Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանաս (այլ կիրառումներ)

Մանաս (devanāgarī ։ मनस् ), սանսկրիտ եզրույթ, որն իր մեջ է ներառում բազմաթիվ նշանակություններ։ Ավելի հաճախ նշանակում է մտածողություն, բանականություն, միտք և ինտելեկտ[1].

Հինդուիզմի մեջ խմբագրել

Փաթանջալիի Յոգա Սուտրայում (Yoga Sūtra) այդ եզրույթը նշանակում է միտք և երբեմն ինտելեկտ (բուդդհի), անգամ անգիտակցականը (չիտտա)։ Այն ունի և արթմնի կամ էգո (ահամկարա) սովորական գիտակցության իմաստ։ Այն անտահկարանայի բաղկացուցիչներից մեկն է[2]։ Տայտտիրիյա Ուպանիշադում Մանասը համապատասխանում է Մանոմայա-կոշաին (Manomaya-kosha), որը շուկշմա շարիրայի (sūkshma sharīra) երկրորդ թաղանթն է[3]. Մանասը Վյասայի (Vyāsa) Յոգա Բհասյայի (Yoga Bhāṣya) մեջ բնութագրվում է իբրև հինգ վիճակ՝ անհանգիստ (kṣipta), անհստակ (mūḍha), մոլորված (kṣipta), խտացված (ekāgra) և խցանված (niruddha)[4] ·[5].

Բուդդհիզմի մեջ խմբագրել

Բուդդհիզմի մեջ մանասը նշանակում է միտքը՝ մարդու բնութագրիչ ընդունակությունը (man- արմատը)։ Այն նաև վեցերորդ իմաստն է (մնացած հինգին զուգահեռ), որը կապի մեջ է մտնում մտային առարկանների հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Sanskrit Heritage Dictionary de Gérard Huet)
  2. Lorsque que l'on ajoute citta, on parlera d'organe interne quadruple (antahkarana catustaya). Voir The Sanskrit Heritage Dictionary de Gérard Huet
  3. Il ne faut pas confondre ce concept de la philosophie indienne avec l'expression corps subtil qui peut avoir différents sens dans la littérature occidentale.
  4. kṣiptaṃ mūḍhaṃ vikṣiptaṃ ekāgraṃ niruddham iti cittabhūmayaḥ (Y.B. I,4.1)
  5. Yoga philosophy of Patañjali: containing his Yoga aphorisms with Vyāsa's commentary in Sanskrit and a translation with annotations including many suggestions for the practice of Yoga. Patañjali, Hariharānanda Āraṇya, Vyāsa. Éd. SUNY Press, 1983, page 1. ISBN 9780873957281

Տես նաև խմբագրել

Համապատասխան հոդվածներ խմբագրել