Հայ-ադրբեջանական պատերազմ (2022)
Հայ-ադրբեջանական պատերազմ, Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից, որը սկսել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ժամ 00։05-ին[12]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2022) | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան | |||||||||||
![]() Աջից ձախ՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից գնդակոծված բնակելի տուն Ջերմուկում, Ռուսաստանի ԱԴԾ-ի վնասված տեխնիկան Գեղարքունիքի մարզում, Ռուսաստանի՝ Գեղարքունիքի մարզում ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, Ադրբեջանի ԶՈՒ-ի արձակած հրթիռը Սոթքում, ԱՄՆ-ի հայ համայնքի բողոքի ակցիան Նյու Յորքում | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
![]() |
![]() | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
![]() ![]() |
![]() ![]() | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
![]() |
![]() | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Հայկական պաշտոնական՝ | Ադրբեջանական պաշտոնական՝ |
Հայաստանի անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին[13][14]։
Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 207 զոհ[4][5], ավելի քան 20 գերևարված[5] և 293 վիրավոր[4]։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք[1], ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ[7][8][9]։ Ռազմական գործողությւոնների հետևանքով ադրբեջանական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 79 զոհ[10][11] և 282 վիրավոր[11]։
Նախապատմություն Խմբագրել
2021 թվականի ապրիլի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանի նկատմամբ՝ մայրաքաղաք Երևանը, Զանգեզուրը (Սյունիք) և Սևանը (Գեղարքունիք) հայտարարելով Ադրբեջանի «պատմական հողերը»[15][16]։ 2021 թվականի ապրիլին արված հայտարարության մեջ նա հայտնել էր, որ եթե Հայաստանը չհամաձայնի Նախիջևանից դեպի Ադրբեջանի արևմտյան շրջաններ միջանցք տրամադրել Սյունիքի մարզով, ապա Ադրբեջանը դա կստեղծի ուժի կիրառմամբ՝ պնդելով, որ ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա այսպես կոչված՝ «Արևմտյան Զանգեզուր»[17][18][19][20]։
2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատել են Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում և գրավել Հայաստանից մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք[21][22][23][24]։ Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կոչ են արել Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքներից[25][26]։
Իրադարձությունների ժամանակագրություն Խմբագրել
Սեպտեմբերի 13 Խմբագրել
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կիրառում է նաև ԱԹՍ-ներ, որոշ ուղղություններով ձեռնարկում է նաև դիրքային առաջխաղացման գործողություններ։
Ժամը 14։00-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ[27]։
Կեսօրին հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով Կութ գյուղում վնասվել են մեծ թվով բնակելի տներ, տարհանվել են կանայք ու երեխաները[28]։
Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, որի անձնակազմը շտապ լքել է տեղակայման վայրը[29]։
Սեպտեմբերի 14 Խմբագրել
Ժամը 08:00-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ հակառակորդը վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականենտներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով՝ հարվածելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին[30]։ Գիշերը նաև ադրբեջանական կողմը կիրառել է ԱԹՍ-ներ Ջերմուկի ուղղությամբ[31]։
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը հարվածներ է հասցրել «հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին»[10]։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների սկզբից Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի տարբեր բնակավայրերից տարհանվել են առնվազն 2570 բնակիչ[10]։
Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է․ թե կոչ են անում դադարեցնել կրակը և պատրաստ են միակողմանիորեն հայկական կողմին հանձնել սեպտեմբերի 12-ին և 13-ին զոհված հայ շուրջ 100 զինծառայողների մարմինները։ Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն[10]։
Երեկոյին մոտ Հանրապետության հրապարակում և Ազգային ժողովի շենքի առջև սկսվել է բողոքի ցույց՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Ազգային Ժողովում իր հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ժամը 20:00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է[32]։
Սեպտեմբերի 15 Խմբագրել
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին և 15-ի գիշերը էական միջադեպեր չեն գրանցվել, իսկ ՀՀ Անվտանգության Խորհուրդի քարտուղարն էլ հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է հասնել հրադադարի[10]։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։
ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել է, որ ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի երեք մարզերի սահմանամերձ համայնքներում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ[10]։
Սեպտեմբերի 28. հետպատերազմական դրություն Խմբագրել
Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության՝ ադրբեջանական ստորաբաժանումները ականանետերից ու խոշոր տեսակի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ջերմուկ քաղաքի մոտակա հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է 3 զինծառայող[33][34][35]։
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի գնդակոծում Խմբագրել
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ըստ հայկական ԶԼՄ-ների, Ադրբեջանի զինված ուժերը հարված են հասցրել Գեղարքունիքի մարզում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին։ Ռուսական զորքերի անձնակազմը շտապ լքել է տեղակայման վայրը։ Ելնելով հրապարակված լուսանկարներից՝ գնդակոծության հետևանքով վնասվել են ռուսական զորքերի զորանոցներն ու ռազմական տեխնիկան[36][37]։
Մի քանի ժամ անց տեղեկություն հայտնվեց ռուսական զորքերի երկրորդ գնդակոծության մասին։ Հայկական ԶԼՄ-ներում տեսանյութ է հրապարակվել, որտեղ պատկերված է ռուսական գնդակոծված շարասյունը։ ՀՀ ՊՆ տվյալներով՝ ռուսական մարդասիրական օգնություն իրականացնող ավտոշարասյունը Վերին Շորժա գյուղի շրջանում գնդակոծվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից[36][38][39]։
Ավելի ուշ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայտարարեց, որ հայկական տարածքի գնդակոծության հետևանքով ռուս սահմանապահների շրջանում տուժածներ չկան[40]։
2022 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին տեղեկացրեց Հայաստան ժամանած ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Գոլուբիցկին ցուցադրել է Սոթքի ռուսական սահմանապահ կետի գնդակոծության կադրերը։ Իր զեկույցում նա նշել է, որ շենքում եղել է 15 մարդ, որոնք գնդակոծության սկսվելուց հետո թաքնվել են առաջին հարկի միջսենյականոց տարածքում։ Գոլուբիցկու խոսքով՝ կրակի տակ գտնվող անձնակազմին հաջողվել է դուրս բերել կետից, սակայն ողջ գույքն ու տեխնիկան տարհանել չի հաջողվել[41][42]։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները երկու դեպքում էլ հերքել են ռուսական զորքերի տեղակայման և հումանիտար օգնությամբ շարասյան գնդակոծման փաստը[38]։
Հետևանքներ Խմբագրել
Միջոցառումների չեղարկում Խմբագրել
Ադրբեջանում Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողների մահվան կապակցությամբ չեղյալ են հայտարարվել «Գիտելիքի օրվան» և «Ազգային երաժշտության օրվան»[43][44] նվիրված հանդիսավոր միջոցառումները, հետաձգվել է Ադրբեջանի երիտասարդական ծանրամարտի առաջնության անցկացումը[45], իսկ Ադրբեջանի ռուսական դրամատիկական թատրոնը չեղյալ է հայտարարել ներկայացումները, որոնք նախատեսված են սեպտեմբերի 16-ին և 17-ին[46]։
Բաքվում կազմակերպիչները չեղյալ են հայտարարել ուկրաինացի կատարող Մաքս Բարսկիխի համերգը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-ին։ Չեղարկման պատճառն այն էր, որ երգիչը սոցցանցերում կիսվել է հայ լրագրող Մհեր Բաղդասարյանի Հրապարակումով՝ պնդելով, որ «Հայաստանը գրոհում են»[47]։ Ավելի ուշ Բարսկիխը հայտարարել է, թե իբր ինքն է չեղարկել իր համերգը՝ Ադրբեջանին մեղադրելով ագրեսիայի մեջ[48]։
Սեպտեմբերի 19-ին Բաքվում չեղյալ է հայտարարվել ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլի համերգը, որը պետք է կայանար նոյեմբերի 15-ին։ Պատճառն այն էր, որ երգչուհին սոցցանցում կիսվել է այն պնդմամբ, թե «Հայաստանը գրոհում են» և ավելացրել «Armenian lives matter» գրությունը[49]։
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի պատճառով հետաձգվել է Անկախության օրվան նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը[50]։
Չեղարկվել է նաև միջազգային մարդասիրական իրավունքի բնագավառում աշխարհի ամենանշանավոր ուսանողական Ժան Պիկտեի դատախաղ-մրցույթը, որ նախատեսվում էր անցկացնել ագրեսիայի թիրախ դարձած Ջերմուկ քաղաքում։
Բողոքի ակցիաներ Խմբագրել
Հայաստան Խմբագրել
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Ազգային ժողովի և կառավարության շենքի առջև տեղի են ունեցել երկու բողոքի ակցիաներ՝ պահանջելով կառավարության ղեկավարի հրաժարականը։ Պատճառը սեպտեմբերի 14-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էին այն մասին, որ հայկական կողմը[51] պատրաստ է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որից հետո շատերը հաստատ նրան դավաճան կհայտարարեն[52]։ Ցուցարարներին են միացել նաև նախկին պաշտոնյաներ և կուսակցությունների առաջնորդներ, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հասարակական գործիչ Կարին Տոնոյանը, «Անկախության շարժման» առաջնորդ Էդգար Ղազարյանը և այլք։ Ոմանք առաջարկում էին շարժվել դեպի կառավարական ամառանոցներ, որտեղ կարող էր գտնվել Փաշինյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլը դավաճան է»[53]։
Ցուցարարները փորձել են քանդել դարպասները և մտնել խորհրդարանի շենք, սակայն նրանց չի հաջողվել։ Տելեգրամյան Shot ալիքի փոխանցմամբ՝ դրանից հետո իշխանությունները որոշել են դարպասները զոդել։ Երևանում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները պատգամավորներին կոչ են արել գալ աշխատանքի և իմպիչմենտ հայտարարել Փաշինյանին։ Ավելի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորների ստորագրությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի մասին փաստաթղթի տակ կան, նրան իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 18 ձայն։ Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ընդդիմադիր պատգամավորները գնացել են խորհրդարանի շենք՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը սկսելու համար և միացել ցուցարարներին[54]։
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ Ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի կենտրոնական փողոցը և կոչ արել քաղաքացիներին դուրս գալ փողոց և «միանալ իրենց պայքարին հանուն հայոց պետականության»[55]։
2022 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում «Ազգային ժողովրդավարական բևեռ» և «Հայաստանի եվրոպական կուսակցություն» քաղաքական կուսակցությունները կազմակերպել են հանրահավաք՝ պահանջելով դուրս գալ ՀԱՊԿ-ից և բանակցություններ սկսել այլ դաշնակիցների հետ, որպեսզի ստեղծվի անվտանգության նոր համակարգ։
Հայկական սփյուռք Խմբագրել
ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան[56], ինչպես նաև Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ[57]։ Ակցիայի մասնակիցները պահանջել են «դադարեցնել ռմբակոծել Հայաստանի խաղաղ քաղաքացիներին»[58]։
Դատական հայցեր Խմբագրել
ՄԱԿ-ի միջազգային դատարան Խմբագրել
2022 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ ենթադրյալ ռասսայական խտրականության, քաղաքացիական օբյեկտների վրա հնարավոր հարձակման և այլ հիմքերով[59][60]։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, ի պատասխան Երևանի գործողությունների, հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նման հայց կներկայացնի ՄԱԿ-ի միջազգային դատարան[60]։
Մարդու իրավունքների եվրոպական դատարան Խմբագրել
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանը մի քանի հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցների կիրառման պահանջով[61][62]։
Հայտարարությունները, մասնավորապես, վերաբերում էին Հայաստանում քաղաքացիական բնակավայրերի ենթադրյալ գնդակոծություններին, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնական իրավունքների պաշտպանությանը[62]։ Հայաստանը նաև դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել իր կանոնադրության 39-րդ հոդվածի 2-րդ կետը և իր որոշման մասին անհապաղ տեղեկացնել Նախարարների կոմիտեին[62]։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցում է ուղարկել Ադրբեջանին ռազմագերիների մասով և ժամանակ տվել մինչև 2022 թվականի սեպտեմբերի 22-ը[62]։
Արձագանք Խմբագրել
- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է հորդորել պահպանել հրադադարը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը[63]։ Ֆրանսիան նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստ է հրավիրում՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրումը[64]։ Նիստը կկայանա սեպտեմբերի 14-ին։
- ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրակը, իրավիճակը կարգավորել քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
- ՌԴ ԱԳՆ-ն երկու կողմերին կոչ է արել զերծ մնալ իրավիճակի հետագա սրացումից, ցուցաբերել զսպվածություն ու անկեղծորեն կատարել 20 թվականի նոյեմբերի 9-ի, 21 թվականի հունվարի տասնմեկի և նոյեմբերի 26-ի հայտարարությունը[65]։
- Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով[66]։
- ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ է արել[67]։
- «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել՝ կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը[68]։
- Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն[69]։
- Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը[70]։
- ԱՄՆ
- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները[71]։
- ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և ենթակառուցվածքները[72]։
- Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտել և անընդունելի են համարել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը[73], կոնգրեսի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը[74], ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը[75]։
- Ադրբեջանական ագրեսիան դատապարտել են նաև ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն[76], ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը[77]։
- Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը[78]։
- Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել Հայաստանի Ազգային Ժողովը։
- Հնդկաստանը ագրեսոր կողմին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները[79]։
- Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամամանակ ցավակցել է զոհերի համար, նաև հայտարարել է՝ Թուրքիան, ինչպես միշտ, այսօր էլ Ադրբեջանի կողքին է[80]։
- Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել և դատապարտել «հայկական զինված ուժերի ռազմական սադրանքը»։ Նա նաև Հայաստանին կոչ է արել պահպանել երկու երկրների միջև ձեռք բերված ընթացիկ համաձայնությունները[81]։
- Ուկրաինան կողմերին կոչ է արել հակամարտությունը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, մասնավորապես՝ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմաններում ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա[82]։
- Կանադայի ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններից, ներառյալ հայկական բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին Ադրբեջանի հարվածներից[83]։
- Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Էստոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Մարինա Կալյուրանդը խոստորեն դատապարտել է Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքի բազմաթիվ թիրախների վրա[84]։
- Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Ժապարովը նշել է նաև, որ «Ղրղզստանը չափազանց մտահոգված է իրավիճակի սրմամբ երկու բարեկամ պետությունների սահմանին»[85]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 հոդված «5-րդ ալիք» հեռուստաընկերության կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
- ↑ {{cite web|url=https://aze.media/azerbaijan-secures-control-of-strategic-heights/
- ↑ Սեպտեմբերյան մարտերի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է. ՔԿ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Ինքնասպան եղած մարդու որդին զոհվել է» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 135 զոհ. Փաշինյան։
- ↑ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը 206 է, գերեվարվել է 20 զինծառայող․Կառավարություն
- ↑ 7,0 7,1 «Ջերմուկը` գնդակոծության տակ․ ի՞նչ է այնտեղ կատարվում» հոդված armeniasputnik.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
- ↑ 8,0 8,1 «7 հոգի ենք, սրա-նրա տանն ենք ապրում. Սոթքի բնակչի տունը, տրանսպորտային միջոցները հրետակոծվել են» հոդված factor.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
- ↑ 9,0 9,1 «Սոթքից մինչև Գորիս հրթիռակոծությունը շարունակվում է․ կիրառվում են ԱԹՍ-ներ․ ՊՆ խոսնակ» հոդված factor.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Ադրբեջանի ԶՈւ-ն սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ-ն հայտնել է 105 զոհի մասին
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 «Սեպտեմբերի 12-14-ը վիրավորվել է ադրբեջանցի 282 զինծառայող, 21-ի վիճակը ծանր է. Ադրբեջանի ՊՆ» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
- ↑ «Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-13
- ↑ «ԱԽ նիստում որոշվել է դիմել ՌԴ–ին, ՀԱՊԿ–ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»։ news.am։ Վերցված է 2022-09-13
- ↑ «ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին»։ Հայաստանի Հանրային Ռադիո։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Aliyev lays claim to 'historical lands' in Armenia. Moscow, Yerevan react»։ JAM News։ 11 December 2020։ Արխիվացված է օրիգինալից 15 May 2021-ին։ Վերցված է 15 May 2021
- ↑ Broers Laurence (5 August 2021)։ «Augmented Azerbaijan? The return of Azerbaijani irredentism»։ Eurasianet (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 5 August 2021-ին։ Վերցված է 7 August 2021
- ↑ «What's the future of Azerbaijan's "ancestral lands" in Armenia? | Eurasianet»։ eurasianet.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 11 August 2021-ին։ Վերցված է 2021-07-30
- ↑ «Никол Пашинян ищет обходные пути»։ Газета РБК։ 7 April 2021։ Արխիվացված է օրիգինալից 21 May 2021-ին։ Վերցված է 21 May 2021
- ↑ «Azerbaijan will return to Zangezur 101 years later – Ilham Aliyev»։ Turan News Agency։ 21 April 2021։ Արխիվացված է օրիգինալից 22 May 2021-ին։ Վերցված է 22 May 2021
- ↑ «Ilham Aliyev's interview with Azerbaijan Television»։ Official web-site of President of Azerbaijan Republic։ 20 April 2021։ Արխիվացված է օրիգինալից 22 May 2021-ին։ Վերցված է 22 May 2021
- ↑ «As Azerbaijan pushes advantage against Armenia, Russia's role again under scrutiny | Eurasianet»։ eurasianet.org։ Արխիվացված է օրիգինալից 17 November 2021-ին։ Վերցված է 17 November 2021
- ↑ Joshua Kucera (14 May 2021)։ «Armenia and Azerbaijan in new border crisis»։ Eurasianet։ Արխիվացված է օրիգինալից 14 May 2021-ին։ Վերցված է 14 May 2021
- ↑ «European Parliament resolution on prisoners of war in the aftermath of the most recent conflict between Armenia and Azerbaijan (2021/2693(RSP))» (Press release)։ European Parliament։ 19 May 2021։ Արխիվացված է օրիգինալից 26 May 2021-ին։ Վերցված է 26 May 2021։ «On 12 May 2021, troops from Azerbaijan temporarily entered the territory of Armenia, which amounts to a violation of the territorial integrity of Armenia and of international law»
- ↑ «Macron: Azerbaijani armed forces have crossed into Armenian territory. They must withdraw immediately. I say again to the Armenian people: France stands with you in solidarity and will continue to do so»։ Արխիվացված է օրիգինալից 24 May 2021-ին։ Վերցված է 14 May 2021
- ↑ «Department Press Briefing – May 14, 2021»։ Արխիվացված է օրիգինալից 25 May 2021-ին։ Վերցված է 22 May 2021
- ↑ «Macron: Azerbaijani armed forces have crossed into Armenian territory. They must withdraw immediately. I say again to the Armenian people: France stands with you in solidarity and will continue to do so.»։ Արխիվացված է օրիգինալից 24 May 2021-ին։ Վերցված է 14 May 2021
- ↑ «ՀՀ ՊՆ․ Որոշ ուղղություններում հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2022-09-13
- ↑ LLC Helix Consulting։ «Ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով Կութում վնասվել են մեծ թվով բնակելի տներ, կանայք ու երեխաները գյուղից տարհանվել են. Ավագյան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2022-09-13
- ↑ LLC Helix Consulting։ «Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին․ Լուսանկարներ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2022-09-14
- ↑ «Ժամը 8–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան. ՀՀ ՊՆ»։ SputnikArmenia։ Վերցված է 2022-09-14
- ↑ «Ադրբեջանը վերսկսել է նախահարձակ գործողությունները Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով»։ armenpress.am։ Վերցված է 2022-09-14
- ↑ «Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է. ՀՀ ՊՆ»։ SputnikArmenia։ Վերցված է 2022-09-14
- ↑ «Ժամը 18:00-ից սկսած՝ Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի կիրառմամբ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ » հոդված news.am կայքում, (արխիվացված 28․09․2022թ․)։
- ↑ «Ի՞նչ իրավիճակ է սահմանին այս պահին, զոհեր ունենք» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 28․09․2022թ․)։
- ↑ «Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՊՆ » հոդված 168.am կայքում, (արխիվացված 28․09․2022թ․)։
- ↑ 36,0 36,1 «Обстреле пункта пограничников ФСБ России»։ aysor։ Վերցված է 2022-09-17
- ↑ «Стало известно об обстреле пункта пограничников ФСБ России Азербайджаном»։ Lenta։ 2022-09-14։ Վերցված է 2022-09-17
- ↑ 38,0 38,1 Алиса Андреева (2022-09-14)։ «Ереван обвинил Баку в обстреле автомобиля ФСБ России. Азербайджан отверг обвинения»։ Газета.Ру։ Վերցված է 2022-09-17
- ↑ «Колонна российских пограничников попала под обстрел в Армении»։ Вести.RU։ Вести։ 2022-09-14
- ↑ «Российские пограничники в результате обстрела армянской территории не пострадали - ФСБ РФ»։ SPUTNIK Армения։ 2022-09-14։ Վերցված է 2022-09-17
- ↑ «Հայաստանում ՌԴ ԱԴԾ վարչության պետը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին է ցույց տվել Ադրբեջանի կողմից ռուսական սահմանապահ հենակետը գնդակոծելու կադրերը»
- ↑ «CSTO Leader Briefed on Azerbaijani Attack on Russian Border Checkpoint»։ Asbarez (անգլերեն)։ Asbarez։ 2022-09-16
- ↑ В азербайджанских школах не будет отмечаться "День знаний"
- ↑ Минкультуры отложило проведение торжественных мероприятий, посвященных Дню национальной музыки
- ↑ В Азербайджане перенесли проведение чемпионата по тяжелой атлетике
- ↑ Бакинская Русдрама отменила ближайшие спектакли
- ↑ В Баку отменили концерт украинского исполнителя Макса Барских
- ↑ Катерина Малай (2022-09-15)։ «Макс Барских отменил концерт в Азербайджане из-за агрессии по отношению к Армении»։ OBOZREVATEL NEWS (ռուսերեն)։ Վերցված է 2022-09-16
- ↑ В Баку отменили концерт певицы, поддержавшей армянскую провокацию
- ↑ «Կառավարությունը հետաձգել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-20
- ↑ Речь премьера была искажена – СНБ обратилась с призывом к населению Армении
- ↑ Сразу две акции протеста проходят в Ереване после заявления Пашиняна - кадры
- ↑ Акция протеста у парламента Армении набирает обороты – видео
- ↑ Армения и Азербайджан договорились о перемирии. В Ереване вспыхнули протесты
- ↑ Протестующие перекрыли центральную улицу в Гюмри
- ↑ «"Алиев - военный преступник": армяне США устроили акцию протеста у посольства Азербайджана (ВИДЕО)»։ Новости-Армения։ 16 сентября 2022։ Վերցված է 16 сентябрь 2022
- ↑ «Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ»
- ↑ «"Алиев - военный преступник": армяне США устроили акцию протеста у посольства Азербайджана (ВИДЕО)»։ Новости-Армения։ 16 сентября 2022։ Վերցված է 16 сентябрь 2022
- ↑ Հայաստանն այսօր դիմում է ներկայացնելու Արդարադատության միջազգային դատարան
- ↑ 60,0 60,1 Армения подала на Азербайджан иск в Международный суд ООН из-за дискриминации
- ↑ «Армения подала в ЕСПЧ несколько исков против Азербайджана, в том числе и по пленным - представитель РА»։ Новости-Армения։ 16 сентября 2022։ Վերցված է 19 сентябрь 2022
- ↑ 62,0 62,1 62,2 62,3 «Հայաստանն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով դիմում է Արդարադատության միջազգային դատարան»։ Արմենպրես
- ↑ «Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել․...»։ SputnikArmenia։ Վերցված է 2022-09-13
- ↑ Hraparak (2022-09-13)։ «ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ»։ ՀՐԱՊԱՐԱԿ։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Եվրամիությունը սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ լարվածության նվազեցմանը նպաստելու նպատակով․ Կլաար»։ Armenia Today։ 2022-09-13։ Վերցված է 2022-09-13
- ↑ «ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ է անում»։ Hetq.am։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Իրակլի Կոբախիձե»։ Hetq.am։ Վերցված է 2022-09-14
- ↑ «Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳՆ»։ CIVILNET։ 2022-09-13։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը»։ CIVILNET։ 2022-09-13։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Բլինքնը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները»։ CIVILNET։ 2022-09-13։ Վերցված է 2022-09-13
- ↑ «ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և ենթակառուցվածքները. պետդեպ»։ CIVILNET։ 2022-09-14։ Վերցված է 2022-09-14
- ↑ «Կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքում գրառմամբ է հանդես եկել»։ A1Plus։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Կոնգրեսական Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի վրա հարձակումը»։ Հայաստանի Հանրային Ռադիո։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան. Ֆրենկ Փալոնե»։ news.am։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Ադրբեջանական ռմբակոծություններով ոտնահարվում է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Վալերի Բուայե»։ www.1lurer.am։ Վերցված է 2022-09-13
- ↑ ««Միջազգային արձագանքը պետք է լինի անհապաղ և կոլեկտիվ». Ֆրանսիացի քաղաքական գործիչները՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին»։ news.am։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Այս գործողությունները հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում են․...»։ A1Plus։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Հնդկաստանն ագրեսորին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»։ SputnikArmenia։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2022-09-13
- ↑ «Statement of the Secretary General of the Organization of Turkic States on the Recent Clashes in the Azerbaijani-Armenian Border»։ Türk Devletleri Teşkilatı։ 13 September 2022։ Վերցված է 13 September 2022
- ↑ «Ուկրաինան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ 1lurer.am։ Վերցված է 2022-09-14
- ↑ «Կանադայի ԱԳՆ-ն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերին Ադրբեջանի հարվածներից»։ news.am։ Վերցված է 2022-09-14
- ↑ «Էստոնիայի ԱԳ նախկին նախարար. «Այժմ անատամ հայտարարությունների ժամանակը չէ»»։ Hetq.am։ Վերցված է 2022-09-14
- ↑ «Ղրղզստանի նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»։ news.am։ Վերցված է 2022-09-14