Կարթագեն (փյունիկ.՝ 𐤒𐤓𐤕𐤇𐤃𐤔𐤕, Qart-ḥadašt, լատ.՝ Carthago, արաբ․՝ قرطاج‎‎, Картадж, ֆր.՝ Carthage, հին հուն․՝ Καρχηδών), հին քաղաք (թանգարան) ներկայիս Թունիս պետության տարածքում՝ Թունիս քաղաքի մերձակայքում:

WorldHeritageBlanc.svg
Կարթագեն (քաղաք)
Carthage*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Ruines de Carthage.jpg
Երկիր Թունիս Թունիս
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Հյուսիսային Աֆրիկա
Կոորդինատներ 36°51′10″ հս․. լ. 10°19′24″ ավ. ե. / 36.8528° հս․. լ. 10.3233° ավ. ե. / 36.8528; 10.3233Կոորդինատներ: 36°51′10″ հս․. լ. 10°19′24″ ավ. ե. / 36.8528° հս․. լ. 10.3233° ավ. ե. / 36.8528; 10.3233
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3-րդ նստաշրջան)
Համար 37
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Կարթագենի թանգարանը գտնվում է ժամանակակից Կարթաժ քաղաքում[1]: Կարթաժը Թունիսի մայրաքաղաքային վիլայեթի մի մասն է: Ներկայումս Կարթաժում են տեղակայված Նախագահի նստավայրը և Կարթաժի համալսարանը[2]:

Քարթ Հադաշտ անունը փյունիկերենից թարգմանվում է որպես «նոր քաղաք»:

Իր պատմության ընթացքում Կարթագենը եղել է փյունիկեցիների կողմից հիմնադրված Կարթագեն պետության՝ միջերկրածովյան տերություններից ամենամեծի մայրաքաղաքը: Պունիկյան պատերազմներից հետո Կարթագենը գրավվել և ոչնչացվել է հռոմեացիների կողմից, բայց հետո վերականգնվել և դարձել է Հռոմեական կայսրության Աֆրիկա նահանգի ամենակարևոր նշանակություն ունեցող քաղաքը, մշակութային, այնուհետև վաղ քրիստոնեական խոշոր կենտրոնը: Որոշ ժամանակ անց գրավվել է վանդալների կողմից ու դարձել Վանդալների թագավորության մայրաքաղաքը, սակայն արաբական նվաճումներից հետո կրկին անկում է ապրել:

1831 թվականին Փարիզում բացվել է Կարթագենի ուսումնասիրության կենտրոն: 1874 թվականից Կարթագենի պեղումներն իրականացվել են Ֆրանսիայի Հումանիտար Գիտությունների Ակադեմիայի ղեկավարությամբ: 1973 թվականից Կարթագենի հետազոտություններն իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

ՊատմությունԽմբագրել

 
Կարթագենյան կայսրության անկումը      Առաջին Պունիկյան պատերազմում Հռոմի նվաճումները (մ.թ.ա. 264–241)      Առաջին Պունիկյան պատերազմում տարած հաղթանակները, Երկրորդ Պունիկյան պատերազմում տարած կորուստները      Երկրորդ Պունիկյան պատերազմում տարած կորուստները (մ.թ.ա. 218–201)      Հռոմի նվաճումները Երրորդ Պունիկյան պատերազմում (մ.թ.ա. 149–146)

Կարթագենը հիմնադրվել է մ.թ.ա. 814 թվականին փյունիկյան Տյուրոս քաղաքի գաղութարարների կողմից: Վերջիններիս ազդեցության բացակայությունից հետո Կարթագենն իրեն է ենթարկել նախկին փյունիկյան գաղութները և դարձել արևմտյան միջերկրածովյան ամենամեծ պետության մայրաքաղաքը: Մ.թ.ա. III դարում Կարթագենին էին ենթարկվում Հարավային Իսպանիան, Հյուսիսային Աֆրիկան, Արևմտյան Սիցիլիան, Սարդինիան, Կորսիկան: Հռոմի դեմ մի շարք պատերազմներից հետո (Պունիկյան պատերազմներ) Կարթագենը կորցրել է իր նվաճած տարածքները և ավերվել մ.թ.ա. 146 թվականին:

Կարթագեն պետությունԽմբագրել

Ըստ լեգենդի՝ թագուհի Դիդոնեն, ով փախել էր Տյուրոսից, որոշել էր այս տարածքում հող գնել նոր քաղաքի հիմնադրման համար: Նրան թույլատրվեց գնել այնքան հող, որքան կարող էր ընդգրկել մեկ ցուլի կաշին: Խելացի թագուհին ցուլի կաշին վերածեց բարակ գոտիների, կապեց դրանք և արդյունքում ստացված երկար պարանով ուրվագծեց իր տարածքի սահմանները: Պատահական չէ, որ միջնաբերդը, գտնվելով Կարթագենի կենտրոնում, կոչվել է Բիրսա, որն էլ նշանակում է «կաշի»:

Մ.թ.ա. III դարի սկզբին Կարթագենը Միջերկրական ծովի արևմուտքում ամենամեծ պետություններից էր: Նրա տեղանքը շատ հարմար էր՝ վերահսկելու Սիցիլիայի և ներկայիս Թունիսի ափերի միջև անցնող նավերին: Վերջիններս այդ ժամանակ սովորաբար նավարկում էին ափին մոտ: Կարթագենցիները ռազմատենչ ու գործարար մարդիկ էին. նրանք ափերին փորել էին երկու նավահանգիստ՝ մեկը՝ առևտրական, մյուսը՝ ռազմական նավերի համար, որտեղ կարող էր հանգրվանել մոտ 220 նավ: Բացի այդ, ամբողջ քաղաքի շուրջը նրանք կառուցել էին պարիսպներ, որոնց ընդհանուր երկարությունը 37 կմ էր, իսկ բարձրությունը որոշ տեղերում հասնում էր 12 մ-ի: Կարթագենը անմատչելի էր թե՛ ցամաքից, թե՛ ծովից, որտեղից քաղաքը պաշտպանում էին ռազմանավերով: Քաղաքն ինքնին բաժանված էր 4 բնակելի տարածքի: Այն ուներ գերեզմանատուն, աստվածներին երկրպագելու հատուկ վայրեր, որտեղ զոհաբերություններ էին կատարվում:

Ի տարբերություն Հռոմի, որտեղ Սենատը զբաղեցնում էր առաջատար դիրք և որում ընտրվում էին լավագույն մարդիկ, Կարթագենում ավելի նշանակալից դեր ուներ աշխարհաժողովը: Բայց որոշ գիտնականներ կարծում են, որ քաղաքի իրական իշխանությունը օլիգարխների ձեռքին էր, հատկապես մեծահարուստների մի խմբի: Կարթագենն ու Հռոմը համարվում էին այդ ժամանակաշրջանի առավել զարգացած ու մշակութային քաղաքներ:

Հռոմեացիները կարթագենցիներին անվանում էին պունիկյաններ: Սկզբում երկու պետությունները միմյանց օգնում էին ռազմական գործողություններում, բայց շուտով տարաձայնություններ առաջացան Սիցիլիա կղզու և այլ երկրներում ու ծովերում ազդեցություն ունենալու պատճառով:

Մ.թ.ա. 264 թվականին նրանց միջև Միջերկրական ծովում սկսվեց Առաջին Պունիկյան պատերազմը Սիցիլիայի համար: Այն տևեց փոփոխակի հաջողություններով մինչև մ.թ.ա. 241 թվականը: Դա բացատրվում էր նրանով, որ կարթագենցիները ունեին ուժեղ նավատորմ և տիրում էին ծովի վրա, բայց ցամաքում նրանք պարտվում էին ավելի հզոր ու կազմակերպված հռոմեական բանակի կողմից: Սակայն յուրաքանչյուր պարտությունից հետո նրանք վերականգնում էին իրենց ուժերը և կրկին դուրս գալիս հռոմեացիների դեմ: Ի վերջո, հռոմեացիները կարողանում են հաղթել կարթագենցիներին երկար ու դժվար պայքարում: Կարթագենցիներին չօգնեցին ոչ հայտնի հրամանատար Հաննիբալը (մ.թ.ա. 247-183), և ոչ էլ մարտերին մասնակցած մարտական փղերը:

Երրորդ Պունիկյան պատերազմը (մ.թ.ա. 149-146) ավարտվեց հռոմեացիների լիակատար հաղթանակով: Իրականացավ Հին Հռոմի պետական գործիչ, հրամանատար և հռետոր Մարկոս Պորկիոս Կատոն Ավագի երազանքը (մ.թ.ա. 234-149), ով Սենատում իր բոլոր ելույթները ավարտում էր «... Ես հավատում եմ, որ Կարթագենը պետք է ոչնչացվի» արտահայտությամբ: Նրա կոչը ի կատար ածվեց, չնայած որ նա չապրեց մինչ այդ ժամանակները, իսկ արտահայտությունը դարձավ թևավոր: Այն ասում են, երբ ցանկանում են ընդգծել հաստատակամություն:

Հռոմեացիները ավերել են պունիկցիների գրեթե կես միլիոնանոց քաղաքը: Կենդանի մնացածներին վաճառել են ստրկության, իսկ ավերակների վրա աղ են շաղ տվել, որպեսզի ոչ ոք չհանգրվաներ այդ վայրերում: Բայց ավելի ուշ հռոմեացիները զղջացել են իրենց արարքի համար՝ համարելով, որ բավական է ոչնչացնել թշնամու բանակը: Նրանք վերականգնել են Կարթագենը և այն վերածել Հռոմեական Աֆրիկայի գլխավոր քաղաքի:

Հռոմեական դարաշրջանԽմբագրել

Հուլիուս Կեսարը առաջարկել է ոչնչացված Կարթագենի տեղում հիմնել հռոմեական գաղութ (այն հիմնադրվել է նրա մահից հետո): Առևտրային ուղիների խաչմերուկում գտնվելու շնորհիվ քաղաքը շուտով նորից ընդլայնվել ու դարձել է Հռոմեական Աֆրիկա նահանգի մայրաքաղաքը, որը ներառում էր ներկայիս հյուսիսային Թունիսի տարածքը: V դարում Հռոմեական կայսրությունը փլուզվել է, և նրա հետ միասին Կարթագենն անկում է ապրել:

Կարթագենում քրիստոնեությունը հաստատվել է II դարի կեսերին: Կարթագենի եկեղեցու ականավոր աստվածաբաններն էին սուրբ նահատակ Կիպրիանոս Կարթագենացին, Սբ. Մաքսիմոս Խոստովանողը և Սբ. Օգոստինոս Երանելին Հիպոյից:

Հռոմից հետոԽմբագրել

Ժողովուրդների մեծ գաղթի և Արևմտյան Հռոմեական կայսրության փլուզման ժամանակ Հյուսիսային Աֆրիկան գրավել են վանդալներն ու ալանները, որոնք Կարթագենը դարձրել են իրենց պետության մայրաքաղաքը: Այս պետությունը գոյատևել է մինչև 534 թվականը, երբ Արևելյան Հռոմեական կայսր Հուստինիանոս Առաջինի հրամանատարները վերանվաճել են կայսրության աֆրիկյան տարածքները: Կարթագենը դարձել է Կարթագեն նահանգի կենտրոնը:

Մոտ 642 թվականին Սուրբ Մաքսիմոս Խոստովանողը տեղափոխվել է Կարթագենի մոտակայքում գտնվող վանք, որտեղ սկսել է ուսումնասիրել Գրիգոր Նյուսացու և Պսևդո-Դիոնիսոս Արեոպագոսի քրիստոնեական ուսմունքը: Նույն վայրում Մաքսիմոսը սկսել է իր գործունեությունը որպես աստվածաբան և ասկետիկ գրող: Մաքսիմոսը՝ որպես սրբի կյանքով ապրող մարդ, բարձր է գնահատվել տեղական բնակչության և հոգևորականների կողմից: Նա Կարթագենում և նրա շրջակայքում մոտ 5 տարի քարոզել է քրիստոնեություն և պայքարել մոնոֆելիտության դեմ: Որոշ ժամանակ Կարթագենի եպիսկոպոսը կրել է Պատրիարքի պատվավոր կոչումը:

ԱնկումԽմբագրել

698 թվականին քաղաքը գրավվել է արաբների կողմից: Շինությունների մնացորդները օգտագործվել են Թունիս քաղաքի շինարարության ժամանակ: Արաբները Հյուսիսային Աֆրիկան նվաճելուց հետո Կայրուան քաղաքը, որը նրանք հիմնել էին 670 թվականին, դարձրել են Իֆրիկայի նոր կենտրոնը: Դրանից հետո Կարթագենը արագորեն անկում է ապրել:

Այժմ Կարթագենը Թունիսի հայտնի արվարձան է, ուխտագնացության վայր ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար: 1985 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Maps for the world»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-22-ին։ Վերցված է 2016-01-07 
  2. написание университета согласно: charm.ru/info/events/HermitageProgram.pdf

ԳրականությունԽմբագրել

  • Ашери Д. Карфагеняне и греки // Кембриджская история древнего мира. — Т. IV: Персия, Греция и Западное Средиземноморье около 525—479 гг. до н. э. — М.: Ладомир, 2011. — С. 875—922.
  • Волков А. В. Карфаген. Белая империя черной Африки. — М.: Вече, 2004. — 320 с. — Серия «Таинственные места Земли». — ISBN 5-9533-0416-1.
  • Дриди Эди. Карфаген и Пунический мир / Пер. Н. Озерской. — М.: Вече, 2008. — 400 с. — Серия «Гиды цивилизаций». — ISBN 978-5-9533-3781-6.
  • Залесский Н. Н. Этруски и Карфаген // Древний мир. — М., 1962.
  • Зелинский Ф. Ф. Римская республика / Пер. с пол. Н. А. Папчинского. — СПб.: Алетейя, 2002. — 448 с. — Серия «Античная библиотека».
  • Кораблев И. Ш. Ганнибал. — М.: Наука, ГРВЛ, 1976. — 400 с.
  • Левицкий Г. Рим и Карфаген. — М.: НЦ «ЭНАС», 2010. — 240 с. — Серия «Культпросвет». — ISBN 978-5-93196-970-1.
  • Лурье С. Я. Афины и Карфаген // Вестник древней истории. — 1947. — № 3.
  • Майлз Ричард. Карфаген должен быть разрушен. — М.: ООО «АСТ», 2014. — 576 с. — Серия «Страницы истории». — ISBN 978-5-17-084413-5.
  • Маркоу Гленн. Финикийцы / Пер. с англ. К. Савельева. — М.: Гранд-Фаир, 2006. — 328 с.
  • Машкин Н. А. Карфагенская держава до Пунических войн // Вестник древней истории. — 1948. — № 4.
  • Пикар Ж. Ш. Карфаген. Летопись легендарного города-государства с основания до гибели. — М.: ЗАО «Центрполиграф», 2017. — 320 с. — ISBN 978-5-9524-5264-0.
  • Сансоне Вито. Камни, которые надо спасти / Пер. с итал. А. А. Бангерского. — М.: Мысль, 1986. — 236 с.
  • Ур-Мьедан Мадлен. Карфаген / Пер. А. Яблокова. — М.: Весь мир, 2003. — 144 с. — Серия «Весь мир знаний». — ISBN 5-7777-0219-8.
  • Харден Дональд. Финикийцы. Основатели Карфагена. — М.: ЗАО «Центрполиграф», 2004. — 264 с. — Серия «Загадки древних цивилизаций». — ISBN 5-9524-1418-4.
  • Циркин Ю. Б. Карфаген и его культура. — М.: Наука, ГРВЛ, 1986. — 288 с.: ил. — Серия «Культура народов Востока».
  • Циркин Ю. Б. От Ханаана до Карфагена. — М.: ООО «АСТ», 2001. — 528 с.
  • Шифман И. Ш. Финикийские мореходы. — М.: Наука, ГРВЛ, 1965. — 84 с.: ил. — Серия «По следам исчезнувших культур Востока».
  • Шифман И. Ш. Карфаген. — СПб.: Изд-во СПбГУ, 2006. — 520 с. — ISBN 5-288-03714-0.

Արտաքին հղումներԽմբագրել