Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիչինո (այլ կիրառումներ)

Տիչինո (գերմ.՝ Tessin, լատին․՝ Ticinus, իտալ.՝ Ticino), գետ Շվեյցարիայում և Իտալիայում՝ Պո գետի ձախ վտակը։ Անվանումն ստացել է շվեյցարական Տիչինո կանտոնի անունից։

Տիչինո
Բնութագիր
Երկարություն248 կմ
Ավազանի մակերես7228 կմ²
Ջրահոսք
ԱկունքՍեն Գոթարդ
Գետաբերանի տեղակայումՊո
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերBrenno?, Moesa?, Canale Scolmatore di Nord Ovest?, Naviglio di Bereguardo?, Canale Cavour?, Q2997258?, Naviglio Pavese?, Arno?, Q3664418?, Q3830227?, Q3934211?, Roggia Carona?, Vernavola?, Q3976105? և Navigliaccio?
Ջրի մարմիններԼագո Մաջորե
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա, Իտալիա Իտալիա
ԵրկրամասՏիչինո, Լոմբարդիա և Պիեմոնտ
ՋրահավաքՊո գետի ավազան

Ընթացք խմբագրել

Գետն սկզիբ է առնում Շվեյցարիայի Բեդրետտո հովտից՝ Վալե և Տիչինո կանտոնների սահմանագծին, անցնում է Ալպյան սառցադաշտով, նախքան Իտալիա հասնելը հոսում է Լագո Մաջորեով։ Պո գետ է թափվում Պավիայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Գետն ունի մոտ 248 կմ երկարություն։ Գետի ավազանի ամենաբարձր կետը Գրենցգիֆել գագաթն է (Մոնտե Ռոզայի ենթագագաթներից) 4,618 բարձրության վրա, որի ստորոտով հոսում է Անցա գետը՝ Տիչինոյի աջ վտակը։

Շվեյցարական հատվածում հիդրոէներգետիկայի ստեղծման նպատակով գետի վրա ամբարտակ է կառուցված, իսկ իտալական հատվածում գետն օգտագործվում է ոռոգման նպատակով։

Պատմություն խմբագրել

Գալլերի լեգենդար առաջնորդ Բելովեսուսը մ.թ.ա. 600 թվականին այստեղ պարտության է մատնել Էտրուսկներին։ Տիչինո գետի հովտում է տեղի ունեցել Տիցինյան ճակատամարտը, Հաննիբալի կարթագենյան ուժերի և Պուբիլիուս Կոռնելիուս Սցիպիոնի հռոմեական ենթակաների միջև մ. թ. ա. 218 թվականի առաջին ճակատամարտը։ Ուշ միջնադարում և վաղ նորագույն շրջանում Տիչինո գետը եղել է Միլանի դքսության տարածքում, չնայած Բելինցոնայի մոտ գտնվող նրա վերին հատվածը (1500) և Լագո Մաջորեի ափերը (1513) իտալական պատերազմների ժամանակ արշավների արդյունքում գտնվել են շվեյցարական ենթակայության ներքո։

 
Գետի մի հատվածը Միլանի Մալպենսա օդանավակայանից հարավ

Քաղաքներ խմբագրել

 
Գետը Սեստո Կալենդե քաղաքում

Շվեյցարիայում խմբագրել

Իտալիայում խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Reynolds, Kev (1992). "Val Bedretto". Walking in Ticino, Switzerland: A Walking Guide (illustrated ed.). Milnthorpe: Cicerone Press Limited. pp. 32–43. ISBN 1852840986, ISBN 978-1-85284-098-3.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիչինո (գետ)» հոդվածին։