Գեորգի Գուլիա
Գուլիա Գեորգի Դմիտրիի (ռուս.՝ Георгий Дмитриевич Гу́лиа, մարտի 1 (14), 1913, Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1989, Մոսկվա, ԽՍՀՄ), ծագումով աբխազ ռուս գրող։ Բոլոր ստեղծագործությունները գրել է ռուսերեն։ ՎԽՍՀ և Աբխազական ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943, 1971)։
Գեորգի Գուլիա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1 (14), 1913 |
Ծննդավայր | Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 18, 1989 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Սուխում |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | վիպակ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
1948 թվականին հրատարակել է «Գարունը Սակենում» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949, հայերեն հրատարակություն 1950) վիպակը, որը «Բարի քաղաք» (1949) և «Կամա» (1951) վիպակների հետ կազմում է «Բարեկամները Սակենից» (1954) եռապատումը։ Աբխազ ժողովրդի անցյալին են նվիրված «Պատմվածքներ խարույկի մոտ» (1937), «Սև հյուրեր» (1950) և «Հորձանուտ» (1959) գործերը։ Հեղինակն է «Դմիտրի Գուլիա․ պատմվածք իմ հոր մասին» (1963) գրքի, «Սուլլա» (1971) պատմավեպի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 246)։ ![]() |