Ավետիք Չալաբյան
Ավետիք Մկրտչի Չալաբյան (1972 թվական, նոյեմբերի 21, Երևան), հայ հասարակական-քաղաքական գործիչ[1]։ 2012 թվականից սկսած Հայաստանում հանդես է գալիս մի շարք հասարակական նախաձեռնություններում և 2018թ.սկսած ղեկավարում մի շարք ընդդիմադիր նախաձեռնություններ[2][3][4]։
Ավետիք Չալաբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1972 (51 տարեկան) |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1994) և Հյուսիսային Կարոլինայի համալսարան (2001) |
Մասնագիտություն | ֆիզիկոս և բիզնես-մենեջեր |
Աշխատավայր | ՄակՔինզի |
Կենսագրությունը
խմբագրելԱվետիք Չալաբյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Ստացել է գործարար կառավարման մագիստրոսի (MBA) կոչում նաև Հյուսիսային Կարոլինայի Համալսարանից[5]։
Նախկինում Չալաբյանը աշխատել է ՄակՔինզի միջազգային խորհրդատվական ընկերությունում որպես ավագ գործընկեր՝ 2010-ից 2015 թվականներին ղեկավարելով ՄակՔինզի մետաղագործական և հանքաարդյունաբերական գործունեությունը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում[6], իսկ 2015-ից 2020 թվականներին՝ ամբողջ աշխարհում[7]։
Եղել է Նիդեռլանդներում տեղակայված մետաղների և հանքարդյունաբերության խոշոր միջազգային ընկերության՝ Metinvest-ի տնօրենների խորհրդի անդամ։ Նախկինում աշխատել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման նախարարության ԱՀԿ-ի գործերի վարչության պետի պաշտոնում։
Չալաբյանը «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր անդամ է[8]։ Նա նաև որպես խորհրդի անդամ է Repat Armenia և այլ սոցիալական և բարեգործական նախաձեռնություններում։
Հասարակական ու քաղաքական ակտիվություն
խմբագրել2012թ. հանդիսացել է Repat Armenia նախաձեռնության հիմնադիրներից[9]։
2014թ. հանդիսացել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հիմնադիրներց[10]։
2018թ. հանդիսացել է «Ազգային օրակարգ» կուսակցության 6 հիմնադիրներից մեկը[11]։ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ներգրավված է եղել մի շարք ընդդիմադիր նախաձեռնություններում, ինչպես օրինակ ի պաշտպանություն Արցախի իրականացված «Համախմբում» նախաձեռնությունը[12][13],։
2022 թվականի մայիսին ընդդիմության ցույցերի ժամանակ կալանավորվել է հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին ենթադրաբար նյութապես շահագրգռելու մեղադրանքով[14]։ Ազատ է արձակվել 2022 հուլիսին՝ գրավի դիմաց[15]։
2023 թվականին հանդիսացել է Հայաքվե քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն նախաձեռնողներից և շտաբի համակարգողը[16]։
Իր ելույթներում և հոդվածներում հիմնականում անդրադառնում է անվտանգային և ռազմաքաղաքական հարցերին[17]։ Քաղաքական դիրքորոշումների հիմնական մասը վերաբերում է ՀՀ անվտանգային համակարգին[18], տեխնոլոգիական զարգացմանը[19], պետության ռազմավարության մշակմանը[20], Արցախին[21] և Հայոց ցեղասպանություն պահանջատիրությանը[22]։
Ընտանիք
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի ամենամեծ մարտահրավերը կոռուպցիան է. Ավետիք Չալաբյան».
- ↑ «Կառավարության շենքից անընդհատ մեջքից խփում են բանակին. Ավետիք Չալաբյան».
- ↑ «Ազգային կոմիտեն որպես այդպիսին՝ այն առաքելության համար որ կազմավորվել էր, այլևս սպառված է.Ավետիք Չալաբյան».
- ↑ ««Հայաքվե»-ին միացել են 38500 ՀՀ քաղաքացիներ. Ավետիք Չալաբյան».
- ↑ ««ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ».
- ↑ «Avetik Chalabyan: Senior Partner, Metals & Mining, McKinsey & Company, United States of America».
- ↑ «Avetik Chalabyan: Board Member».
- ↑ «Ավետիք Չալաբյան Հանրային գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր».
- ↑ «About Us». Repat Armenia (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Հակոբյան, Թագուհի (2018 թ․ դեկտեմբերի 24). ««ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ» ՕՐԱԿԱՐԳ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ». hraparak.am.
- ↑ «Ստեղծվել է ընդդիմադիր «Ազգային օրակարգ» կուսակցություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ ««Համախմբում» շարժման հայտարարությունը՝ ի աջակցություն Արցախի ԱԺ հայտարարության». Hetq.am. 2022 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Համախմբում» շարժումը պահանջում է վարչապետի և պաշտպանության նախարարի հրաժարականը, Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին
- ↑ «Ավետիք Չալաբյանը կալանավորվել է».
- ↑ «Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց».
- ↑ Պատերազմի մասին խոսակցությունները կեղծիք են. «ՀայաՔվե»-ի համակարգող, Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին
- ↑ «Ավետիք Չալաբյան». Mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Ինչպես արդիականացնել մեր պետությունը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Արցախը մենք ենք» Ավետիք Չալաբյան, Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին
- ↑ «Այն, ինչ անում է Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն է. Ավետիք Չալաբյան». Politik.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Ինչպիսի՞ն է Ավետիք Չալաբյանի ընտանիքը».
- ↑ «Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ».