Ռազմական արվեստը (ռազմարվեստ), ցամաքում, ծովում և մերձերկրյա տարածությունում ռազմական գործողությունների, մարտական գործողությունների նախապատրաստման և վարման տեսությունն ու պրակտիկան է, ռազմական գործի բաղկացուցիչ մասը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ «Դեմյանսկյան կաթսայում» ԽՍՀՄզինված ուժերի ռազմական միավորումների կողմից ռազմարվեստի գործնական իրականացման ուրվագիծ. արևմտյան պայմանական նշանների կիրառմամբ:

Ռազմարվեստի տեսությունը՝ ռազմական գիտության բաղկացուցիչ մասն է, որն այդ գիտության այլ ճյուղերի հետ սերտ փոխգործակցությամբ ուսումնասիրում է զինված պայքարի օրենքները, ձևերն ու եղանակները ռազմական գործի ռազմավարական (ստրատեգիական), օպերատիվ և մարտավարական (տակտիկական) օղակներում[1]։

Պատմություն խմբագրել

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունում ռազմական արվեստի տեսությունը սկզբնավորվել է ԽՍՀՄ-ի (1922-1991), Ռուսաստանյան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (1917-1922, 1922-1991) և նրանց նախորդած Ռուսաստանի Դեմոկրատական Հանրապետության (1917) ու Ռուսաստանյան կայսրության (1721-1917) ռազմական արվեստի տեսությունից։ Ռուսաստանյան կայսրությունում ընդունված էր, որ ռազմարվեստը հանդիսանում էր ռազմական գիտության (ռազմագիտություն, այսինքն՝ գիտություն պատերազմի մասին) երկու գլխավոր ճյուղերից մեկը[2] և ընդգրկում էր.

Կազմը խմբագրել

Ռազմարվեստն ընդգրկում է

  • ռազմավարությունը,
  • օպերատիվ արվեստը,
  • մարտավարությունը։

Ռազմարվեստի այդ երեք բաղկացուցիչ մասերն իրար սերտորեն կապված են։

Ռազմարվեստի հիմնական դրույթներն արտահայտվում են իր սկզբունքներում, որոնք ընդհանուր են թե՛ ռազմավարական, թե՛ օպերատիվ և թե՛ մարտավարական մասշտաբի ռազմական (մարտական) գործողությունների համար, քանզի նրանցում իրենց արտահայտությունն են գտնում պատերազմների առարկայական (օբյեկտիվ) օրենքների և զինված ուժերի գործնական կիրառման ուղիները։

Ռազմարվեստի վիճակը կախված է պետությունում ռազմական գործի, պաշտպանական արտադրության և զինված պայքարի միջոցների զարգացման մակարդակից, պետության հասարակարգի բնույթից։ Ռազմարվեստի զարգացման վրա ազդեցություն են գործում պատմական և ազգային առանձնահատկությունները, աշխարհագրական պայմանները և ռազմական տնտեսությունը։

Անգլոսաքսոնական ռազմական գործում, որը բնորոշ է Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, Կանադային, Ավստրալիային, Նոր Զելանդիային, նաև Հնդկաստանին, Պակիստանին, Բանգլադեշին, Նեպալին, Բհութանին, Եգիպտոսին, Իրաքին, Շրի-Լանկային, Սինգապուրին, Բրունեյին, Բելիզին և այլոց. ընդհանուր թվով մի քանի տասնյակ երկրների, որոնք 19-20-րդ դարերում գտնվել են Բրիտանական կայսրության կազմում, իսկ 20-րդ դարի երկրորդ կեսից՝ Բրիտանական Համագործակցության կազմում, բացակայում է օպերատիվ արվեստ հասկացությունը։

Ռազմավարություն խմբագրել

Ռազմական ստրատեգիան կամ ռազմական ռազմավարությունը — պատերազմի վարման տեսական և գործնական գիտություն է, ռազմարվեստի բնագավառներից մեկը, նրա բարձրագույն արտահայտությունը։ Ընդգրկում է պատերազմին նախապատրաստվելու տեսության հարցերը, նրա պլանավորումն ու վարումը, հետազոտում է պատերազմի օրինաչափությունները։

Օպերատիվ արվեստը խմբագրել

Օպերատիվ արվեստը — տեսական և գործնական գիտություն է, ռազմարվեստի բաղկացուցիչ մասը, որը միջանկյալ դիրք է գրավում մարտավարության և ռազմավարության միջև։ Ուսումնասիրում է խոշոր ռազմական կազմավորումների, այսինքն՝ բանակային կորպուսների, միավորումների, բանակների, բանակախմբերի, ռազմաճակատների, ռազմաճակատների խմբերի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կողմից համատեղ և ինքնուրույն ռազմական օպերացիաների (մարտական գործողությունների) նախապատրաստության և վարման մեթոդները։

Մարտավարություն խմբագրել

Մարտավարությունը (հին հունարեն՝ τακτικός «զորքերի շարմանը վերաբերվող», ծագում է τάξις «շարք և տեղաբաշխում» բառերից) — տեսական և գործնական գիտություն է, ռազմարվեստի բաղկացուցիչ մասը, որն ընդգրկում է զինված ուժերի, դրանց տեսակների, զորատեսակների (ուժերի) և հատուկ զորքերի զանազան զորամիավորումների (բրիգադ, դիվիզիա, բանակային կորպուս), զորամասերի (նավերի) և ռազմական ստորաբաժանումների կողմից ցամաքում, օդում ու ծովում և տիեզերում մարտի նախապատրաստման և վարման պրակտիկան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Военная энциклопедия в восьми томах / Под ред. П. С. Грачёва. — М.: Воениздат, 1994. — Т. 2. — С. 150. — 554 с. — 10 тыс. экз. — ISBN 5-2030-0299-1
  2. ЭСБЕ

Գրականություն խմբագրել

Հանրագիտարաններ խմբագրել

  • Խորհրդային մեծ հանրագիտարան, երրորդ հրատարակություն, հրատարակված «Խորհրդային հանրագիտարան» հրատարակչության կողմից 1969-1978 թվականներին, 30 հատորով (ռուս.՝ Большая советская энциклопедия, (БСЭ), Третье издание, выпущенной издательством «Советская энциклопедия» в 1969—1978 годах в 30-ти томах)։
  • Խորհրդային ռազմական հանրագիտարան, հատոր 2, Ռազմական արվեստ, (ռուս.՝ Советская военная энциклопедия, 2, Военное искусство
  • Ռազմական հանրագիտական բառարան, Մոսկվա, 1984, 863 էջ, պատկերազարդ, (ռուս.՝ Военный энциклопедический словарь (ВЭС), Москва, ВИ, 1984 год, 863 стр. с иллюстрациями (ил.), 30 листов (ил.)
  • Тактика — М.: Воениздат, 1987.

Հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։