Քարիմ Թոֆիգ օղլու Վալիև,(ադրբ.՝ Kərim Tofiq oğlu Vəliyev փետրվարի 9, 1961(1961-02-09), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի զինվորական, պաշտոնով` գեներալ-լեյտենանտ։ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն և Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է։ 2021 թվականի հուլիսի 23-ից աշխատել է որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարություն անձնակազմի գլխավոր վարչության պետ։ Վալիևը մասնակցել է 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմին։

Քարիմ Վալիև
ադրբ.՝ Kərim Vəliyev
փետրվարի 9, 1961(1961-02-09) (63 տարեկան) -
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԶորատեսակԱդրբեջանի ցամաքային զորքեր
Կոչումգեներալ, գեներալ-լեյտենանտ և գեներալ-գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020), Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016), Հայ-ադրբեջանական ընդհարումներ (հուլիս, 2020), Battle of Jabrayil? և Battle of Gubadli?
ԿրթությունԲաքվի հետևակային ուսումնարան և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Zafar Order, Karabakh Order, «Ադրբեջանական դրոշ» շքանշան, Medal "For the Homeland" (Azerbaijan), For the Liberation of Jabrayil Medal, For the Liberation of Gubadly Medal, For the Liberation of Aghdam Medal, For military services medal, Medal "For Distinguished Service",
և Vagif Samedoglu medal

Վաղ կյանք խմբագրել

Քարիմ Թոֆիգ օղլու Վալիևը ծնվել է 1961 թվականի փետրվարի 9-ին Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում, որն այն ժամանակ եղել է Խորհրդային Միության կազմում։ 1982 թվականին գերազանցությամբ ավարտել է Բաքվի համակցված սպառազինության բարձրագույն հրամանատարական դպրոցը։ Վալիևը 1982-1990 թվականներին ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում որպես դասակի հրամանատար, ուսումնական բաժնի պետի օգնական և ուսումնական բաժնի պետի ավագ օգնական։ 1990-1994 թվականներին սովորել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։

Զինվորական ծառայություն խմբագրել

1992 թվականից Քարիմ Վալիևը ծառայում է Ադրբեջանի զինված ուժերում։ Ծառայության տարիներին զբաղեցրել է ուսումնական վարչության պետի տեղակալի, բրիգադի հրամանատարի տեղակալի, բրիգադի հրամանատարի, ռազմաճակատի հրամանատարի տեղակալի, պաշտպանության նախարարի մարտական գործողությունների գծով տեղակալի, զորամասի հրամանատարի պաշտոնները, ինչպես նաև եղել է Ռազմական գիտական կենտրոնի պետ և պաշտպանության պլանավորման ռազմական ռազմավարության պետ[1]։

Քարիմ Վալիևը մասնակցել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին, դեկտեմբերի 10-ին, Վալիևը գլխավորել է Բաքվում անցկացված հաղթական շքերթը պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ[2][3]։ 2021 թվականի հուլիսի 23-ին Քարիմ Վալիևը նշանակել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ[4][5]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է ունի երկու երեխա։

Պարգևներ խմբագրել

  • Վալիևը Ադրբեջանի դրոշի շքանշանով պարգևատրվել է 1994 թվականին՝ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի հրամանով[6]։
  • Վալիևը պարգևատրվել է «Հայրենիքի համար» մեդալով 2005 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հրամանով[7]։
  • Նախագահ Ալիևի հրամանով Վալիևը 2012 թվականին պարգևատրվել է «Մարտական վաստակի համար» մեդալով[8]։
  • Նախագահ Ալիևի հրամանով Վալիևը 2020 թվականին պարգևատրվել է «Զաֆար» շքանշանով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «DEPUTY MINISTER OF DEFENCE – CHIEF OF MAIN DEPARTMENT FOR PERSONNEL». Azerbaijani Ministry of Defence. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «Victory parade dedicated to Victory in Patriotic War held in Baku». Bernama. 2020 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. Ismayilova, Vafa (2020 թ․ դեկտեմբերի 10). «Azerbaijan held military parade dedicated to victory in Patriotic War [PHOTO]». AzerNews. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. General-leytenant Kərim Vəliyev Azərbaycan Ordusunun Baş Qərargah rəisi təyin edilib
  5. «K.T.Vəliyevin Azərbaycan Respublikası müdafiə nazirinin birinci müavini – Azərbaycan Ordusunun Baş Qərargah rəisi təyin edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı». president.az (ադրբեջաներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  6. Ալիև, Հեյդար (1994 թ․ հունվարի 1). «Azərbaycan Respublikasının hərbi qulluqçularının "Azərbaycan Bayrağı" ordeni ilə təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Fərmanı». e-qanun.az Azerbaijani Ministry of Justice (ադրբեջաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. Ալիև, Իլհամ (2005 թ․ հունիսի 24). «Azərbaycan Respublikası Silahlı Qüvvələrinin hərbi qulluqçularının təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı». e-qanun.az (ադրբեջաներեն). Azerbaijani Ministry of Justice. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. Ալիև, Իլհամ (2012 թ․ հունիսի 25). «Azərbaycan Respublikası Silahlı Qüvvələrinin hərbi qulluqçularının təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı». e-qanun.az Azerbaijani Ministry of Justice (ադրբեջաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. Ալիև, Իլհամ (2020 թ․ դեկտեմբերի 9). «Silahlı Qüvvələrin bir sıra hərbi qulluqçuları təltif olunub». Trend News Agency (ադրբեջաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.