Մարկոս Յուստինոս
Մարկոս Հունիանոս Յուստինոս (Justinus), (ծն․ և մահ․ թվականները անհայտ), 2-րդ-3-րդ դարերի հռոմեացի պատմիչ։ Յուստինոսի գործը մ․ թ․ ա․ 1-դդ․ հռոմեացի պատմագիր Պոմպեոս Տրոգոսի չպահպանված աշխատության («Փիլիպպոսի պատմությունը», կազմված էր 44 գրքից) համառոտ շարադրանքն է։ Պոմպեոս Տրոգոսի երկը եղել է ծավալուն մի գործ և ընդգրկել է հին հույներին ու հռոմեացիներին հայտնի բոլոր ժողովուրդների ու երկրների պատմությունը՝ Ասորեստանի ավանդական թագավորներից մինչև Օգոստոս կայսրի ժամանակաշրջանը, իսկ Յուստինոսը քաղել է առավել ուշադրության արժանի փաստերը, մշակել դրանք՝ երբեմն թույլ տալով անճշտություններ։ Գրքերում կարևոր տեղեկություններ կան Հայաստանի Աքեմենյան ժամանակաշրջանի, Տիգրան Մեծի գործունեության (դաշինքը Միհրդատ VI Եվպատորի հետ, Սելևկյանների թագավորության գրավումը և այլն), Հայաստանի աշխարհագրության մասին։
Մարկոս Յուստինոս լատ.՝ Marcus Iunianus Iustinus Frontinus | |
---|---|
Ծնվել է | մոտ 2-րդ դար |
Մահացել է | մոտ 2-րդ դար |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Երկեր | Epitome of the Philippic History of Pompeius Trogus? |
Մասնագիտություն | պատմաբան |
![]() |

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |