Գառնիկ Դանիելյան (քաղաքական գործիչ)
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնիկ Դանիելյան(այլ կիրառումներ)
Գառնիկ Դանիելյան (հոկտեմբերի 24, 1984, Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[1]։
Գառնիկ Պավելի Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր | Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ |
Մասնագիտություն | պատմաբան և քաղաքական գործիչ |
Աշխատանք | պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով |
Կենսագրություն խմբագրել
Գառնիկ Դանիելյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 24-ին Իջևանում։ 2005 թվականին ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետը։ 2007 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
2006-2013 թվականներին աշխատել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ Արմավիրի մասնաճյուղի տնօրեն։ 2012-2022 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Քաղաքական գործունեություն խմբագրել
Հանդիսանում է ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ[2]։ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով՝ փոխարինելով Մխիթար Զաքարյանին[3]։