Արևմտյան Բենգալիա
Արևմտյան Բենգալիա (բենգալերեն՝ পশ্চিম বঙ্গ, Pościm Bôngo, անգլ.՝ West Bengal), նահանգ Հնդկաստանում, Գանգես գետի ավազանի ստորին մասում։ Տարածությունը՝ 88 հզ․ կմ², բնակչությունը՝ 44,5 մլն․ (1971), հիմնականում բենգալացիներ։ Վարչական կենտրոնը՝ Կալկաթա։ Մակերևույթը հարթավայրային է՝ կազմված Գանգես գետի և նրա վտակների ալյուվիալ նստվածքներից։ Կլիման խոնավ արևադարձային է (դեկտեմբերին՝ 19 °C, մայիսին՝ 30 °C), տարեկան տեղումները՝ 1400-1800 մմ։ Արևմտյան Բենգալիան աշխարհի ամենախիտ բնակեցված վայրերից է (մոտ 500 մարդ 1 կմ² վրա)։ Ըստ կրոնի, 79%-ր հինդուիստներ են, 20%-ը՝ մուսուլմաններ։ Ցանքատարածությունները զբաղեցնում են տերիտորիայի 60%-ը (բրինձ, ջութ, թեյ, ծխախոտ և այլն)։ Հնդկաստանի ինչպես թեթև ու սննդի, այնպես էլ ծանր արդյունաբերության զարգացած նահանգներից է։ Արդյունաբերությունը կենտրոնացված է գլխավորապես Կալկաթայում ու նրա շրջակայքում, ինչպես նաև Ռանիգանջի ավազանում։
Արևմտյան Բենգալիա բենգալերեն՝ পশ্চিম বঙ্গ, Pościm Bôngo անգլ.՝ West Bengal | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ |
Մտնում է | Հնդկաստան |
Վարչկենտրոն | Կալկաթա |
Ամենաբարձր կետ | Sandakpu? |
Օրենսդրական մարմին | Արևմտյան Բենգալիայի օրենսդիր ժողով |
Հիմնական լեզու | Բենգալի |
Պաշտոնական լեզուներ | բենգալերեն[1] և անգլերեն[1] |
Բնակչություն (2010) | 91 347 736 (4-րդ տեղ) |
Խտություն | 1029,25 ( 7-րդ տեղ) |
Տարածք | 88 752 (13-րդ տեղ) |
Հիմնադրված է | հունվարի 26, 1950 թ. |
Սահմանակցում է | Ասսամ, Սիկկիմ, Բիհար, Օդիշա (նահանգ), Ջարկխանդ, Rajshahi Division?, Rangpur Division? և Khulna Division? |
Փոխարինեց | Բենգալյան նախագահություն |
ISO 3166-2 կոդ | IN-WB |
Ավտոմոբիլային կոդ | WB |
Անվանված է | արևմուտք և Բենգալիա |
wb.gov.in | |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 40)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան Բենգալիա» հոդվածին։ |