում է երկարատև ու արյունահեղ կռիվ դևերի հետ։

Պոեմը վառ կերպով նկարագրում է Ռամայի և մարտակառքով կռվող դևերի թագավորի միջև տեղի ունեցած մենամարտը։ Կրակի աստվածը Ռամային է ուղարկում իր փայլատակող մարտակառքը, որ նա էլ կռվի մարտակառքով։ Մարտնչող զինվորները դադարեցնում են կռիվը ու դիտում առաջնորդների մենամարտը։ Թագավորը Ռամայի վրա է տեղում կախարդական նետեր, որոնք վեր են ածվում թունավոր օձերի։ Բայց Ռաման դրանց դիմավորում է իր նետերով, որոնք վեր էին ածվում ոսկե թռչունների, որոնք օդում ոչնչացնում էին օձերին։ Ռաման իր դիպուկ նետերով կտրում էր թագավորի գլուխները, բայց դրանք անմիջապես աճում էին նորից։ Այդ ժամանակ Ռաման հարվածում է բոցարձակող նետով, որ ստացել էր աստվածներից, և դրանով խոցում թշնամու սիրտը։ Այդպես է ազատագրվում Սիտան, որ արցունքն աչքերին սպասում էր ամուսնուն։

Ծանոթագրություններ և աղբյուրներ խմբագրել

  1. https://www.thehindu.com/society/faith/itihasas-come-first/article21861056.ece
  2. Romesh Dutt, «Epilogue by the Translator», Ramayana, The Epic of Rama, Prince of India, London, J.M. Dent 2nd ed., (1902) p. 183. Dutt cites Ramayana, Book VII, «Uttra-Kinda».
  3. Ֆ․ Պ․ Կորովկին «Հին աշխարհի պատմություն», 1989, «Լույս» հրատարակչություն

Տես նաև խմբագրել