Անահիտ Ավանեսյան (մարտի 21, 1981(1981-03-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքացիական իրավունքի մասնագետ է, պետական գործիչ, 2021 թվականի հունվարի 18-ից՝ ՀՀ առողջապահության նախարար[1][3]։

Անահիտ Ավանեսյան
Դրոշ
ՀՀ առողջապահության նախարար [1]
 2021 հունվարի 18-ից
Նախորդող Արսեն Թորոսյան
Դրոշ
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
2020 մայիսի 11-ից - 2021 հունվարի 18
Դրոշ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
2018 մայիսի 24-ից - 2020 մայիսի 11
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան
Գիտական աստիճան՝ իրավունքի մագիստրոս
Մասնագիտություն՝ քաղաքացիական իրավունք
Ծննդյան օր 1981 մարտի 21
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մայր Մարգուշ Վարդանյան[2]

ԿենսագրությունԽմբագրել

Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին։ 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում։ 2002-2004 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ավարտելով իրավունքի մագիստրոսի կոչմամբ։ 2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում։ 2003 թվականին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին[4]։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

Անահիտ Ավանեսյանը 2000-2001 թվականներին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում։ 2001-2002 թվականներին իրավախորհրդատվություն է մատուցել Պետական ռեզերվների գործակալությանը։ 2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն։ 2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում հանդիսացել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, և 2016 թվականից՝ գլխավոր տնօրեն։ 2017 թվականից Փաստաբանների պալատի անդամ է[5]։ 2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանակ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ։ 2018 թ. մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի և 2020 թվականի մայիսի 11-ից` առաջին տեղակալի պաշտոնը։ 2021 թ․ հունվարի 18-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ Ավանեսյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է առողջապահության նախարար[1][6]։

Անձնական տվյալներԽմբագրել

Անահիտ Ավանեսյանն ամուսնացած է, ունի 3 զավակ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-01-18 
  2. Փոխնախարարին կապակցված ընկերությունը 210 մլն դրամի դեղամիջոցներ է վաճառել պետությանը
  3. «Անահիտ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար»։ ՀՀ կառավարություն։ Վերցված է 2021-01-21։ «2021 թ. հունվարի 18-ին նշանակվել է Առողջապահության նախարար» 
  4. «Անահիտ Ավանեսյանն` առողջապահության նախարարի տեղակալ»։ newsarmenia.am։ Վերցված է 2020-03-07 
  5. «Փաստաբաններ - ՀՀ Փաստաբանների Պալատ»։ www.advocates.am։ Վերցված է 2020-03-07 
  6. «Անահիտ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար»։ ՀՀ կառավարություն։ Վերցված է 2021-01-21։ «2021 թ. հունվարի 18-ին նշանակվել է Առողջապահության նախարար» 
Նախորդող
Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար
Անահիտ Ավանեսյան

հունվարի 18, 2021 - մինչ այժմ
Հաջորդող