Հայ-ադրբեջանական շփման գիծ

Հայ-ադրբեջանական շփման գիծ (նաև՝ հայ-ադրբեջանական սահման), Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների զինված ուժերի կողմից վերահսկվող բաժանարար գիծ[1][2], որը երբեմն համընկնում է երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններին[3]։ Այն մեծամասամբ ձևավորվել է Խորհրդային Միության փլուզման և հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով՝ անցնելով մի կողմից Հայաստանի ու Արցախի Հանրապետության և մյուս կողմից Ադրբեջանի Հանրապետության ու վերջինի կազմի մեջ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միմյանց սահմանակից հատվածով։

Հայաստան-Ադրբեջան շփման գիծ

խմբագրել

ԽՍՀՄ ժամանակաշրջան

խմբագրել

Արցախյան ազատամարտից հետո (1991-1994)

խմբագրել

Հայաստան-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանը (չհաշված Արցախի հատվածը) փոքր ինչ տարբերվում է ներկայում փաստացի ձևավորված սահմանից։ Մասնավորապես, Ադրբեջանի կողմից վերահսկվում է Հայաստանի մաս ճանաչված Արծվաշենը, իսկ Հայաստանի կողմից վերահսկվում է միջազգայնորեն Ադրբեջանի մաս ճանաչված Վերին Ոսկեպարը և Սոֆուլուն։

Այս տարածաշրջանում բաժանարար գիծն անցնում է մի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի և մյուս կողմից Ադրբեջանի Հանրապետության Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեկի, Դաշկեսանի շրջանների սահմանային գոտով։

Առավել վտանգավոր հատվածներ են համարվում Տավուշի մարզ - Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի շրջաններ հատվածը, որտեղ բնակավայրերը հակառակորդ կողմերի ռազմական հենակետերին բավականին մոտ են գտնվում։ Այս հատվածում պարբերաբար տեղի են ունենում սահմանային փոփոխություններ, որոնք պայմանավորված են միմյանց դեմ ուղղված ռազմական փոքր, կայծակնային գործողություններով[3]։

Հայ-ադրբեջանական պատերազմից հետո (2020)

խմբագրել

Հայաստան-Նախիջևան շփման գիծ

խմբագրել

ԽՍՀՄ ժամանակաշրջան

խմբագրել

Արցախյան ազատամարտից հետո (1991-1994)

խմբագրել

Հայաստան-Նախիջևան միջազգայնորեն ճանաչված սահմանը նույնպես փոքր ինչ տարբերվում է ներկայում փաստացի ձևավորված սահմանից։ Մասնավորապես, Հայաստանի կողմից վերահսկվում է միջազգայնորեն Ադրբեջանի մաս ճանաչված և Հայաստան-Իրան միջպետական ավտոճանապարհին մոտ գտնվող Տիգրանաշենը։

Այս տարածաշրջանում բաժանարար գիծն անցնում է մի կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի և մյուս կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի, Շարուրի, Քենգերլիի, Բաբեկի, Ջուղայի, Շահբուզի, Օրդուբադի շրջանների սահմանային գոտով։

Հայ-ադրբեջանական պատերազմից հետո (2020)

խմբագրել

Արցախ-Ադրբեջան շփման գիծ

խմբագրել

ԽՍՀՄ ժամանակաշրջան

խմբագրել

Արցախյան ազատամարտից հետո (1991-1994)

խմբագրել

Արցախա-ադրբեջանական շփման գիծը միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետությունը բաժանում է Ադրբեջանի Հանրապետությունից՝ չնայած Արցախը միջազգայնորեն ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Միևնույն ժամանակ Արցախի Հանրապետության հռչակված տարածքների մի մասը (Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններից) գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Այն ձևավորվել է 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան պատերազմի հետևանքով։ Պարբերաբար սահմանային գիծը ռազմական բախումների և ռազմագործողությունների հետևանքով ենթարկվում է չնչին փոփոխությունների[1]։

Այս տարածաշրջանում բաժանարար գիծն անցնում է մի կողմից Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի շրջանների և մյուս կողմից Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի, Գյոյգյոլի, Գորանբոյի, Թարթառի, Աղդամի, Խոջավենդի, Ֆիզուլիի շրջանների սահմանային գոտով։

Հայ-ադրբեջանական պատերազմից հետո (2020)

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել