Թագուհի Մանվելի Թովմասյան (օգոստոսի 14, 1982(1982-08-14), Վարդենիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից[1][2], 8-րդ գումարման պատգամավոր «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքից[1], մի շարք թերթերի նախկին լրագրող (2003-2018), «Ժողովուրդ» օրաթերթ և ArmLur.am լրատվական կայքի հիմնադիր[1][2]։

Թագուհի Մանվելի Թովմասյան
Դիմանկար
Ծնվել է1982 թվականի օգոստասի 14
ԾննդավայրՎարդենիս
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունԽ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երեւանի Հյուսիսային համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա
Մասնագիտությունթարգմանիչ, լրագրող, քաղաքագետ
Աշխատանքթարգմանիչ (անգլերեն), լրագրող, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներերկու զավակ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1982 թվականի օգոստոսի 14-ին Վարդենիսում։

Մինչև 2000 թվականը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտեում, 2003 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի «ժուռնալիստիկա» բաժինը, իսկ 2008 թվականին` Երևանի Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետը։

2013 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, 2014 թվականին` Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը։

«Լրագրության միջազգային ստանդարտներ, հարցազրույցների տեխնոլոգիա և ռեպորտաժներ պատրաստելու մեթոդներ» (2004 թվական, IWPR, Երևան), «Դատական լրագրություն» թրեյնինգային ծրագրի (2005 թվական, Եվրոպական լրագրողների ասոցիացիա), «Ժողովրդավարություն» (2014-2015 թվականին, ԵԽ ՔԴԵԴ, Ստրասբուրգ) դասընթացների մասնակից։

2003-2004 թվականներին աշխատել է «Իրավունք» թերթում՝ որպես կամավոր։

2004-2007 թվականներին եղել է «Իրավունք» թերթի քաղաքական բաժնի լրագրող։ 2007-2011 թվականներին` «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող։ 2011-2018 թվականներին` «Ժողովուրդ թերթի խմբագրություն ՍՊԸ» («Ժողովուրդ» օրաթերթը, ArmLur.am լրատվական կայք) լրատվական հոլդինգի հիմնադիր-ղեկավար, «Ժողովուրդ» թերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր։

2019թ. սեպտեմբեր - 2019թ. դեկտեմբեր ամիսներին դասավանդել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում։

Ի նշան հայրենիքի կորստի դեմ բողոքի՝ 2020թ. նոյեմբերի 16-ին դուրս է եկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից։

2020 թվականի պատգամավորական գործունեության համար 2021 թվականի մարտի 31-ին «AAD» 11-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն պատգամավոր» անվանակարգին։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ Ի նշան հայրենիքի կորստի դեմ բողոքի՝ 2020թ. նոյեմբերի 16-ին դուրս է եկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից։ 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[1]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թագուհի Թովմասյանի կենսագրական տվյալները Հայաստանի ազգային ժողովի կայքում, (արխիվացված 02․07․2022թ․)։
  2. 2,0 2,1 «Թագուհի Թովմասյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».