Դժոխք (գեհեն, տարտարոս) կարծեցյալ ստորերկրյա աշխարհ, պատժարան, որտեղ, ըստ կրոնական հավատալիքների, տառապում են երկրային մեղավոր հոգիները։ Նման պատկերացումներն առաջացել են հոգու անմահության և հանդերձյալ կյանքի նախնադարյան հավատալիքներից։ Հին հունական դիցաբանության համաձայն, խավարի թագավորության ամենասարսափելի մասը Տարտարոսն է, այսինքն՝ դժոխքը։

Դժոխքի միջնադարայան պատկերազարդում Hortus deliciarum մագաղաթում (1180)

Հուդայականության մեջ դժոխքը սկզբում պատկերվել է որպես ստորերկրյա վայր, որտեղ գտնվում են մեռածների (մեղավորների և արդարների) ստվերները։ Դժոխքի այս ըմբռնումը հետագա զարգացումը գտել է քրիստոնեության մեջ։ Ըստ հայկական հեթանոսական պատկերացումների, դժոխքը յոթհարկանի է՝ յոթ տեսակ մեղքերով տառապողների համար։ Կրոնը և շահագործող դասակարգերը դժոխքը հակադրել են դրախտին, այն օգտագործել հավատացյալների գիտակցության և զգացմունքների վրա ազդելու համար, պնդելով, որ «դժոխքի բաժին» դառնում են կրոնական պատվիրանները խախտողները, տիրող հասարակական կարգերին և օրենքներին չենթարկվողները։ Դժոխքի և դրախտի մասին պատկերացումներում արտահայտվել է նաև աշխատավորների պասիվ բողոքն ընդդեմ հասարակական անարդարությունների։ Դժոխքի և դրախտի դասական նկարագրությունը տրված է Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» մեջ։ Դժոխք բառը իրանական փոխառություն է։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դժոխք հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 368