Պյուռոս (հին հունարեն՝ Πύρρος, լատին․՝ Pyrrhus) (մ․ թ․ ա 319-273/272), Էպիրոսի թագավոր 307-302 և 296-273 թվականներին, հելլենիզմի ժամանակաշրջանի զորավար։

Պյուռոս
հին հունարեն՝ Πύρρος
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 318
ԾննդավայրԷպիրոս
Մահացել էմ. թ. ա. 272
Մահվան վայրArgos, Հին Հունաստան
ՔաղաքացիությունԷպիրոս
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինAntigone?, Lanassa? և Bircenna?
Ծնողներհայր՝ Aeacides of Epirus?[1], մայր՝ Phthia of Epirus?[1]
Զբաղեցրած պաշտոններստրատեգոս
ԵրեխաներAlexandros II of Epirus?[2], Olympias II of Epirus?, Ptolemy? և Helenus?
 Pyrrhus Վիքիպահեստում

302 թվականին տեղական ցեղերի ապստամբության հետևանքով զրկվել է գահից։ 296 թվականին, վերագրավելով գահը, իր տիրույթներին է միացրել Կերկիրա և Լեկաս կղզիները։ Հունաստանի Ակարնանիա, Ամբրակիա մարզերը։ 288-287 թվականներին պարտության է մատնել Մակեդոնիայի թագավոր Դեմետրիոս I Պոլիորկետեսին և յոթ ամիս իշխել Մակեդոնիայում։

280 թվականին, Տարենտի և Հռոմի միջև պատերազմում, դաշնակցել է Տարենտի հետ և Հերակլեայի (Հարավային Իտալիա) մոտ իր վարձկան զորքով պարտության մատնել հռոմեացիներին։

279 թվականին Օսկուլում քաղաքի մոտ Պյուռոս մեծ զոհերի գնով դարձյալ հաղթել է (այսպես կոչված՝ պյուռոսյան հաղթանակ) հռոմեացիներին։ 275 թվականին Բենևենտումի մոտ հռոմեացիները ջախջախել են Պյուռոսի բանակը։ Պյուռոսը փախել է Տարենտ, ապա Էպիրոս։ Զոհվել է մարտում՝ Արգոս քաղաքի պաշարման ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյուռոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 340