HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարանտո (այլ կիրառումներ)

Տարանտո (լատ.՝ Taranto), քաղաք և նավահանգիստ Հարավային Իտալիայում, Հոնիական ծովի Տարանտոյի ծոցի ափին։ Տարանտոյի մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 245 հազար մարդ (1977 թվականի տվյալներով)։

Բնակավայր
իտալերեն՝ Taranto
Զինանշան
Simbolo Taras.jpg

Castello Aragonese(Taranto).JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
Հիմնադրված էմ. թ. ա. 706 թ.
Մակերես249,86 կմ²
ԲԾՄ15±1 մետր
Բնակչություն198 283 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ099
Փոստային դասիչ74121-74122-74123
Ավտոմոբիլային կոդTA
Պաշտոնական կայքcomune.taranto.it
##Տարանտո (Իտալիա)
Red pog.png

Հին հունական գաղութ Իտալիայի հարավ–արևելքում, Տարանտոյի ափին, այժմյան Տարանտո քաղաքի տեղում։ Հիմնել են սպարտացիները, մեր թվարկությունից առաջ մոտ 700 թվականին։ Սկզբում կառավարել են թագավորները, մեր թվարկությունից առաջ 6-րդ դարի 2-րդ կեսից հաստատվել է տիրանիա (Տիրանոս), մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի սկզբին՝ ստրկատիրական դեմոկրատիա։ Ծաղկման է հասել մեր թվարկությունից առաջ 4-րդ դարի 1-ին կեսին՝ փիլիսոփա (պյութագորական) Արքիտասի կառավարման ժամանակ։ Եղել է առևտրաարհեստավորական խոշոր կենտրոն։ Մեր թվարկությունից առաջ 272 թվականից (մեր թվարկությունից առաջ 282-272 թվականների պատերազմում պարտվել է Հռոմից հետո՝ Հռոմից կախյալ դաշնակից։ Պունիկյան 2-րդ պատերազմի (մեր թվարկությունից առաջ 218-201 թվականները) ժամանակ դաշնակցել է Հաննիբալին, սակայն մեր թվարկությունից առաջ 209 թվականին դարձյալ ենթարկվել է Հռոմին։ Մեր թվարկությունից առաջ մոտ 125 թվականին Տարենտի տարածքում հիմնվել է հռոմեական Նեպտունիա գաղութը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։