Կինետիկ էներգիա
Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:
Հետևյալ սահմանումից կարելի է եզրակացնել, որ եթե մարմնի արագույթյունը լինի զրո, ապա կինետիկ էներգիան նույնպես կզոյանա: Այսինքն մարմնին կինետիկ էներգիայով օժտելու համար հարկավոր է նրան հաղորդել որոշակի արագույթյուն:
Կինետիկ էներգիա, մեխանիկական էներգիայի տեսակ։ Նյութական կետի կինետիկ էներգիան որոշվում է բանաձևով (-ը կետի զանգվածն է, -ն՝ արագությունը)։ Նյութական կետերի համակարգի կինետիկ էներգիան հավասար է բոլոր կետերի կինետիկ էներգիաների թվաբանական գումարին։ Անշարժ առանցքի շուրջը պտտվող պինդ մարմնի կինետիկ էներգիան հավասար է (-ն մարմնի իներցիայի մոմենտն է պտտման առանցքի նկատմամբ, -ն՝ անկյունային արագությունը)։ Լույսի արագության () հետ համեմատելի արագությունների դեպքում ։
Մարմնի կինետիկ էներգիան կարելի է արտահայտել նաև իմպուլսի միջոցով բանաձևից բխող արտահայտությունը տեղադրելով կինետիկ էներգիայի բանաձևի մեջ` կստանանք
Այս բանաձևից հետևում է, որ ավելի մեծ կինետիկ էներգիայով օժտված են այն մարմինները, որոնց զանգվածն առավել փոքր է:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 432)։ ![]() |