Հայաստանի քննչական կոմիտե
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե, ՀՀ ՔԿ, Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա և լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ[1]։
Հայաստանի քննչական կոմիտե | |
---|---|
Տեսակ | Կոմիտե |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ՀՀ ՔԿ |
Գլխադասային գրասենյակ | Երևան Հայաստան |
ՀՀ ՔԿ նախագահ | Արթուր Պողոսյան |
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ | Արսեն Այվազյան Վիգեն Մեսրոպյան |
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ | Արթուր Մելիքյան |
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ | Արման Ասլանյան |
Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Քննիչը պետական պաշտոնատար անձ է, ով իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն[1]։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներկայիս ղեկավարը Արգիշտի Քյարամյանն է։
Կառուցվածք
խմբագրելՀՀ քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտը[1]։
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են[1]՝
- կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, այդ թվում՝ զինվորական քննչական գլխավոր վարչությունը,
- վարչությունները
- բաժինները։
Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են[1]՝
- գլխավոր վարչության վարչությունները,
- բաժինները
- կայազորային քննչական բաժինները (բաժանմունքները)։
Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են՝ Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինները։ Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են մարզային քննչական վարչությունների տարածքային բաժինները (բաժանմունքները)։ Քննչական կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը ապահովում է քննչական կոմիտեի դեպարտամենտը[1]։
Ղեկավարություն
խմբագրելԿոմիտեի նախագահ՝
Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ
- Արման Ասլանյան
Կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ՝
- Արթուր Մելիքյան
Կոմիտեի նախագահի տեղակալներ՝
- Արսեն Այվազյան
- Վիգեն Մեսրոպյան
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.