Հինդուիզմը Հայաստանում շատ քիչ է տարածված, որը երկրում սովորաբար ներկայացված է Կրիշնայի գիտակցության միջազգային կազմակերպության և հնդիկ ուսանողների փոքրամասնության միջոցով։

Պատմություն խմբագրել

Ըստ Զենոբ Գլակի՝ Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի առաջին աշակերտներից մեկի՝ մ.թ.ա. 349 թվականին առնվազն 7 հինդուիստական քաղաքներ են հիմնադրվել Հայաստանում։ Նախարարական համակարգը ավելի վաղ հիմնադրվել է հինդուիստական թագավորների կողմից։ Զենոբը գրել է, որ Հայաստանում հնդկական գաղութը հիմնադրվել է երկու հնդիկ իշխանների կողմից, որոնք ապաստան են գտել Հայաստանում[1]։ Նրանք երկրպագել են Գանեշային, իսկ նրանց ժառանգները բազմացել են։ Մինչև Հայաստանում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն՝ հեթանոսական իշխանների օրոք հինդուիստական քաղաքները ծաղկում էին ապրում[2]։

Թուրքիայում գտնվող Սուրբ Կարապետի վանքի ավերակները այժմ գտնվում են հինդուիստական տաճարների տեղում[3][4]։

Կրոնական կազմակերխություններ խմբագրել

Հայաստանում ակտիվորեն գործում են Կրիշնայի գիտակցության միջազգային կազմակերպությունը և Տրանսցենդենտալ մեդիտացիա կրոնական կազմակերխությունները[5]։ 1990 թվականին Կրիշնայի գիտակցության միջազգային կազմակերպությունը առաջին անգամ պաշտոնապես գրացվել է Հայաստանում։ Ներկայումս Հայաստանում բնակվում են այդ կազմակերպության շուրջ 250 անդամներ։ Այն Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Կապան և Աշտարակ քաղաքներում անց է կացնում հավաքույթներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. India-Eurasia, the way ahead: with special focus on Caucasus, Centre for Research in Rural and Industrial Development, Centre for Caucasian Study Centre for Research in Rural and Industrial Development, 2008 p. 205
  2. Memoir of a Hindu Colony in Ancient Armenia, by Johannes Avdall, Esq., M. A. S., Journal of the Asiatic Society of Bengal, Volume V, Issue 54, 1836, II.
  3. Ghrejyan Lousine (2010)։ «Երկվորյակների առասպելի ելակետային արժեքը հայ վիպական հուշարձանների հորինվածքում [Initial Significance of the Myth of Twins in the Composition of Armenian Epic Monuments]»։ Patma-Banasirakan Handes (հայերեն) (2): 178–192։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-13-ին։ Վերցված է 2020-08-25 
  4. Hacikyan, Agop Jack; Basmajian, Gabriel; Franchuk, Edward S.; Ouzounian, Nourhan (2002). "Zenob Glak". The Heritage of Armenian Literature: From the sixth to the eighteenth century. Detroit: Wayne State University Press. pp. 100–101. 9780814330234.
  5. Government Report (PDF) Archived 2007-06-29 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ խմբագրել