Արմեն Սմբատի Պապիկյան (նոյեմբերի 22, 1973(1973-11-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (2011-2016)։ Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2018), համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2019)։

Արմեն Պապիկյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1973(1973-11-22) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններPermanent Representative to the International Atomic Energy Agency?
 Armen Papikyan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1997-1999 թթ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։
  • 1999-2002 թթ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար։
  • 2002-2005 թթ. - ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար։
  • 2002-2005 թթ. - Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։
  • 2005-2007 թթ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ։
  • 2007-2011 թթ. - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական - ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 2011 թվականին - ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական։
  • 2011 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)[1]։
  • 2016 թվականի հունիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանով ազատվել է պաշտոնից[2][3]։
  • 2018 թվականին նշանակվել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[4], 2019 թվականի օգոստոսի 9-ին՝ համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)[5]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Արմեն Պապիկյանի կինը՝ Էլեն Հարությունյանը, ՀՀ պետական գործիչ Խոսրով Հարությունյանի դուստրն է։

Նախորդող
Զոհրաբ Մնացականյան
Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Արմեն Պապիկյան

22 սեպտեմբերի 2011 - 14 հունիսի 2016
Հաջորդող
Պարույր Հովհաննիսյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Պապիկյանին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին
  2. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակեց». Iravaban.net. 2016 թ․ հունիսի 14. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  4. «Նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան». armenpress.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  6. Դիվանագիտական աստիճան շնորհելու մասին
  7. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ