Էդվարդ Ասրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդվարդ Էդիսոնի Ասրյան (մայիսի 22, 1977, Ազոխ, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 2022 թվականի հուլիսի 14-ից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ[2][3], պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Էդվարդ Ասրյան | |
---|---|
մայիսի 22, 1977 (47 տարեկան) - | |
Ծննդավայր | Ազոխ, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Պարգևներ |
Կենսագրական տվյալներ
խմբագրելԾնվել է 1977 թվականի մայիսի 22-ին, ԼՂՀ Ազոխ գյուղում։
- 1994-1999 թթ.-ավարտել Արցախի պետական համալսարանը (հեռակա)
- 2004-2006 թթ.-ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիա։
- 2018 թ.- ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի եռամսյա դասընթացներ
- 2021 թ.- ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի դասընթացներ
Ռազմական կարիերա
խմբագրել1994 թ-ից զբաղեցնում է տարբեր ղեկավար պաշտոններ ԶՈՒ կազմում։ 2015 թվականից մինչև 2017 թվականը զբաղեցրել է ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետի պետի տեղակալի, այնուհետև ֆակուլտետի պետի պաշտոնները։ 2017 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ։ 2019 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ։ Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը 2021 թվականի մայիսի 21-ին նշանակվել էր գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի - գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում, իսկ նույն թվականի սեպտեմբերի 27-ին ազատվել էր այդ պաշտոնից[4]։ 2022 թվականի հուլիսի 14-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Էդվարդ Ասրյանը հինգ տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ[5][6]։
Կոչումներ
խմբագրել2020 թվականի հոկտեմբերի 30-ին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
2023 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի նախագահի հրամանագրով Էդվարդ Արսյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[7]։
Պարգևներ
խմբագրել2013 թվականի հունվարի 21-ին, բանակի օրվա առթիվ, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայտարարագրերի ռեեստր - ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով». cpcarmenia.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ content. «ՀՀ նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ». mil.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ». Hetq.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ». news.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Էդվարդ Ասրյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում».
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.