Քրիստինե Վարդանյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Քրիստինե Մարտինի Վարդանյան (հոկտեմբերի 23, 1993(1993-10-23), Երևան, Հայաստան), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[1]։

Քրիստինե Մարտինի Վարդանյան
Ծնվել է1993 թվականի հոկտեմբերի 23
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 23-ին Երեւանում։ 2015 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Միջազգայնագետ։ 2014-2021 թվականներին աշխատել է «ԱՐՄԱԿԱԴ» ՍՊԸ-ում որպես ծրագրերի համակարգող։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թվականից ՀՅԴ անդամ է, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ[2]։ 2018 թվականի փետրվար-հունիս ամիսներին մասնակցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի եւ Եվրոպական խորհրդարանի վերապատրաստման ծրագրերին։ 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քրիստինե Վարդանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. BeeOnCode. «Սա հարձակում է ՀՅԴ-ի դեմ․ Քրիստինե Վարդանյան». yerkir.am (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. ««Ադրբեջանական ախորժակը Արցախով գրգռվել է, եւ դուք չունեք որեւէ ռեսուրս՝ զսպելու դա․ մենք ինքնիշխանության կորուստ ենք ունենում»․ Քրիստինե Վարդանյան».