Ասպրամ Կրպեյան

քաղաքական գործիչ

Ասպրամ Թաթուլի Կրպեյան (փետրվարի 20, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, «Հայաստան» խմբակցության անդամ, Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, իրավաբան, պահեստազորի սպա[1][2][3]։

Ասպրամ Կրպեյան
Aspram Krpeyan
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ պատգամավոր
նոյեմբերի 4, 2021 - ներկա
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
 
Կրթություն՝ Հայաստան Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ,
Շվեյցարիա Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիա,
Միացյալ Թագավորություն Օքսֆորդի համալսարան
Մասնագիտություն՝ պետական գործիչ, քաղաքական գործիչ, իրավաբան, պահեստազորի սպա
Ծննդյան օր

փետրվարի 20, 1990

(33 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Հայր Թաթուլ Կրպեյան
 
Պարգևներ

«ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ (2012թ., ՊՆ)

Կրթություն խմբագրել

Ասպրամ Կրպեյանը ծնվել է 1990 թվականի փետրվարի 20-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Արցախյան ազատամարտի մասնակից և Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է[1]։

2006-2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2012 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան[1]։

2016 թվականին ավարտել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիան՝ ստանալով միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան[1]։

2019 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով դիվանագիտական գիտությունների մագիստրոսի աստիճան[1][4]։

Հայաստանի պաշտպանության նախարարություն խմբագրել

2012-2015 թթ. եղել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի սպա[1][4]։

2017-2018 թվականներին աշխատել է որպես ՀՀ ՊՆ տեղեկատվության հասարակության հետ կապերի վարչության սպա[1]։

Այլ գործունեություն խմբագրել

2015-2016 թվականներին եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հասարակական հիմունքներով փորձագետ (Ժնև)[1]։

2017 թվականի հունվար-հունիս ամիսներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավական հարցերով փորձագետ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում[1]։

2020 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին եղել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի իրավական հարցերով խորհրդական[4]։

Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր խմբագրել

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր

2021թ. նոյեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[5][6]։

Ասպրամ Կրպեյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵՄ խորհրդարանական խմբի անդամ է, ինչպես նաև Հայաստան-Պորտուգալիա և Հայաստան-Կորեա բարեկամական խմբերի նախագահն է և Հայաստան-Ճապոնիա, Հայաստան-Մեծ Բրիտանիա և Հայաստան-Չինաստան  բարեկամական խմբերի անդամ։

Այլ տեղեկություններ խմբագրել

2022 թվականին ղեկավարել է 7-օրյա քայլարշավ՝ անցնելով 175 կմ ճանապարհ։ Քայլարշավը մեկնարկել է Հայաստանի հյուսիսից՝ Իջևանից[7]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

2012 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Հայաստանի Ազգային ժողով». parliament.am.
  2. «Ասպրամ Կրպեյան - Հայաստան դաշինք». դաշինք.հայ. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. Ասպրամ Կրպեյանը կվերցնի պատգամավորական մանդատը - Հրապարակ
  4. 4,0 4,1 4,2 Arakelian, Leeza (2021 թ․ հունիսի 9). «Aspram Krpeyan's Mission: Continuing a Legacy and Building a Strong Armenian Statehood». The Armenian Weekly (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  5. «Ասպրամ Կրպեյանը կվերցնի պատգամավորական մանդատը». iravaban.net. 03-11-2021. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  6. «Հայաստանի Ազգային ժողով». parliament.am.
  7. Օրեր անց կտեսնեք՝ ինչի մասին եմ խոսում. Ասպրամ Կրպեյան