Լոռու մարզի բերդերի և ամրոցների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ստորև ներկայացվում է Լոռու մարզի բերդերի և ամրոցների ցանկը[1][2][3][4][5][6][7][8]

# Պատկեր Անուն Կառուցման տարեթիվ Բնակավայր և հեռավորությունը նրանից Լրացուցիչ տվյալներ
1 Ամրոց Ք.ա. 2 հզ, 2 կես Վանաձոր քաղաքի կենտր. հատ. հվ-ամ մասում, քիմ-կոմբինատից հվ-ար «Սուլեյման» սարի գագաթին։
2 Ամրոց Ալեհերի Ք.ա. 2 հզ, 2 կես Վանաձոր քաղաք, Խնձորուտ թաղամասի հս մասում, «Քյոր Օղլու յալ» վայրում Կիսավեր, նախկին Վարդանլու գյուղում։
3 Ամրոց Գանձաքար Ք.ա. 2 հզ, 2 կես Վանաձոր քաղաք, Խնձորուտ թաղամասի աե մասում, լքված քարհանքի մոտ Ավերվել է քարհանքի շահագործման հետևանքով։
4 Ամրոց - դիտակետ Ք.ա. 2-1 հզ, Վանաձոր քաղաքի կենտրոնական հատվածի հվ-ամ մասում, «Սուլեյման» սարից 500 մ հվ Սարի գագաթի վրա։
5 Ամրոց - դիտակետ Միջնադար Վանաձոր քաղաքի կենտր. հատ. ամ մասում Հեռուստաաշտարակի մոտ, սարի գագաթի վրա։
6 Ամրոց «Կոշաբերդ» 10-13 դդ. Ալավերդի քաղաք, Սանահին թաղամասից 2կմ հյուսիս, Մադան թաղամասից մոտ 1,5 կմ հարավ - արևելք՝ Կոշասարի գագաթին
7 Ամրոց 13 դ. Ախթալայի կայարանի հս մասում, Դեբեդ և Ախթալա ձորերի միացման անկյունում Ավերված, ժայռոտ բլրի գագաթին։
8 Ախթալայի բերդ Ամրոց Ախթալա (Պղնձահանք, Միսխանա) 10-13 դդ. Ախթալա գյուղի մեջ, հրվանդանի վրա Ամրոցի տարածքում է գտնվում Ախթալա (Պղնձահանքի վանք, Մարիամ Աննայի վանք, Մեյրիման) վանական համալիրը։
9 Ամրոց -դիտակետ 10-13 դդ. Ախթալա գյուղից հվ-ամ, համանուն լեռան գագաթին, անտառում գտնվող «Թոխմախ կալա» ամրոցից 3 կմ աե
10 Ամրոց «Թոխմախ բերդ» Ք.ա. 2-1 հզ, 10-13 դդ. Ախթալա գյուղից հվ-ամ, համանուն լեռան գագաթին, անտառում
11 Ամրոց «Ավանաքար» 14-15 դդ. Քոբեր կայարանից 5 կմ հվ Հնագիտական գտածոները պահվում են Թումանյան քաղաքի թանգարանում։
12 Ամրոց «Կուլեթ» Քոբեր կայարանից հվ-ամ, Դեբեդի կիրճի բարձրադիր դարավանդների վրա գտնվող Քոբայրի վանքից 5 կմ հվ-աե, Դեբեդի աջափնյա ժայռերի վրա
13 Ամրոց Ք.ա. 4-3 հզ Ստեփանավան քաղաքից 1 կմ ամ
14 Ամրոց Ք.ա. 2-1 հզ Ստեփանավան քաղաք, Արմանիս-Կաթնաղբյուր ճանապարհին Բլրակի վրա, ավերված։
15 Ամրոց Ք.ա. 3-2 հզ Տաշիր քաղաքից 1 կմ աե
16 Բերդաքաղաք Տաշիր քաղաք, Տաշիր կամ Կըզլկալա վայրում
17 Բերդշեն Ք.ա. 4-3 հզ Այգեհատ գյուղ
18 Բերդշեն Ք.ա. 4-3 հզ Այգեհատ գյուղ
19 Աշտարակ, ժայռի վրա, գ. Արևածագ Աշտարակ 7-12 դդ. Արևածագ գյուղի ամ մասում, Ձորագետի ձախ ափին, բարձր լեռան վրա Պահպանվել են հիմքերը։
21 Ամրոց Ք.ա. 2-1 հզ Արևաշող գյուղի ամ մասում, «Ճշմարտանց ձոր»-ում
22 Ամրոց «Բերդատեղ» Ք.ա. 2 հզ Բազում գյուղի աե եզրին, Բազումթառ գետակի ձախ վտակի ձախ ափին, բլրի վրա
23 Ամրոց Ք.ա. 3-2 հզ Բլագոդարնոյե գյուղից 1 կմ հվ
24 Ամրոց Ք.ա. 3-2 հզ Գարգառ գյուղի հս եզրին
25 Ամրոց Ք.ա. 2-1 հզ, 12-17 դդ. Գոգավան գյուղում
26 Ամրոց «Սանգառ» (Գոգարանի ամրոց) Ք.ա. 2 -1 հզ սահմ., միջնադար Գոգարան գյուղից հս-ամ
27 Բերդշեն «Բադալի Բագեր» Ք.ա. 2 -1 հզ, Գուգարք գյուղի աե կողմում Երևում են պարսպապատերի հետքերը։
28 Ամրոց Ք.ա. 2 -1 հզ, միջնադար Դսեղ գյուղ, Դեբեդ գետի աջ ափին, գյուղից ամ
29 Ամրոց Ք.ա. 2 -1 հզ, Եղեգնուտ գյուղի հվ կողմում Բլրի վրա, պահպանվել են պատերի մնացորդներ։
30 Ամրոց «Բերդակ» Ք.ա. 4-3 հզ, Եղեգնուտ գյուղի հվ-աե կողմում, «Կարմիր քարի տալ» վայրում Պահպանվել են պատերի մնացորդներ։
31 Ամրոց 13 դ. Թեղուտ գյուղից 4 կմ հեռու
32 Ամրոց «Բերդշեն» Ք.ա. 4-3 հզ, Թեղուտ գյուղից հս Բլրի վրա, ավերված։
33 Ամրոց «Մամուռոտ» Լեռնահովիտ գյուղից հվ-ամ
34 Ամրոց Ք.ա. 4-3 հզ, Լեռնապատ գյուղից 1 կմ հվ, Լեռնաջուր գետի աջ ափին Ավերված։
35 Ամրոց Ք.ա. 3 հզ, Լեռնապատ գյուղից 0.5 կմ ամ, Լեռնաջուր գետի ձախ կողմում Բլրի վրա, ավերված։
36 Քաղաքատեղի Լոռի Բերդ Քաղաքատեղի Լոռի Բերդ 11-12 դդ. Լոռու Բերդ գյուղից 2 կմ աե, Ձորագետ և Միսխանա գետերի միախառնման վայրում Հրվանդանի վրա։
37 Ամրոց Սեդվի («Սեդվա ղալա») Ամրոց Սեդվի («Սեդվա ղալա») 13-14 դդ. Կաճաճկուտ գյուղից 2 կմ հվ, Սեդվու վանքից 0.5 կմ հվ-աե, «Բերդաքար» վայրում
38 Ամրոց «Սղնախի Զառ» 10-16 դդ. Կարմիր Աղեկ գյուղից հվ
39 Ամրոց «Ծտաբերդ» Ք.ա. 3-1 հզ Կուրթան գյուղից հվ-ամ, Գյառգյառ գետի ձախ ափին
40 Ամրոց Հայդարլի գյուղից հվ-աե
41 Ամրոց «Աթոռիկ» Ք.ա. 2-1 հզ Հաղպատ գյուղ, Ալավերդու ջրամաքրման կայանից մոտ 1 կմ հս
42 Ամրոց «Կայանբերդ» Ամրոց «Կայանբերդ» 1233 թ. Հաղպատ գյուղի հվ-ամ մասում, հրվանդանի վրա Կառուցել է Հաղպատի վանահայր Հովհաննեսը։
43 Ամրոց Ք.ա. 2-1 հզ Հարթագյուղ գյուղից 5 կմ հվ
44 Ամրոց Ք.ա. 2-1 հզ Ձորագետ գյուղի հս կողմում, «Բերդ» վայրում Սարի գագաթին։
45 Ամրոց «Քիր ու Ախպեր» 10-13 դդ. Ձորագյուղ գյուղից հս, Ձորագետի էլեկտրակայանի մոտ, Ձորագետի աջ և ձախ ափերին Երկու ժայռերի կատարների վրա, ավերված։
46 Բերդշեն Ք.ա. 4-3 հզ Ձորագյուղ գյուղից 1,5 կմ հվ
47 Ամրոց Ք.ա. 2-1 հզ Կրուգլայա Շիշկա գյուղից 2.5 կմ հվ Սարի գագաթին, ավերված։
48 Ամրոց Ք.ա. 2-1 հզ Մեծավան գյուղից 1 կմ աե Սարի գագաթին։
49 Բերդշեն Ք.ա. 4-3 հզ Մեծ Պարնի գյուղի հվ-ար եզրին
50 Ամրոց Միջնադար Նովոսելցովո գյուղից հվ-աե
51 Ամրոց Ք. ա. 4-3 հզ Նորաշեն գյուղից ամ, բլրի գագաթին Ավերված։
52 Ամրոց Նորաշեն գյուղից ամ, բլրի գագաթին
53 Ամրոց Ք. ա. 4-3 հզ Շամուտ գյուղամերձ «Սեռ» բլրի վրա
54 Ամրոց Ք. ա. 2-1 հզ Շնող գյուղից 6 կմ հվ-ամ, Կոզման սարի վրա
55 Ամրոց Կայծոն 10 դ. Շնող գյուղի հս-ամ մասում Եռանկյունաձև հրվանդանի վրա, ավերված։
56 Ամրոց «Վահանաբերդ» Ք. ա. 4-3 հզ Շնող գյուղի ամ եզրին, «Բերդատեղի մատ» անտառապատ վայրում Գտածոները պահվում են դպրոցի թանգարանում։
57 Ամրոց Ք. ա. 1 հզ Պրիվոլնոյե գյուղից 13 կմ հվ
58 Ամրոց Բազաբերդ (Բազկերտ, Չախկալաբերդ, Չըխլաբերդ, Ղալա-Ղալա) Ամրոց Բազաբերդ (Բազկերտ, Չախկալաբերդ, Չըխլաբերդ, Ղալա-Ղալա) 10-12 դդ. Ջիլիզա գյուղից 2.5կմ արևելք
59 Ամրոց Ամրոց 17 դ. Սարչապետ գյուղի հս կողմում, Լոք լեռան գագաթին
60 Ամրոց «Բերդի դոշ» Ք.ա. 2-1 հզ Սվերդլով գյուղից 1 կմ հս-աե, «Բերդի դոշ» սարի գագաթին Ավերված։
61 Ամրոց «Սիսի բերդ» Ամրոց «Սիսի բերդ» Ուշ միջնադար Վահագնաձոր գյուղ, Լոռի հանգստյան տնից 7 կմ հվ-աե, բարձր քառաժայռի կատարին
62 Ամրոց Ք.ա. 2-1 հզ Վահագնի գյուղ, Հագնի հանդամասից 700 մ հս Քյոր-Օղլու յալ վայրում։
63 Ամրոց 10-11 դդ. Վարդաբլուր գյուղից 3 կմ հվ Կիսավեր, պատկանել է Կյուրիկյաններին։
64 Ամրոց-բնակատեղի Ք.ա. 2-1 հզ Ուրասար գյուղից 1 կմ հս-աե
65 Ամրոց «Կայլուս» Փամբակ գյուղից 5 կմ ամ
66 Ամրոց Ք.ա. 2 հզ Քարինջ գյուղից 3 կմ ամ, կիրճից հս-ամ և հվ Սարահարթի վրա։
67 Ամրոց-բնակատեղի Ք.ա. 4-3 հզ Ֆիոլետովո գյուղի արևելյան եզրին, Դիլիջան տանող ճանապարհից աջ, երկաթուղու մոտ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել