Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023)

Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023)

Արցախի Հանրապետության շրջափակում, ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ առաքելություն ստանձնած զորքերի պատասխանատվության գոտում։ Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության հատվածը շրջափակելու գործողություններն իրականացնող ադրբեջանցիները ներկայանում են որպես բնապահպաններ[4][5][6], թեև այդ պնդումների իսկությունը քննության է ենթարկվում, քանի որ նրանք գործնականում չեն զբաղվել բնապահպանությամբ, այլ աշխատում են Ադրբեջանի պետական մարմիններում[7][8], իսկ շրջափակման ժամանակ ցուցադրում են էթնոազգայնական խորհրդանիշներ և կարգախոսներ[9][10]։ Շրջափակման այս գործողությունը որպես «բողոքի» ակցիա անոմալ է այնքանով, որքանով հավաքների ազատությունը Ադրբեջանում ազատ իրացվող իրավունք չէ, որտեղ իշխանություններն արագ ցրում են բողոքի ինքնաբուխ ցույցերը[11][12][13][14][15]։

Արցախի շրջափակում
Մաս Արցախյան հակամարտություն
Ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ին շրջափակել են Բերձորի միջանցքը
Ամսաթիվ2022, դեկտեմբերի 12 - 2023, սեպտեմբերի 20
ՎայրԱրցախ Բերձորի միջանցք, Արցախ
39°45′07″ հս․ լ. 46°43′41″ ավ. ե.HGЯO
ՊատճառԲնապահպանական (Ադրբեջանի պնդմամբ)
Էթնիկ զտումներ (հայկական կողմի պնդմամբ)[1][2]
Կարգավիճակավարտված
Հակամարտող կողմեր
Ադրբեջան Ադրբեջան Բնապահպան ակտիվիստներ (Ադրբեջանի պնդմամբ),
ներքին զորքեր,
ոստիկանական ուժեր
Ռուսաստան ՌԴ ՊՆ խաղաղապահ զորքեր
Ղեկավարներ
Ռուսաստան Կիրիլ Կուլակով (2023 թվականի սեպտեմբերի 4-ից)
Ռուսաստան Ալեքսանդր Լենցով (2023 թվականի ապրիլի 25-ից մինչև սեպտեմբերի 4-ը)
Արցախի Հանրապետություն Սամվել Շահրամանյան (2023 թվականի սեպտեմբերի 10-ից)
Արցախի Հանրապետություն Արայիկ Հարությունյան (մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը)
Թվաքանակ
700-800 ակտիվիստ
1960 ՌԴ խաղաղապահ
120'000 անձ (շրջափակման մեջ)
Կորուստներ
-
-
26 մահ[3]

Արցախի պաշտոնյաներն առաջարկել են որպես լուծում ներգրավել միջազգային բնապահպանական փորձագետների[16][17], սակայն ադրբեջանցի պաշտոնյաները հրաժարվում են շփվել Արցախի ներկայացուցիչների հետ[18] և պահանջում են ադրբեջանցի տեսուչների մուտքը՝ որպես շրջափակումը վերացնելու պայման[19]։ Շրջափակման առաջին օրերին Ադրբեջանը խափանել էր նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը[20], որը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին[21]։

Մի քանի երկրներ, միջազգային կազմակերպություններ և քաղաքագետներ դատապարտել են շրջափակումը կամ ակնարկել, որ Ադրբեջանը միտումնավոր կազմակերպում է ճգնաժամը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հայերի հետ իր շարունակական հակամարտության մի մաս[18][22]։ Շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ շրջափակումը համարում են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի հրադադարի մասին համաձայնագրի խախտում, որը նախատեսում է, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց և բեռների անվտանգությունը[18][23]։

Շրջափակման հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, դադարեցվել են պարենի, վառելիքի և դեղորայքի կանոնավոր մատակարարումները, առաջացել է մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների պակասուրդ, այդ թվում մանկական սննդամթերքի և որոշ ջերմիջեցնող դեղերի[24][25]։

2023 թվականի ապրիլի 28-ին բնապահպան ներկայացող ադրբեջանցիները հեռացել են և նրանց տեղը զբաղեցրել են Շուշի քաղաքի ադրբեջանական ոստիկանության և ներքին զորքերի ծառայողները[26]։

Նախապատմություն

խմբագրել

Քանի որ Բերձորի մարդասիրական միջանցքը շարունակում է մնալ Արցախ մտնող և դուրս եկող միակ տրանսպորտային երթուղին, այն հաճախ անվանում են կարևոր «կյանքի ճանապարհ» Արցախի բնակիչների համար[27][28][29][30]։ 2017 թվականին կառուցվել է Արցախի և Հայաստանի միջև երկրորդ մայրուղին (Վարդենիս–Մարտակերտ մայրուղի), սակայն այդ այլընտրանքային երթուղին չի գործել այն պահից ի վեր, երբ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանին հանձնվեց Քարվաճառի շրջանը[31]։ Դեպի Արցախ և Արցախից կանոնավոր օդային տարանցում գոյություն չունի այն պահից ի վեր, երբ Ստեփանակերտի օդանավակայանը փակվեց 1990 թվականին[28]։

2022 թվականի այս շրջափակումը Արցախի ամբողջական շրջափակման երկրորդ խոշոր դեպքն է։ Առաջին շրջափակումը տևեց 4 տարի (1988թ. օգոստոսից մինչև 1992թ. մայիս)։ 1991–1992 թվականների ձմռանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը շրջափակման մեջ էր ադրբեջանական զինուժի կողմից և քաղաքի բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ միտումնավոր ռմբակոծվեցին հրետանու և ավիացիայի կողմից։ Շրջափակման ժամանակ Ստեփանակերտի և հարակից հայկական քաղաքների ու գյուղերի ռմբակոծությունները համատարած ավերածությունների պատճառ դարձան[32]։

Արցախի շրջափակման երկրորդ դեպքը տեղի ունեցավ 2022 թվականին։ 2022 թվականի նոյեմբերին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան Eurasianet-ին տված հարցազրույցում ասել է. «Ինչ կլինի, եթե մենք Լաչինի մուտքի մոտ սահմանային անցակետ հաստատենք և ամբողջ գործընթացն ավարտենք։ Ինչպես կարող եք շնչել առանց օդի»[33]։ 2022 թվականի շրջափակման մեկնարկից երկու շաբաթ առաջ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը փորձում է կեղծ արդարացումներ հորինել Բերձորի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակման, ինչպես նաև նրանց ցեղասպանության և տեղահանման համար[34]։

Հումանիտար ճգնաժամ

խմբագրել
 
«Կարմիր խաչի» մեքենան, որի ուղեկցությամբ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդին Բերձորի միջանցքով տեղափոխում են Հայաստան

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է մնալ անհնար[35]։

Շրջափակման ժամանակ դատարկ մթերային խանութները Ստեփանակերտում
 
Կտրոններ շաքարավազի, հնդկաձավարի, ձեթի, բրնձի և մակարոնեղենի գնման համար

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդմամբ դեկտեմբերի 12-ի գիշերը Արցախ-Հայաստան ճանապարհը փակելու պատճառով 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա  ցուրտ պայմաններում, այդ թվում՝ 270 երեխաներ[36]

«Նրանք զրկվել են իրենց ընտանիքների հետ միանալու իրավունքից, այսինքն՝ կտրված են իրենց ընտանիքներից»։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները։ Անհնարին է դարձել դեպի այդ համայնքներ սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանը խափանել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։ Արցախի պետական նախարարը հայտնել է, որ դեկտեմբերի 14-ից վառելիքի խնայողության նպատակով չեն աշխատի Արցախի այն կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս[37]։

Դեկտեմբերի 14-ից Արցախի բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները[38]։

Դեկտեմբերի 24-ին Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան կտեղափոխեն ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային[39]։

Հունվարի 10-ին Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ հանրապետության ողջ տարածքում կլինեն էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ, որի պատճառը Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի վթարն է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Էլեկտրական մալուխների վնասումը հաջորդել է դեկտեմբերի 13-ից 16-ը գազի մատակարարման երկօրյա դադարեցմանը[40]։

Ժամանակագրություն

խմբագրել
 
Արցախի Հանրապետության շրջափակման դեմ բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։

Դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին[41]։ 4 ժամ ճանապարհը փակ պահելուց հետո այն բացվեց, սակայն Բաքուն հայտնեց, որ մասնագետներ է ուղարկում ռուս խաղաղապահների տեղակայման վայր[42]։

Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը և բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը համատեղ հայտարություն տարածեցին, ըստ որի Ադրբեջանը բնապահպանական դիտարկումներ է սկսում Արցախի Հանրապետության տարածքում[43]։ Նույն օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել են մտնել Կաշենի հանքավայր, սակայն հանքավայրի անվտանգության աշխատակիցները դա թույլ չեն տվել[44]։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ժամը 10։30-ի հատվածում իրենց բնապահպանների համարող մի խումբ ադրբեջանցիներ Շուշի քաղաքի հատվածում փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը[45]։ Որոշ ժամանակ անց վերջիններս ճանապարհի մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ ակցիան անցկացնում են բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունները՝ դժգոհելով, որ նախորդ օրը իրենց հնարավորություն չի տրվել դիտարկում անցկացնել Արցախի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։ Նրանք հանդիպում են պահանջում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ[46]։

Դեկտեմբերի 13-ին ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնացել է, որ եթե իրենց թույլ չտրվի մուտք գործել Արցախի հանքավայրեր, ապա Ադրբեջանը կարող է հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը[47]։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր է տեղափոխել ճանապարհի փակ հատվածը[48]։

Դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ բրիտանական «Anglo-Asian Mining» ընկերությունը դիմել է ՄԱԿ-ին, ԱՄՆ պետքարտուղարությանը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությանը և Եվրամիությանը՝ խնդրելով ապահովել Արցախում գտնվող մի շարք օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը և իրենց ֆիզիկական մուտք Դրմբոնի ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերեր ու հարակից տարածքներ։ «Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Արցախում գտնվող այդ հանքավայրերի շահագործման իրավունքը Ադրբեջանի իշխանությունները 25 տարի առաջ վաճառել են Anglo-Asian Mining-ին[49]։ Չնայած այդ հանգամանքին` Դրմբոնի պղինձ-ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործման իրավունքը պատկանում է «Վալլեքս գրուպին», որն այն ձեռք է բերել Արցախի կառավարության հետ ստորագրած պայմանագրով[50]։

Արցախի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 23-ի երեկոյան քայլերթով մոտեցել են Շուշիի մուտքի մոտ տեղակայված ռուս խաղաղապահների անցակետին, որից ոչ հեռու ադրբեջանցիները փակել են Բերձորի միջանցքը։ Արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնել խաղաղապահների հրամանատարներից մեկին և հիշեցրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմը պարտավորվել է ապահովել միջանցքի երկայնքով անվտանգ տեղաշարժը։ Արցախի բնակիչները խաղաղապահներին կոչ են արել ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»[51]։

Դեկտեմբերի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Արցախից Հայաստան են տեղափոխել 4 ամսական ծանր վիճակում գտնվող երեխային[52]։ ԿԽՄԿ մեքենաները, որոնք Հայաստան են մեկնել երեխային տեղափոխելու համար, Արցախ են վերադարձել դեղորայքով։

2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Հագարի գետի կամուրջը[53]։ Ապրիլի 24-ից սկսել են կամրջի վրա անցակետ կառուցել, ինչի արդյունքում կտրվել է Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում[54]։ Արցախի իշխանությունները սա հայտարարել են հերթական սադրանք՝ Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ[53]։

Էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները 2023 թվականի ապրիլի 28-ին՝ 138 օր Լաչինի միջանցքը փակելուց հետո, հայտարարել են Շուշի-Քարին տակ խաչմերուկում ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու մասին[55]։ Նրանց հեռանալուց հետո ճանապարհի այդ հատվածը հսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքի ադրբեջանական ոստիկանության և ներքին զորքերի ծառայողները[26]։

Դատական հայցեր

խմբագրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարան

խմբագրել

2022 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի այն պարտավորեցնի Ադրբեջանին ապաշրջափակել Բերձորի միջանցքը։ ՄԻԵԴ-ի տվյալներով՝ Ադրբեջանը պետք է կատարի պահանջը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 19-ը[56]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ Ադրբեջանին պարտավորեցնելով բացել Լաչինի միջանցքը[57]։

Արդարադատության միջազգային դատարան

խմբագրել

Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով[58]։

Շրջափակման իսկությունը՝ որպես «բնապահպանական բողոք»

խմբագրել

Թե որքանով են շրջափակման մեջ ներքաշված անձինք իրական էկոակտիվիստներ, քննության է ենթակա[4]։ Շատ երկրներ և կազմակերպություններ ակնարկել կամ հայտարարել են, որ շրջափակումը միտումնավոր կազմակերպվում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Ըստ Eurasianet-ի՝ «շատ ապացույցներ» կան, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության մասնակցությունը շրջափակմանը, ինչպես օրինակ այն փաստը, որ ցուցարարներից ոմանք աշխատում են պետական մարմիններում, և որ Ադրբեջանի կառավարությունը նրանց վրաններ է տրամադրել[59]։ Քննադատները նաև նշել են, որ հավաքների ազատությունը Ադրբեջանում ազատորեն իրացվող իրավունք չէ[60][61][62][63][64]։ Ցուցարարներն ու նրանց պահանջները հավանության են արժանացել նաև Ադրբեջանի և Թուրքիայի պետական պաշտոնյաների կողմից[65], Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ շրջափակման վերացման պահանջը ցուցարարների պահանջների կատարումն է[66]։

Դատելով տեսանյութերից՝ միջանցքը փակող անձանց թվում կան պետական ընկերությունների աշխատակիցներ[59], զինծառայողներ[67][68][69], և նույնիսկ Թուրքական ընկերությունների աշխատողներ[4]։ Շրջափակման մեջ ներգրավված որոշ անձինք ավտոբուսներով ներս են մտնում և դուրս են գալիս Շուշիի Խարիբուլբուլ հյուրանոցից[67]։ Արտաքինից շրջափակման գործողությունն ավելի շատ քաղաքական է թվում, քան բնապահպանական, և նկատվել են մի շարք անհամապատասխանություններ շրջափակման մեջ ներգրավված անձանց տեսանելի վերաբերմունքի և բնապահպանական մոբիլիզացիայի կողմից սովորաբար առաջ քաշվող պահանջների միջև։ Օրինակ՝ մասնակիցներից շատերը փաթաթված էին ազգային դրոշով։ Բողոքի ակցիաներին մի քանի կանայք կրում էին մորթյա վերարկուներ, ինչը լրացուցիչ հիմք է տալիս կասկածելու, որ մասնակիցները կապված են բնապահպանական շարժման հետ։ Ազգայնական կարգախոսները զբաղեցրել են բնապահպանական կարգախոսների տեղը, իսկ ցուցարարները լուսանկարվել են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանով, որը Թուրքիայում փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի նկատմամբ բռնություն գործադրելու պատմություն ունի[18][70]։ Արձանագրվել է նաև, թե ինչպես են շրջափակման մեջ ներգրավված անձինք բղավում ադրբեջանական ռազմական վանկարկումներ՝ «լավագույն զինվորը ադրբեջանցի զինվորն է»։ Շրջափակման սկզբում շրջափակման մեջ ներգրավված անձինք բաց թողեցին սպիտակ աղավնիներ՝ խորհրդանշական կերպով ներկայացնելու խաղաղությունը ազգերի միջև. սակայն, թռչունը խեղդամահ եղավ մորթյա բաճկոնով կնոջ ձեռքում։ Խեղդված աղավնին խորհրդանիշ է դարձել շրջափակումից վրդովված հայերի համար, որոնք սոցցանցերում տեղադրում են «#WeAreThePigeon» հեշթեգերը[71]։ Արցախի բնակիչներից մեկը OC Media-ին հայտնել է. «Նրանք ասում են, որ մենք պետք է խաղաղ ապրենք միասին, բայց նրանք ցանկանում են խեղդել մեզ, ինչպես այն աղավնին, որը նրանք խեղդամահ արեցին։ Դա հուշում էր, շատերը պարզապես չհասկացան։ Նրանք պարզապես ուզում են նույնն անել մեզ հետ[72]։

Որպես բնապահպան հանդես եկող ադրբեջանցի ակտիվիստներից մեկը ադրբեջանցի զինվորական, իշխանամետ մամուլում որպես ռազմական փորձագետ ներկայացող Թելման Գասիմովն է, որն ըստ տեղեկությունների, պահեստազորի կապիտան է։ Սոցիալական ցանցերում նա լուսանկար ունի ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հետ, որը Հունգարիայում կացնահարել էր քնած հայ զինվորականի[73]։

Արձագանք

խմբագրել
 
ՌԴ ՊՆ խաղաղապահ զորախմբի զինծառայողները շրջափակման ժամանակ
 
Դեկտեմբերի 20-ին ցույց Երևանում՝ Բերձորի միջանցքի բացման պահանջով

Բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ և քաղաքական վերլուծաբաններ դատապարտել են շրջափակումը կամ ակնարկել, որ Ադրբեջանը միտումնավոր կազմակերպում է ճգնաժամը՝ որպես Արցախը վերահսկողության տակ առնելու փորձ[18][74][75]։ Քաղաքական վերլուծաբան և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ Թոմաս դե Վաալը գրում է, որ բնապահպան ակտիվիստներն «ակնհայտորեն այնտեղ են ուղարկվել Ադրբեջանի կառավարության կողմից» և համեմատելի են «Փոքրիկ կանաչ մարդկանց» հետ, որոնց Ռուսաստանը կիրառել է 2014 թվականին Ղրիմի գրավման ժամանակ[76]։ Քաղաքագետ Աղշին Քերիմովը, մեկնաբանելով շրջափակումը, կանխատեսում է, որ «գործընթացը կավարտվի Արցախի ողջ տարածքի վրա Բաքվի իշխանության հաստատմամբ»[77]։

Տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել ցեղասպանության կոլեկտիվ նախազգուշացումով. «ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի կողմից բացահայտված հանցագործությունների բոլոր 14 ռիսկային գործոններն այժմ առկա են։ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ադրբեջանական ներկայիս ագրեսիան համապատասխանում է տարածաշրջանի հայկական և այլ քրիստոնյա համայնքների էթնիկ և կրոնական զտումների երկարատև օրինաչափությանը Ադրբեջանի կառավարության, Թուրքիայի Հանրապետության, Օսմանյան կայսրության և նրանց պարտիզանների կողմից»[74]։

Ներքին

խմբագրել

Միջազգային

խմբագրել
  •   - Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանը կապ չունի Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը փակելու հետ։ Ըստ ադրբեջանական կողմի, ճանապարհը փակել է Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը[81]։
  •   - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի, և Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը[82]։
  •   - Բրազիլիայի դեսպան Ֆիլյոն կոչ է արել բացել երկխոսության ուղիները և հայտնել է, որ «ցանկացած խոչընդոտ վտանգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բարեկեցությունը և սպառնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացին»[83]։
  •   - Էստոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը կարող է մարդկային լուրջ տառապանքներ առաջացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում և կործանարար ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա»[84]։
  •   - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իռլանդիայի ներկայացուցիչը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Բերձորի միջանցքով[85]։
  •   - Լիտվայի ԱԳՆ-ն իր թվիրթերյան էջում անդրադարձել է Բերձորի միջանցքի շրջափակմանը. «Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ, որը լուրջ հումանիտար հետևանքներ է բերում Լեռնային Ղարաբաղի համար։ Նման իրադարձությունները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժին, այլև խափանում են Հարավային Կովկասի ողջ խաղաղ գործընթացը»[86]։
  •   - Կանադայի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերաբացել միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը՝ հնարավոր հումանիտար ազդեցությունից խուսափելու համար։
  •   - Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը[87]։
  •   - Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով[88]։
  •   - Հայաստան ԱԳՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի[89]։
  •   - Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին մտահոգություն է հայտնել, որ Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում։ Նա նաև հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն ստանձնած բոլոր պարտավորությունները[90]։
  •   - Նիդերլանդների ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինում[91]։
  •   - Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Մոնա Ժուլը կոչ է արել Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Բերձորի միջանցքով. «Ոչ ոքի ձեռնտու չէ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի առաջացումը... Միջազգային հանրությունը չի կարող պարզապես «փոթորիկը դիմակայելով» հույս ունենալ, որ իրավիճակը կվերանա»[92]։
  •   - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանի դեսպան Գենգ Շուանգը մտահոգություն է հայտնել Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի և դրա հումանիտար ազդեցության կապակցությամբ[93]։
  •   - Շվեյցարիայի ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ[94]։
  •   Ռուսաստան
    • ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արցախի շրջափակման հետ կապված հայտարարել է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս կողմերը ստանձնել են պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն։ Խաղաղ բնակչության կյանքի համար խնդիրներ ստեղծելը անընդունելի է»։ Նա նաև անընդունելի և անարդյունավետ է համարել ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները[95]
    • Ապրիլի 25-ին ՌԴ ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել և հայտարարել՝ «Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում հատկապես նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները, անկախ նրանից, խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությանը, թե այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերին»[96]։
  •   Ֆրանսիա
    • Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունն առանց պայմանների[97]։
    • Սուրբ Ծննդյան նախօրեին ֆրանսիացի 200 հանրահայտ մտավորականներ ու արվեստի գործիչներ Ֆիգարո օրաթերթում կոչ-հայտարություն են արել և սատարել Արցախի 120 հազար հայերին, որոնց Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է սպառնում, և կոչ են արել բացել Բերձորի միջանցքը[98][99]։
  •   - «Ինձ մտահոգում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։ Ինձ հատկապես անհանգստացնում է բնակչության ծանր հումանիտար վիճակը, որը կարող է վատթարանալ ձմռան ընթացքում»,— Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա աղոթքից հետո ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը[100]։

Միջազգային կառույցներ

խմբագրել
  •   - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը[101]։
  •   - Եվրամիության արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն հայտարարել է, ԵՄ-ն կոչ է անում ապահովելու տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության[103]։
    • Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման առնչությամբ[104]։
  • Ֆրիդըմ Հաուս միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը և Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը, Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել վերականգնել տարածաշրջանի բնակիչների անխափան գազամատակարարումը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ ազատ տեղաշարժը[105]։

Հայաստանի ներքաղաքական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արմեն Գրիգորյան. «Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է»». Hetq.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. Դեպի Հայաստան միակ ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել մարդասիրական աղետի ու էթնիկ զտման ԼՂ-ում․ Արտակ Բեգլարյան
  3. Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդներից մեկը մահացել է
  4. 4,0 4,1 4,2 «Азербайджанские "активисты" блокируют дорогу из Карабаха в Армению. Одновременно в Карабахе пропал газ» [Azerbaijani "activists" are blocking the road from Karabakh to Armenia. At the same time, gas disappeared in Karabakh]. BBC.
  5. «Azerbaijanis again block the road to Karabakh | Eurasianet». eurasianet.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «Armenia, Azerbaijan tensions rise over blocked road». news.yahoo.com (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 15.
  7. «Blockade of Nagorno-Karabakh enters second day | Eurasianet». eurasianet.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. «Nagorno-Karabakh: Azerbaijani roadblock cuts off food». openDemocracy (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. «Supplies begin to run low as Nagorno-Karabakh blockade continues | Eurasianet». eurasianet.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. «Who Are The Azerbaijani Eco-Activists?». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. «Inside Stepanakert As Azerbaijani Blockade Continues». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. «Armenia Caucus Co-Chairs Issue Statement on Escalation of Azerbaijani Humanitarian Abuses in Artsakh». Congressman Frank Pallone (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  13. «Blocking Of Key Nagorno-Karabakh Artery Triggers Fresh Tensions Between Armenia And Azerbaijan». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  14. Human Rights Watch (2019 թ․ դեկտեմբերի 10), «Azerbaijan: Events of 2019», English (անգլերեն), Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին
  15. Refugees, United Nations High Commissioner for. «Refworld | Countries at the Crossroads 2006 - Azerbaijan». Refworld (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  16. «Artsakh does not oppose mine checks by international specialists: Facts versus Azerbaijan's propaganda». CIVILNET (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. «Artsakh's government applies for an international ecological examination of». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Kitachayev, Bashir (2022 թ․ դեկտեմբերի 16). «Azerbaijani roadblock cuts tens of thousands off from food, fuel and medicine». openDemocracy. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  19. «Azerbaijan demands Karabakh mine access as condition to end protests blocking road». euronews (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ (2022). «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ «ԶՐՈՒՅՑՆԵՐ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ» ԹԵՄԱՏԻԿ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ». Scientific Artsakh: 196–204. doi:10.52063/25792652-2022.1.12-196. ISSN 2738-2672.
  21. «Գազի մատակարարումը Արցախում վերականգնվել է. օրվա մեջ կարող է ճանապարհը բացվի. Ռուբեն Վարդանյան». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  22. «Supplies begin to run low as Nagorno-Karabakh blockade continues». Eurasianet (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  23. «EU, French Leaders Urge Baku to End Artsakh Blockade – Asbarez.com» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  24. «Արցախում մրգի եւ բանջարեղենի խանութները կիսադատարկ են, կարտոֆիլի, կաղամբի դեֆիցիտ կա. գնաճ է նկատվում». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  25. «Արցախում ջերմիջեցնող որոշ դեղեր չկան, մանկական կերի ու տակդիրի դեֆիցիտ կա (տեսանյութ)». www.7or.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  26. 26,0 26,1 «Ինչ իրավիճակ է Լաչինի միջանցքում․ մանրամասներ». hayeli.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  27. «Azerbaijan: Nagorno-Karabakh Lifeline Road Blocked». Human Rights Watch (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  28. 28,0 28,1 Kolstø, Pål; Blakkisrud, Helge (2008 թ․ մայիսի 1). «Living with Non-recognition: State- and Nation-building in South Caucasian Quasi-states». Europe-Asia Studies. 60 (3): 483–509, 14. doi:10.1080/09668130801948158. ISSN 0966-8136.
  29. «Fears of civilian exodus rise as Azerbaijan advances in Karabakh | Eurasianet». eurasianet.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  30. Kolosov, Vladimir A.; Zotova, Maria V. (2020 թ․ մարտի 31). «Multiple borders of Nagorno-Karabakh». GEOGRAPHY, ENVIRONMENT, SUSTAINABILITY (անգլերեն). 13 (1): 84–91. doi:10.24057/2071-9388-2020-04. ISSN 2542-1565.
  31. «Millions of Dollars of Infrastructure Lost in the Karabakh War». CIVILNET (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  32. "Azeri jets bomb capital of enclave," The Daily Telegraph, 23 August 1992.
  33. «Fears for new Nagorno-Karabakh crisis as Azerbaijan threatens key road link | Eurasianet». eurasianet.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  34. «Armenia's PM suspects Baku plotting to block Lachin corridor, blockade Karabakh». TASS. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  35. «Արցախի ԱՆ-ն ահազանգում է՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  36. «Այս պահի դրությամբ 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա ցուրտ պայմաններում․ Գեղամ Ստեփանյան». infocom.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  37. Author (2022 թ․ դեկտեմբերի 14). «Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  38. «Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները». CIVILNET. 2022 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
  39. «Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան կտեղափոխեն ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային». infocom.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  40. «Արցախում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են». www.1lurer.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  41. «Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  42. «Բաքուն պնդում է, թե մասնագետներ էր ուղարկել ռուս խաղաղապահների տեղակայման վայր». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  43. «Բաքուն հայտարարում է, թե Արցախում «բնապահպանական դիտարկումներ է սկսում»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  44. «Ադրբեջանցիները փորձել են մտնել Մարտակերտի Կաշենի հանքավայր, անվտանգությունը չի թույլատրել. Տիգրան Պետրոսյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  45. «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  46. «Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, վրաններ տեղադրել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  47. «Բաքվից արդեն սպառնում են հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը, եթե Արցախի իշխանությունները թույլ չտան նրանց մտնել հանք. Տաթևիկ Հայրապետյան».
  48. «Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր՝ «ապահովելու բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը»». infocom.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  49. «Anglo-Asian Mining-ն աջակցություն է խնդրում ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և ԵՄ-ից». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
  50. ««Վալլեքս գրուպը» Ղարաբաղում նոր հանք կշահագործի». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
  51. «Карабахцы выразили одному из российских командиров свое недовольство, потребовав открыть дорогу». azatutyun. 2022 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  52. Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Արցախից տեղափոխվել է Հայաստան
  53. 53,0 53,1 Արմենիա, Sputnik (20230423T1337+0400). «Ադրբեջանը փակել է Հակարի գետի կամուրջը. Արցախում ԱԽ հրատապ նիստ է հրավիրել». Sputnik Արմենիա. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  54. Արմենիա, Sputnik (20230423T1525+0400). «Հակարիի կամրջի մոտ Ադրբեջանը անցակետ է տեղադրել». Sputnik Արմենիա. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  55. «Էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները հայտարարում են ակցիան դադարեցնելու մասին». azatutyun.am. 28 ապրիլի, 2023.
  56. «Азербайджан возобновил подачу газа в Нагорный Карабах». Коммерсантъ. 16 декабря 2022. Վերցված է 16 декабря 2022-ին.
  57. «Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է բացել Լաչինի միջանցքը». CIVILNET. 2022 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  58. «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան». PanARMENIAN.Net. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 30-ին.
  59. 59,0 59,1 «Azerbaijanis again block the road to Karabakh | Eurasianet». eurasianet.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  60. «Inside Stepanakert As Azerbaijani Blockade Continues». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  61. «Armenia Caucus Co-Chairs Issue Statement on Escalation of Azerbaijani Humanitarian Abuses in Artsakh». Congressman Frank Pallone (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  62. «Blocking Of Key Nagorno-Karabakh Artery Triggers Fresh Tensions Between Armenia And Azerbaijan». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  63. Human Rights Watch (2019 թ․ դեկտեմբերի 10), «Azerbaijan: Events of 2019», English (անգլերեն), Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին
  64. Refugees, United Nations High Commissioner for. «Refworld | Countries at the Crossroads 2006 - Azerbaijan». Refworld (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  65. «Recent Developments Regarding Protest Along Lachin Corridor». caucasuswatch.de (գերմաներեն). 2022 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  66. Reuters (2022 թ․ դեկտեմբերի 27). «Azerbaijan demands Karabakh mine access as condition to end protests blocking road». Reuters (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  67. 67,0 67,1 Mnatsakanyan, Anzhela (2023 թ․ հունվարի 9). «Do Human Rights Matter?». Modern Diplomacy (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  68. Информатор (2023 թ․ հունվարի 9). «Очередной "эко-активист" оказался военнослужащим ВС Азербайджана». Инфотека 24 (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  69. «Artsakh Blockade Nearing 1 Month, Shortages Widespread». Atlas News (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հունվարի 9. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
  70. «Supplies begin to run low as Nagorno-Karabakh blockade continues». Eurasianet (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  71. «Pundits say unblocking the Lachin Corridor is the only way to avoid humanitarian crisis». Global Voices (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  72. «Nagorno-Karabakh under siege». OC Media (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  73. «Ովքեր են ադրբեջանցի էկոակտիվիստները». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
  74. 74,0 74,1 «Genocide Warning: Nagorno Karabakh». 120,000 people are under siege. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  75. December 29, Uzay Bulut on; 2022 (2022 թ․ դեկտեմբերի 30). «Azerbaijan & Turkey's Ominous Assault against Armenians». Providence (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. {{cite web}}: |last2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  76. Gavin, Gabriel (2022 թ․ դեկտեմբերի 13). «Nagorno-Karabakh: protestors cause crisis in Russia's backyard». Reaction (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  77. Ahmedbeyli, Samira (2022 թ․ դեկտեմբերի 12). «"Azerbaijan is gradually moving towards Khankendi." Opinion from Baku». English Jamnews (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  78. «Karabakh President: We are convinced that Russian peacekeepers will use all mechanisms». news.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  79. «Azerbaijan's behavior an unprecedented challenge, Artsakh's President says». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  80. «Aggressive behavior of Azerbaijan, through which it terrorizes our population, is highly unacceptable: President of Artsakh». www.1lurer.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  81. «Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ՌԴ խաղաղապահ զորախումբը» |armtimes.com|». infocom.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
  82. «ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  83. «Despite 'Glimmer of Hope' in Armenia, Azerbaijan Conflict, Escalating Tensions Threaten to Derail Fragile Progress, Senior Official Tells Security Council». press.un.org. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին. {{cite web}}: Text "UN Press" ignored (օգնություն)
  84. «https://twitter.com/mfaestonia/status/1604102860765110272». Twitter (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  85. «Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով». armenpress.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  86. «https://twitter.com/lithuaniamfa/status/1603745059626573826». Twitter (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  87. «Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը».
  88. «Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2022-12-17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  89. «ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ». www.mfa.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  90. «Լաչինի միջանցքի փակումը և գազամատակարարման խափանումը լուրջ հումանիտար ռիսկեր են պարունակում. Բրիտանիայի նախարար». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  91. «Նիդերլանդները Ադրբեջանին կոչ է արել ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինում». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  92. «Despite 'Glimmer of Hope' in Armenia, Azerbaijan Conflict, Escalating Tensions Threaten to Derail Fragile Progress, Senior Official Tells Security Council». press.un.org. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  93. «China says disputes surrounding the Lachin Corridor should be resolved through dialogue». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  94. «Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի. Շվեյցարիայի ԱԳՆ». www.1lurer.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  95. «Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ․ Մարիա Զախարովա». infocom.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  96. «Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը. Ռուսաստանի ԱԳՆ». www.1lurer.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  97. «Փարիզը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունն առանց պայմանների». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
  98. ««Հարկավոր է փրկել 120 000 արցախահայերին». ֆրանսիացի մտավորականների կոչը». Hetq.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  99. ««Il faut sauver les 120.000 Arméniens d'Artsakh !»». LEFIGARO (ֆրանսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  100. «Հռոմի պապը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով». Radar.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  101. Արմենիա, Sputnik (20221215T0904+0400). «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը». Sputnik Արմենիա. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  102. «Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ․ Միրզոյանի ելույթը ՄԱԿ ԱԽ-ում». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  103. «ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի դեպքերով. Ստանո | Aliq Media Armenia». Aliq Media Armenia |. 2022 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
  104. «ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը». Hetq.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  105. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է. Freedom House
  106. ««Լաչինի միջանցքը կփակվի, կբացվի, գազը կանջատվի, նորից կմիացվի…Պարզապես պետք է ապրել». Անդրանիկ Քոչարյան».
  107. Արմենիա, Sputnik (20221215T1136+0400). «Առնվազն տարօրինակ է որոշ բարեկամ երկրների լռությունը. Փաշինյանը՝ Լաչինի իրավիճակի մասին». Sputnik Արմենիա. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.