Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սոթքում (մայիս, 2023)

Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սոթքում, Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև տեղի ունեցած ռազմական գործողություն Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղին սահմանամերձ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում և Նորաբակ[20], Վերին Շորժա[21] ու Կութ[9] գյուղերի ուղղությամբ, որը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 11-ի վաղ առավոտվանից մինչև մայիսի 12-ը[1][3][4][6][22][23][24][25][26][27][28][29][30], ապա վերսկսվել մայիսի 17-ին[14][15][16][17]։ Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, դիմելով ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[5]։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 9 վիրավոր[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18], իսկ ադրբեջանական կողմը՝ 1 զոհ և 1 վիրավոր[19]։

Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սոթքում
Հայ-ադրբեջանական հակամարտություն

Սոթքի ոսկու հանքավայրը՝ ուղղաթիռից
Թվական 2023 թվականի մայիսի 11 - մայիսի 12, մայիսի 17 -
Վայր Սոթքի ոսկու հանքավայր և հարակից տարածքներ, Նորաբակ, Վերին Շորժա, Կութ (Գեղարքունիքի մարզ, Հայաստան)
Արդյունք
Հակառակորդներ
Հայաստանի զինված ուժերի զինանշան Հայաստանի զինված ուժեր Ադրբեջանի զինված ուժերի զինանշան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժեր
Հրամանատարներ
Հայաստան Նիկոլ Փաշինյան
(ՀՀ վարչապետ)
Հայաստան Սուրեն Պապիկյան
(Հայաստանի պաշտպանության նախարար)
Հայաստան Էդվարդ Ասրյան
(ՀՀ ԶՈՒ ԳՇՊ)
Ադրբեջան Իլհամ Ալիև
(ԱՀ նախագահ)
Ադրբեջան Զաքիր Հասանով
(ԱՀ ՊՆ նախարար)
Ադրբեջան Քարիմ Վալիև
(ԱՀ ԶՈՒ ԳՇՊ)
Ռազմական կորուստներ
2 զոհ, 9 վիրավոր[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18] 2 զոհ, 1 վիրավոր[19]

Նախապատմություն

խմբագրել

Պատմություն

խմբագրել

Մայիսի 11

խմբագրել

ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացում Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը[1][22]։

Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունեցել է 2 վիրավոր[1], որի մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը[2]։

Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են հրետանային և ականանետային միջոցներից կրակի վարումը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ[1][23]։

Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ[24]։

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[3]։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր։ Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապ օգնության մեքենայի ուղղությամբ[3]։

Ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[25]։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ[25]։ Ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, որը ըստ ՀՀ պաշտպանության նախարարության չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան[25]։

Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չի եղել։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ[26]։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ[26]։ Հայ-ադրբեջանական պայմանական սահմանագոտու մյուս հատվածներում այդ պահի դրությամբ եղել է հարաբերականորեն կայուն վիճակ[26]։

Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չի եղել[27]։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական պայմանական սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն վիճակ է[27]։

Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չի եղել[4]։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին[4]։

Ժամը 09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ[28]։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմից վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի[28]։

Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազում էր[29]։

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում էր[6]։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է, որ հայկական կողմը ունի 4 վիրավոր[6]։ Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության[6]։ Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այդ պահի դրությամբ վտանգ չի սպառնում[6]։ Նույն ժամի դրությամբ հայ-ադրբեջանական պայմանական սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն վիճակ է[6]։

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[30]։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է[30]։

Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների ձայները լսվել են գյուղում, որի մասին հայտնել էր Սոթքի բնակիչներից մեկը։ Ըստ նրա տեղեկությունների օգտագործվել էր հրետանի, որի պատճառով դղրդացել են գյուղի բնակելի տները[31]։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է մեկ զոհի մասին։ Զոհվածը՝ ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող Օրհան Նովրուզալիզադեն է։ Եվս մեկ զինծառայող՝ Մուսլիմ Մահմուդլուն, վիրավորվել էր[19]։

11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որոշակի պարբերականությամբ խախտում են հրադադարի ռեժիմը[32]։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով բեկորային վիրավորում ստացած զինծառայողներից երկուսի վիճակը բավարար է, երկուսինը՝ միջին ծանրության, ու նրանց կյանքին վտանգ չի սպառնում[8]։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնում է, որ մարզի որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, քանի որ տարհանման անհրաժեշտություն չի եղել[33]։

13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվում։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է[34]։

Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[35]։

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է, որ խմբակցության պատգամավորներն ադրբեջանական կրակոցների հետևանքով առաջացած իրավիճակին ծանոթանալու համար մեկնում են Սոթք գյուղ[36]։

15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվում։ Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում եղել է հարաբերականորեն կայուն[37]։

Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը հայտնում է, որ Սոթքում իրավիճակը հանդարտ է, սակայն երբեմն կրակոցներ են հնչում հանքի ուղղությամբ․ «Հիմանական թիրախը Սոթքի ոսկու հանքավայրն է։ Գյուղի վրա կրակոցներ չեն հնչում։ Տարհանում չկա, բայց մարդիկ կան, որոնք իրենց երեխաներին դուրս են հանել»[38]։

Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտում են հրադադարը՝ կիրառելով ականանետ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[39]։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակ գյուղի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոցներ[20]։

Ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորված չորս զինծառայողներից երկուսը տեղափոխվում են Երևան[40]։

ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, Արգիշտի Գևորգյանը և Արման Ղազարյանը տեղում իրավիճակին ծանոթանալու և քաղաքացիների հետ զրուցելու նպատակով այցելում են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ գյուղեր[41]։ Քրիստինե Վարդանյանը հայտնում է, որ կրակոցների ձայներ են լսվում, ապա նշում, որ դեպի Սոթք եկող գլխավոր ճանապարհին ռազմական ոստիկանությունը վերահսկողություն է սահմանել, և լրագրողներին ու ԱԺ պատգամավորներին արգելում է այդ ճանապարհով գնալ։ Ասպրամ Կրպեյանն էլ իրավիճակի վերաբերյալ հաղորդում է, որ Սոթքում և Կութում բնակիչները չեն տարհանվել, դպրոցներն ու պարտեզները հեռավար կարգով են անցկացրել դասապրոցեսները[42]։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ։ Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է[21]։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 20:10-22:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։ Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է[43]։

Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվում[44]։

Մայիսի 12

խմբագրել

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվում։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է[45]։

Ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտում է հրադադարը՝ կիրառելով անօդաչու թռչող սարք։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորում են ստացել 2 զինծառայող։ Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր[9]։ Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[9]։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին[46]։

Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը հաղորդում է, որ Սոթքում հանդարտ վիճակ է, սակայն մեն րոպե կարող է մի բան լինել, հայկական դիքերից էլ տեսանելի են Ադրբեջանի ԶՈՒ-ի կուտակումները[47]։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[48]։

Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացում Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[49]։

Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[50]։

Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտում են հրադադարը՝ կիրառելով ականանետ[51]։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 19:40-ի դրությամբ շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[52]։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 20:00-ի դրությամբ շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[53]։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 20:20-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[54]։

Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը ժամը 21:00-ի դրությամբ Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ էականորեն նվազում է[55]։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր։ Ժամը 21:40-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում էր[10]։

Ժամը 22:00-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է։ Ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացում Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[56]։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կրակի ինտենսիվությունը նվազել է Վերին Շորժայի ուղղությամբ։ Ժամը 22:15-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է[57]։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 22:30-ի դրությամբ Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է[58]։

Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է։ Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր[11]։

Մայիսի 12-ին ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողը Նարեկ Նորայրի Բաղդասարյանն (ծնվ. 2003 թ.) է[12][13][59]։

Մայիսի 13

խմբագրել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։ Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[60]։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, իսկ մյուսի կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում[61]։

Մայիսի 14

խմբագրել

Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը հանգիստ է, նախորդ և այս օրերին ընդհանրապես կրակոցներ չեն հնչել։ Ավետյանը նշել է նաև, որ սահմանամերձ գյուղերում սոցիալական վիճակն է վատացել, քանի որ ադրբեջանցիների ներխուժման հետևանքով գյուղացիները գրեթե չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ[62]։

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ճեպազրույց, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ մայիսի 11-ից 12-ը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ։ Նշվել է, որ ՀՀ ԶՈՒ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են[63]։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որը սակայն հերքում է ՀՀ պաշտպանության նախարարությունը և որակում հերթական ապատեղեկատվություն[64]։

Մայիսի 17

խմբագրել

ՀՀ ԶՈՒ ռազմական բժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը հայտնում է, որ մայիսի 11-ին և 12-ին Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 8 զինծառայողներից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր կարգով, մյուս 7 զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ բավարար։ Ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են համապատասխան բժշկական օգնություն[65]։

Ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ։ Շտապօգնության մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը[14][15]։

Սոթքի բնակիչներից մեկը հայտնում է, որ Սոթքի հատվածում տեղակայված դիրքերից կրակոցների ձայներ են լսվում[66]։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է։ Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրա կյանքին վտանգ չի սպառնում[16]։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (ծն․ 2003թ.)[17][18]:

Կորուստներ

խմբագրել

Հայկական կողմն ունի 2 զոհ և 9 վիրավոր[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18], իսկ ադրբեջանական կողմը՝ 1 զոհ և 1 վիրավոր[19]։

Հայկական կողմ

խմբագրել
Զինվորական կոչում Անուն ազգանուն Ծննդյան ամսաթիվ Ծննդավայր Մահվան ամսաթիվ Մահվան վայր
շարքային Նարեկ Նորայրի Բաղդասարյան[12][13][59] 2003[12][59] Գառնի, Կոտայքի մարզ, Հայաստան[13][59]
 
մայիսի 12[12][13] Սոթք, Գեղարքունիքի մարզ, Հայաստան[13]
 
շարքային Էդգար Վահանի Սուլեյմանյան[17][18] 2003[17] Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան[18]
 
մայիսի 17[17][18] Սոթք, Գեղարքունիքի մարզ, Հայաստան[17][18]
 

Ադրբեջանական կողմ

խմբագրել
Զինվորական կոչում Անուն ազգանուն Ծննդյան ամսաթիվ Ծննդավայր Մահվան ամսաթիվ Մահվան վայր
պայմանագրային Օրհան Նովրուզալիզադե[19] մայիսի 11[19]

Արձագանքներ

խմբագրել
  •   Հայաստան
    •   - Հայաստանի ԱԳՆ-ի ռազմական գործողությունների հետ կապված հայտարարությունը. «Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Հայկական կողմն ունի վիրավորներ։ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը։ Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին։ Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»[5]։
    • Հայաստանի Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան - «Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցեց հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը։ Հայկական դիրքերի և վիրավոր զինվորներին տարհանող շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին»[67]։
    • Իրանագետ Վարդան Ոսկանյան - «Վարդենիսի տարածաշրջանի Սոթքի հատվածում թշնամու զինված ագրեսիան ուղեկցվում է ոչ պակաս ագրեսիվ քարոզչական գործողությամբ, որի շրջանակում Հայաստանի տվյալ տարածքի տեղանունների պաշտոնական անվանումները՝ Սոթքն ու Վարդենիսը, մշտապես փոխարինվում են ինչ-որ «Զոդ» և «Բասարքեչար» բարբարոսական տարբերակներով։ Սրա պատասխանը քարոզչական տիրույթում պետք է լինի մեկը՝ բոլոր պաշտոնական հաղորդագրություններում, էլ չասեմ ԶԼՄ-ների տիրույթում, պիտի գործածվի «Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածք» ձևակերպումը, օրինակ՝ «թշնամու զինուժն Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածքի դիրքերից գնդակոծել է...» և այլն»[68]։
    • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Այսօր ժամը 06:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով ՀՀ ինքնիշխան տարածքին։ Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է ՀՀ բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո։ Մեր կողմից կա 4 վիրավոր, որոնց շուտափույթ առողջություն եմ մաղթում[7]։ Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում[69]։ Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է. սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքը արգելափակելու միջոցով, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով, Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը»[70]։
    • ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղղել միջազգային գործընկերներին՝ պահանջելով կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ - «Դեռ 2023 թվականի մարտի 15-ին միջազգային կառույցներին ահազանգել էի, որ Հայաստանում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի։ Պահանջում եմ հրատապ արձագանքել, կիրառել պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար»[71]։
    • ՀՀ առողջապահության նախարարություն - «Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ։ Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը։ Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»[72]։
    • Հայաստանի քննչական կոմիտե - «2023 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 06։00-ից, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրետանային և հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ»[73]։
    • ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան - «Ադրբեջանը երևի թե նպատակ է ունեցել հերթական անգամ այս կամ այն հատվածում իր դիրքերի դասավորվածության մեջ բարելավում իրականացնել։ Իսկ ռազմավարական նպատակը ՀՀ-ի վրա ազդելն է շարունակական ճնշումները հաջորդական դարձնելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության և հաղթողի դիրքից։ Իրենց նպատակը Հայաստանի վրա ճնշումներն են եւ Արցախի շուրջ օղակը սեղմելն է»[74]։
    • Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան - «Այսօր՝ մայիսի 11-ի վաղ առավոտյան, ադրբեջական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի անմիջական հարևանությամբ ձեռնարկել են ագրեսիվ գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթքի հարևանությամբ ականանետերի, հրետանային միջոցների կիրառումը խաթարում է խաղաղ բնակչության կյանքի, առողջության ապահովման և այլ հիմնարար իրավունքները»[75]։
    • ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյան - «Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում, քան կոնկրետ հարձակման պլան։ Թե դա որպես կանոն ինչի համար է իրականացվում, ովքեր պետք է իմանան` գիտեն։ Ադրբեջանն այդ ուղղությամբ իր պլան մինիմումը դեռ մի ամիս առաջ լուծել է` Սոթքի հանքը չի աշխատում, ինչը հանգեցրել է մեծ խնդիրների, իսկ տարածքը վերածել զուտ առաջնագծի»[76]։
    • քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյան - «Արդեն մեկ ամիս է, որ թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով Սոթքի ոսկու հանքը չի աշխատում։ Այն Վարդենիսի տարածաշրջանի խոշորագույն գործատուն է, և Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը։ Հանքի աշխատանքը վտանգվել է այն պահից, երբ գործող վարչակազմը գրչի մի հարվածով թշնամուն հանձնեց անառիկ Քարավաճառի շրջանը, և թշնամին «զբոսնելով» մտավ հանքի տարածք, վկայակոչելով սովետական տարիների քարտեզները (որոնցով ինքը երբեք սակայն իրեն չի կաշկանդել)։ Արդյունքում հանքի տարածքը հայտնվել էր առաջնագծի երկու կողմում, և մեր կողմում մնացած մասը աշխատում էր միայն ռուսական միջամտության շնորհիվ (հանքի ներկա շահագործողը ռուսական ԳեոՊրոՄայնինգ ընկերությունն է)։ Այժմ, երբ Ռուսաստանը թուլացել և կաշկանդված է Ուկրաինայում մղվող պատերազմով, Ադրբեջանը թերևս խնդիր է դրել ամբողջովին գրավել ոսկեբեր հանքի տարածքը, և այն փոխանցել իր թուրք կամ բրիտանացի հովանավորներին»[77]։
    • ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյան - «Ադրբեջանը բանակցություններից առաջ կամ հետո միշտ դիմում է սադրանքների, և դա ավանդույթ է դարձել։ Ցավոք, նոր գործելաոճ չէ։ 1995 թվականից եմ Արտգործնախարարության համակարգում և չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը կամ հանդիպումից հետո. ցավոք, այսպիսի ավանդույթ է ձևավորվել։ Գնահատականը տրվել է թե՛ ԱԳՆ-ով, թե՛ վարչապետի կողմից՝ Կառավարության նիստի բացման ժամանակ»[78]։
    • ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Ադրբեջանի հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» խորագիրը կրող ընթացիկ հարցը։ «Ադրբեջանը նաև նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման, դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի, անցակետի ապօրինի տեղադրման և ԿԽՄԿ-ի գործունեության խափանման փաստերից, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»[79]։
  •   Ռուսաստան
    • ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուեր - «Հայաստանի հետ սահմանին վերջին սրմամբ Ադրբեջանը ճնշում է գործադրում։ Ադրբեջանին ամենից շատ հետաքրքրում է դեպի Նախիջևան այսպես կոչված միջանցքի բացումը։ Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ հեշտացվի մուտքը Նախիջևան և այն միացնի Ադրբեջանի հիմնական մասի հետ։ Ինչ-որ առումով դա հետաքրքիր է նաև Թուրքիային, բայց առաջին հերթին դա ուզում է Բաքուն։ Բացի այդ, Բաքուն փորձում է Հայաստանին ցույց տալ, որ նա միայնակ է։ Եվ Ադրբեջանը դա արդեն ապացուցել է՝ ցույց տալով, որ անում է գրեթե այն ամենն, ինչ ուզում է։ Առնվազն նման տպավորություն է ստեղծում, քանի որ այսօրվա դրությամբ բոլոր հաղթաթղթերը հենց Բաքվի ձեռքում են, որն առաջնորդվում է «կարող ես՝ արա» սկզբունքով»[80]։
    • ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա - «Ցավոք, վերջին շրջանում՝ մայիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի շրջանում երկու կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել։ Ներկայումս իրավիճակը կայունացել է։ Մենք կոչ ենք անում հայկական և ադրբեջանական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից, և կարծում ենք, որ բոլոր վիճելի հարցերի լուծումը պետք է տեղի ունենա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Մտադիր ենք ամեն կերպ նպաստել դրան, այդ թվում՝ մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»[81]։
  •   ԱՄՆ
    •   ԱՄՆ Պետական դեպարտամենտը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում համաձայնություն տալ սահմանից իրենց զինված ուժերը հետ քաշելու վերաբերյալ[82]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմը 2 վիրավոր ունի». hetq.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Հայկական կողմն ունի 3 վիրավոր. կրակ են բացել վիրավորին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Հայկկան կողմն ունի 3 վիրավոր. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու ամոթալի փորձերը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «Հայկական կողմը 10։25-ի դրությամբ ունի 4 վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Սոթքում ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը նվազել է ՀՀ բանակի ադեկվատ ու արդյունավետ պատասխանից հետո. Փաշինյան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Վիրավորված 4 զինծառայողներին Երևան տեղափոխելու կարիք դեռ չկա. վնասվածքները բեկորային են. Ավանեսյան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ. Հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՀՀ ՊՆ (ֆոտո)». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Հայկական կողմն ունի եւս 1 վիրավոր․ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 «Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 20-ամյա Նարեկ Բաղդասարյանը». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 «Ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված Նարեկ Բաղդասարյանը Գառնիից էր (ֆոտո)». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Ադրբեջանը կրակել է հայկական դիրքի, ապա Շտապօգնության մեքենայի վրա. վիրավորվել է մեկ զինծառայող եւ բուժակը. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 «ՊՆ-ն հրապարակել է շտապօգնության մեքենայի լուսանկարները, որի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել (ֆոտո)». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 «Սոթքի հատվածում վիրավորված զինծառայողը զոհվել է. ՀՀ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 17,8 «Սոթքում զոհված զինծառայողը 20-ամյա Էդգար Սուլեյմանյանն է. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 «Սոթքում զոհված զինծառայող 20-ամյա Էդգար Սուլեյմանյանը Սիսիանից էր (ֆոտո)». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է մեկ զոհի եւ մեկ վիրավորի մասին». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  20. 20,0 20,1 «Ադրբեջանը Նորաբակի ուղղությամբ կիրառել է հրետանի. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  21. 21,0 21,1 «Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  22. 22,0 22,1 «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  23. 23,0 23,1 «Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակել Սոթքի ուղղությամբ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  24. 24,0 24,1 «Ժամը 07.50-ի դրությամբ Ադրբեջանի զինուժը շարունակում է հրետանային և ականանետային կրակը. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 «Հայկական կողմը չի կիրառում իրանական անօդաչու թռչող սարքեր. Ադրբեջանը ստում է». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 «Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. մյուս հատվածներում վիճակը կայուն է. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  27. 27,0 27,1 27,2 «Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  28. 28,0 28,1 28,2 «Ժամը 09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  29. 29,0 29,1 «Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  30. 30,0 30,1 30,2 «Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում. իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  31. ««Կրակոցների ձայները գյուղում լսվում էին, հրետանուց տները դղրդում էին». Սոթքի բնակիչ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  32. «Ժամը 11:00-13:00-ին Ադրբեջանը Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել է հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  33. «Գեղարքունիքի որևէ բնակավայրից քաղաքացիների տարհանում չի իրականացվել. Մարզպետ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  34. «Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  35. «Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  36. ««Հայաստան» խմբակցության պատգամավորները գնում են Սոթք». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  37. «Ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  38. «Տարհանում չկա, բայց մարդիկ կան, որոնք իրենց երեխաներին դուրս են հանել․ Հակոբ Ավետյան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  39. «Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ կիրառել է ականանետ. հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  40. «Սոթքում վիրավորված զինծառայողներից 2-ին տեղափոխել են Երեւան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  41. ««Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Սոթք և Կութ (ֆոտո)». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  42. ««Այժմ էլ կրակոցների ձայներ են լսվում». ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Կութում են». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  43. «Ժամը 20:10-22:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  44. «Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  45. «Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  46. «ՄԻՊ-իի ներկայացուցիչներն այցելել են Սոթքի ուղղությամբ վիրավորում ստացած 2 զինծառայողներին». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  47. «Հայկական դիքերից տեսանելի են հակառակորդի կուտակումները. Հակոբ Ավետյան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  48. «Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  49. «Ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կութի ուղղությամբ. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  50. «Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  51. «Ադրբեջանը Կութի ուղղությամբ կիրառել է ականանետ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  52. «Ադրբեջանն ականանետ է կիրառում նաեւ Սոթքի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  53. «Ադրբեջանը 20:00-ի դրությամբ շարունակում է կրակը Կութի և Սոթքի հատվածում». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  54. «Ադրբեջանը շարունակում է կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  55. «21:00-ի դրությամբ Սոթքի եւ Կութի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ կրակը էականորեն նվազել է․ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  56. «Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  57. «Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտեսնիվությունը նվազել է․ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  58. «Սոթքի, Կութի եւ Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտեսիվության նվազումը պահպանվում է․ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  59. 59,0 59,1 59,2 59,3 «Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել (ֆոտո)». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  60. «Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  61. «Նախօրեին վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. մեկը դուրս է գրվել հոսպիտալից. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  62. «Վաղվանից դպրոց, մանկապարտեզ նորմալ գործելու են. Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում վիճակը հանգիստ է». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  63. «Ադրբեջանական գործողությունների նպատակները ձախողվել են. ռազմական կցորդներին և ԵՄ դիտորդներին է ներկայացվել իրավիճակը». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  64. «Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատություն է տարածում. ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  65. «Սոթքում վիրավորված 8 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է. Գեղամ Փաշիկյան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  66. «Սոթքի դիրքերից կրակոցների ձայներ են լսվում. բնակիչ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  67. «Ադրբեջանը կրակելով փորձում է բանակցային գործընթացում իր պայմանները թելադրել հայկական կողմին. Մարուքյան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  68. «Բոլոր հաղորդագրություններում պիտի գործածվի «Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածք» ձևակերպումը. Ոսկանյան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  69. «Ադրբեջանի հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է. Փաշինյան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  70. «Սոթքում իրադրությունը սրելու միջոցով Բաքուն փորձում է մոռացության տալ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը. Վարչապետ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  71. «Կիրառե՛ք պատժամիջոցներ. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ էուղղել միջազգային գործընկերներին». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  72. «Դատապարտում ենք Ադրբեջանի ԶՈւ կողմից բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը․ ՀՀ ԱՆ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  73. «Մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հանցավոր ռազմական գործողությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  74. «Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել բանակցություններից առաջ, որ հանդես գա հաղթողի դիրքերից. Սեյրան Օհանյան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  75. «Ադրբեջանի կողմից հրետանային միջոցների կիրառումը խաթարում է խաղաղ բնակչության կյանքի ապահովման իրավունքը․ ՄԻՊ». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  76. «Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում, քան կոնկրետ հարձակման պլան. Աբրահամյան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  77. «Թշնամու երեկվա սադրանքը ձախողվել է, և սա տեղի է ունեցել բանակցություններից տառացիորեն երեք օր առաջ. Չալաբյան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  78. «Ադրբեջանը բանակցությունից առաջ դիմում է սադրանքի, եւ դա ավանդույթ է դարձել. ԱԳ փոխնախարար». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  79. «Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը միտված է խաթարելու կայունություն հաստատելու միջազգային ջանքերը. ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  80. «Ի՞նչ նպատակներ է հետապնդում Բաքուն․ ռուս ռազմական փորձագետը՝ Հայաստանի դեմ վերջին սադրանքների մասին». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  81. «Հայկական եւ ադրբեջանական կողմերին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից․ Զախարովան՝ Սոթքի դեպքերի մասին». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  82. «Պետդեպը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զորքերը հայելային հետ քաշել սահմանից. Պատել». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.