Հատուկ հանձնարարություններով դեսպան
Հատուկ հանձնարարություններով դեսպան կամ ինչպես հայտնի է արևմտյան երկրներում՝ ընդլայնված լիազորություններով դեսպան, բառացի՝ «մեծ դեսպան» (անգլ.՝ Ambassador-at-large), դիվանագետ, քարտուղար կամ բարձրագույն աստիճանի նախարար, որը հավատարմագրված է միջազգային հարաբերություններում ներկայացնելու պետությունը[1]։
Ի տարբերություն դեսպանի, որը, որպես կանոն, սահմանափակված է կոնկրետ պետությունում, տարածաշրջանում կամ միջազգային կազմակերպությունում (օրինակ՝ ՄԱԿ-ում կամ Եվրոպական միությունում) իր լիազորություններն իրականացնելու գործառնությամբ, հատուկ հանձնարարություններով կամ ընդլայնված լիազորություններով դեսպանը չունի այդօրինակ կաշկանդվածություն[2]։
Որոշ դեպքերում, հատուկ հանձնարարություններով դեսպանին կարող է հանձնարարվել որոշակի հարցերում խորհուրդներ տալու կամ այլկերպ օժանդակելու պետությանը կամ կառավարությանը։ Պատմականորեն, նախագահները կամ վարչապետները նշանակել են հատուկ դիվանագիտական պատվիրակներ՝ հատուկ հանձնարարությունների համար (հիմնականում արտասահմանում, բայց երբեմն նաև երկրի ներսում) և այդ պրակտիկայի հիման վրա էլ ներկայումս ձևավորվել է «ambassador-at-large»-ի կարգավիճակը։
Պատվավոր կոչում
խմբագրելԺամանակակից դիվանագիտական պրոտոկոլի ուղեցույցի համաձայն՝ դեսպաններւն ու հատուկ հանձնարարություններով դեսպաններին պաշտոնապես դիմելիս անհրաժեշտ է օգտագործել «Նորին գերազանցություն» կամ «պարոն/տիկին դեսպան» արտահայտությունները[3]։ Պաշտոնական նամակագրության մեջ կարելի է կրճատվել որպես «Ն․Գ․»։
Ըստ պետությունների
խմբագրելՀայաստան
խմբագրելՀատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը և նրա առաքելությունը նախատեսված է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, որով սահմանվում է հետևյալը[4].
Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպանի կարգավիճակ 1993 թվականին առաջին անգամ շնորհվել է աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրին[5]։ 2022 թվականի մարտի 14-ին վարչապետի որոշմամբ այդպիսի կարգավիճակ շնորհվեց նաև հայտնի քաղաքական գործիչ, իրավաբան Էդմոն Մարուքյանին[6]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
խմբագրելԱՄՆ նախագահի կողմից «ambassador-at-large» (հատուկ լիազորություններով դեսպան» տիտղոսը կրող առաջին պաշտոնյան նշանակվել է 1949 թվականի մարտի 12-ին՝ ԱՄՆ Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված իրավասության ներքո։ Վերջինիս կարգավիճակը նպատակ էր հետապնդում զբաղվելու ԱՄՆ արտաքին քաղաքականության հատուկ նշանակության հարցերով, որոնք հաճախակի ուղղակիորեն սահմանված էին։
Ներկայումս, ԱՄՆ Պետդեպարտամենտի դիվանագիտական կորպուսում ներառված են հետևյալ հատուկ հանձնարարություններով դեսպանների կարգավիճակները.
- Ահաբեկչության դեմ պայքարի համակարգող,
- Համաշխարհային քրեական արդարադատության հարցերով,
- Կանանց համաշխարհային հիմնախնդիրների հարցերով,
- Դավանանքի ազատության հարցերով,
- Մարդկանց թրաֆիքինգի մոնիտորինգի և թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով,
- ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլոբալ համակարգող։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «What does AMBASSADOR-AT-LARGE mean?». www.definitions.net. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Definition of AMBASSADOR-AT-LARGE». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ The Guide of the Modern Diplomatic Protocol
- ↑ ««Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենք». www.arlis.am. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ». despan.am. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «ՀՀ վարչապետի որոշումը Էդմոն Մարուքյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին». www.mfa.am. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.