Կաննեի ճակատամարտ, Երկրորդ պունիկյան պատերազմի կարևորագույն ճակատամարտերից է, որ տեղի է ունեցել մ.թ.ա. 216 թվականի օգոստոսի 2-ին Ապուլիայում, հարավարևելյան Իտալիա։ Կարթագենյան բանակը Հաննիբալի ղեկավարությամբ վճռական հաղթանակ տարավ ավելի մեծաքանակ հռոմեական բանակի նկատմամբ։ Համարվում է ինչպես պատմության մեջ մեծագույն մարտավարական հնարքներից մեկը, այնպես էլ ծանրագույն հռոմեական պարտություններից մեկը։

Կաննեի ճակատամարտ
ԹվականՕգոստոսի 2, Մ.թ.ա. 216
Մասն էԵրկրորդ պունիկյան պատերազմ
ՎայրԿաննե, Իտալիա
ԱրդյունքԿարթագենյան վճռական հաղթանակ[1][2]
Հակառակորդներ
Կարթագեն
Դաշնակից աֆրիկյան, իսպանական և գալլական ցեղեր
Հռոմի Հանրապետություն
Դաշնակից իտալական պետություններ
Էտրուսկներ
Սամնիտներ
Հրամանատարներ
Հաննիբալ,
Մահարբալ,
Մագո,
Հաննո,
Հասդրուբալ
Գայուս Տերենցիոս Վարրո,
Լուցիուս Էմիլիոս Պաուլուս
Կողմերի ուժեր
50,000:
32,000 ծանր հետևակ,
8,000 թեթև հետևակ,
10,000 հեծելազոր
86,400:
40,000 հռոմեական հետևակ,
40,000 դաշնակից հետևակ,
2,400 հռոմեական հեծելազոր,
4,000 դաշնակից հեծելազոր
Ռազմական կորուստներ
Սպանված.
5,700 (Պոլիբիոս)
* 4,000 գալլ
* 1,500 իսպանացի և աֆրիկացի
* 200 հեծելազոր
Սպանված.
53,500–75,000 հռոմեական և դաշնակից հետևակ
2,700 հռոմեական և դաշնակից հեծելազոր
Գերի վերցված.
10,000[3]

Վերականգնվելով Տրեբիայի և (մ.թ.ա. 218 թվական) և Տրազիմենյան լճի (մ.թ.ա. 217 թվական) ճակատամարտերում կրած պարտություններից, հռոմեացիները 86,000 զորքով որոշեցին կանգնեցնել Հաննիբալին Կաննեի մոտ։ Հռոմեացիները դասավորեցին իրենց ծանր հետևակը ավելի խորը, քան սովորաբար, իսկ Հաննիբալը օգտագործեց կրկնակի ծածկոցի մարտավարությունը։ Վերջինիս էֆֆեկտիվության միջոցով հռոմեացիները, որպես մարտունակ ուժ, ոչնչացվեցին։ Հաղթանակից հետո, Կապուան և մի շարք իտալական քաղաք-պետություններ դուրս եկան Հռոմի Հանրապետության դաշինքից և միացան Կարթագենին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրեգորի Դելի. Կաննե. Երկրորդ պունիկյան պատերազմի ճակատամարտի փորձը (անգլ.՝ Cannae: The Experience of Battle in the Second Punic War), Routledge, 2002, ISBN 0415261473 էջ 15. "Ճակատամարտը... կարթագենացիների համար վճռական հաղթանակ էր... (The battle was... a decisive victory for the Carthaginians...)
  2. Քոլլին Ս. Գրեյ (Ապրիլ, 2002). Սահմանելով և հասնելով վճռական հաղթանակի (Defining and Achieving Decisive Victory). Diane Publishing Co. էջ 19. ISBN 978-1-4289-1092-8. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  3. «Կաննեի ճակատամարտ (Կարթագեն-Հռոմ) - Encyclopedia Britannica». Britannica.com. 2012 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.