«Ռիգվեդա» («Հիմների գիրք»), առավելապես արևապաշտական և կրակապաշտական կրոնական հիմների ժողովածու, որոնք առաջացել են արիական գաղափարախոսությունը կրող ցեղերի մեջ, վերջիններիս Փոքր Ասիայից Հնդկաստան գաղթելու ժամանակաշրջանում։ «Ռիգվեդա»-ի վերջնական ձևավորումն ընդունված է համարել մեր թվարկությունից առաջ X դարը, սակայն, որոշ հիմներ, ըստ երևույթին, ստեղծվել են մ․թ․ա․ 2-րղ հազարամյակի կեսին։ «Ռիգվեդա»-ն հնդկական գրականության առաջին հայտնի հուշարձանը, վեդաներից ամենահինն ա ամենանշանակալին է։ Բաղկացած է աասը գրքից կամ շարքից (մանդալա), պարունակում է 1028 հիմն։ Առաջին ութ գիրքն ամփոփում է կրակի աստված Ագնիին, ամպրոպի աստված Ինդրային և այլ աստվածների ուղղված հիմները։ Իններորդ գրքի հիմները ներված են ուժի մարմնացում Սոմային։ Տասներորդն ընդգրկում է տարբեր հիմներ՝ առանց դասակարգման։ (Յուրաքանչյուր գրքի հեղինակ համարվում է քրմական որոշակի տոհմ։ Հիմների անհատ հեղինակները ճշտորոշված չեն։ «Ռիգվեդա»-ի հիմները արիական գաղափարախոսությունը կրող ցեղերի աստվածներին ուղղված աղոթքներ են։ Փառաբանվող աստվածությունները մարմնավորում են բնության տարբեր երևույթներ, նրանց կերպարները արտացոլում են առասպելաստեղծման վաղ փուլերը։ Հիմների մի մասն անմիջականորեն կապված չէ ծիսային արարողությունների հետ։ Կոսմոգոնիական հիմները վկայում են փիլիսոփայական մտքի սկզբնավորումը Հնդկաստանում։ Մոտ 20 հիմն ունի երկխոսության ձև, դրանց մեջ դիտվում են դրամայի սաղմեր։ Շատ հիմներ արժեքավոր պատմական տեղեկություններ են պարունակում։ «Ռիգվեդա»-ն արժեքավոր է հնագույն դիցաբանության և Հնդկաստանում գրական ընթացքի վաղ փուլերի հետազոտման համար։ XIX դարի կեսին «Ռիգվեդա»-ի ուսումնասիրությունը նպաստեց համեմատական դիցաբանության զարգացմանը։ «Ռիգվեդա»-ն առավելապես աղերսվում է <Ավեսաա>-ի հետազոտությունները գտնում են, որ վեդայական և հունական պանթեոնի (Դյաուս-Զևս, Ուշաս-էոս, գանդհարվա-կենտավր), ինչպես նաև հնդեվրոպական այլ ժողովուրդների առասպելների մի շարք կերպարներ ընդհանուր ծագում ունեն։ Հայ իրականության մեջ «Ռիգվեդա»-ով և ընդհանրապես վեդաներով հետաքրքրվել են Ղ․ Ալիշանը, Մ․ Թաղիադյանը, Մ․ էմինը, Մ․ Աբեղյանը, Կ․ Կոսոանյանը, Հ․ Օրբելին։ Շատ հայ բանաստեղծներ օգտվել են «Ռիգվեդա»-ից և վեդաներից (Դ․ Վարուժան, Հ․ Թումանյան, Ե․ Տեմիրճիպաշյան, Ա․ Իսահակյան

Ռիգվեդա
սանսկրիտ՝ ऋग्वेद
ՀեղինակRishi?
Տեսակnepali text?, religious hymn?, Śruti? և ժողովածու
Ժանրկրոնական գրականություն և կրոնական գիրք
Մասն էՎեդաներ
Բնօրինակ լեզուVedic Sanskrit?[1]
Ստեղծման տարեթիվմ. թ. ա. 1500[2]
Երկիր Հնդկաստան
 Rig Veda Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգվեդա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — ISBN 0-7126-6612-5
  2. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 189. — ISBN 0-7126-6612-5