Զաքիր Ասկեր օղլի Հասանով (ադրբ.՝  Zakir Əsgər oğlu Həsənov, հունիսի 6, 1959), ադրբեջանցի ռազմական և պետական գործիչ։ 2003 - 2013 թվականներին եղել է ներքին զորքերի հրամանատարը, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև այժմ զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը[1][2]։ 2013 թվականին ստացել է գեներալ-գնդապետի կոչում։

Զաքիր Հասանով
Zakir Həsənov
Զաքիր Հասանով
Դրոշ
Դրոշ
(8-րդ) Ադրբեջանի պաշտպանության նախարար
Դրոշ
Դրոշ
 
Կրթություն՝ Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան, Բաքվի հետևակային ուսումնարան և Զինվորական լիցեյ. Ջ.Նախիջեւանսկի
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ազգություն Ադրբեջանցի
Ծննդյան օր հունիսի 6, 1959 (64 տարեկան)
Ծննդավայր Աստարա, ԱԽՍՀ ԱԽՍՀ
Քաղաքացիություն  Ադրբեջան
 
Պարգևներ
Zafar Order, Karabakh Order, «Ադրբեջանական դրոշ» շքանշան, «Փառքի» շքանշան, Medal "For the Homeland" (Azerbaijan), For military services medal, Medal "For Distinguished Service", , "10th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1991–2001)" Medal, "90th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918–2008)" Medal, "95th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918-2013)" Medal, “For Faultless Service” medal, , , ,
և

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1959 թվականի հունիսի 6-ին Աստարայի շրջանում։ 1976 թվականին ավարտել է Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական վարժարանը, 1980 թվականին ավարտել է Ադրբեջանի Բարձրագույն ռազմական ուսումնարանը։ Մինչև 1985 թվականը ծառայել է Գերմանիայում գործող սովետական զորախմբում։ 8 տարվա ընթացքում, 1985-ից մինչև 1993 թվականն աշխատել է Ալթայի կոմիսարիատում։ 1987 թվականին ավարտել է կուրսեր ԽՍՀՄ Զինված ուժերի գլխովոր շտաբում։

1993-ից մինչև 2003 թվականը ծառայել է Ադրբեջանի պետական անվտանգության նախարարության Սահմանապահ զորքերի գլխավոր վարչությունում, հետագայում նշանակվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության միջազգային հարաբերությունների վարչության ղեկավարի պաշտոնում։ Ադրբեջանի նախագահի № 1130 հրամանով Զաքիր Հասանովը նշանակվել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար։

2013 թվականի հոկտեմբերի 22-ին նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Զինվորական կոչուներ խմբագրել

  • Գեներալ-մայոր (2003)
  • Գեներալ-լեյտենանտ (2005)
  • Գեներալ-գնդապետ (2013)

Պետական պարգևներ խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել