Յանտրա (հինդուիզմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յանտրա (այլ կիրառումներ)
Յանտրա (यन्त्र), սանսկրիտ բառ, որն օգտագործվում է առեղծվածային դիագրամների համար, հատկապես այն դիագրամների և ամուլետների համար, որոնք ենթադրվում է որ ունեն գերբնական նշանակություն կամ կախարդական oգուտներ հնդկական կրոնների Տանտրայական սովորույթներում։ Ավանդապես այսպիսի սիմվոլները օգտագործվում են արևելյան միստիցիզմում մտքի հավասարակշռության և հոգևոր գաղափարների վրա կենտրոնանալու համար։ Յանտրա կրելու, պատկերելու և/կամ յանտրայի վրա կենտրոնալաու գործողությունները անցկացվում են զարգացնելու հոգևոր կամ աստղաբանական կամ կախարդական օգուտներ հնդկաական կրոնների սովորույթներում։ Յանտրայում օգտագործվող նմուշներն և նախշերը ներառում են եռանկյունիներ, շրջաններ, քառակուսիներ կամ բուսական աշխարհին վերաբերող, իսկ երբեմն էլ ավելի բարդ ու խճճված տարրեր, ինչպիսիք են օրինակ՝
- լոտուսի տերևը, որը որպես կանոն չակրաներ է ներկայացնում և որի ամեն մի թերթը ներկայացնոմ է որևէ հոգեկան հակում (կամ վրիթթի)՝ կապված այդ չակրայի հետ․
- կետը կամ բինդուն ներկայացնում է տիեզերքը բոլոր ստեղծագործությունների սկիզբը կամ անսահմանությունը, անհայտ տիեզերքը․
- վեցանկյունը (şaţkoņa), որը կառուցված է ներքին հավասարակշռությունից․
- դեպի վեր ձգված եռանկյունները, որոնք ըստ տանտրայի ներկայացնում են էներգիան, իսկ ավելի կոնկրետ աշխատանք և ծառայություն(seva)։ Այն կարող է նաև նաև ցույց տալ հոգևոր ձգտումներ, կրակի տարր, կամ շիվա։
- Դեպի ներքև ձգված եռանկյունները, որոնք համաձայն տանտրայի օրենքների ներկայացնում են հոգևոր գիտելիքներ։ Այն կարող է նաև ներկայացնել տիեզերքի ստեղծարար ուժը, պտղաբերություն, ջրային տարրեր, կամ շակտի (ուժ)․
- Բիջա մանթրան ( սովորաբար ներկայացված է որպես Դեվանգարի (Devanāgarī) հատկանիշներ, որոնք համապատասխանում են որևէ կոնկրետ չակրայի կամ վրիթթիի ակուստիկ արմատներին)։
Հինդուիզմ |
Դհարմա · Արտհա · Կամա |
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |