Լոռի Բերդ (գյուղ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում
(Վերահղված է Լոռի բերդ (գյուղ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի բերդ (այլ կիրառումներ)

Լոռի Բերդ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։

Գյուղ
Լոռի բերդ
Լոռու բերդը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Համայնք Լոռի Բերդ համայնք[1]
ԳյուղապետԽաչատուր Բալայան[2]
Հիմնադրված է1750-ականներին թ.
Մակերես4.084 կմ²
ԲԾՄ1375 մ
Կլիմայի տեսակԱռողջարար
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն405[3] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլոռիբերդցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/506 (հայ.)
Լոռի Բերդ (գյուղ) (Հայաստան)##
Լոռի Բերդ (գյուղ) (Հայաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Ստեփանավան քաղաքից մոտ 1 կմ արևելք։ Գյուղը տեղակայված է Ձորագետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1375 մ բարձրության վրա։ Վարչական տարածքը կազմում է 408.4 հա, որից գյուղի բնակատեղը 36 հա[4]։ Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից 2 կմ։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Լոռի Բերդի մշտական բնակչությունը կազմել է 405, առկա բնակչությունը՝ 386 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 2001 2011
Բնակիչ 20 298 218 527 373 398 450 405[3]

Կլիմա խմբագրել

Գյուղի աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմայական պայմանները անբարենպաստ։ Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմռանը երբեմն ձյուն չի գալիս, գարունը սովորաբար ուշացած է գալիս, հաճախակի քամիներով, իսկ ամառը տաք է, լինում են նաև կարկտահարություններ։

Գյուղն ունի առողջարար կլիմա։

Տնտեսություն խմբագրել

Գյուղում տնային տնտեսությունների թիվը կազմում է մոտ 135։ Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի և բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ, անասնապահությամբ։ Գործում է քարարդյունահանող ձեռնարկություն։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

 
Լոռի բերդ քաղաքատեղին
 
Պատի հատված

Գյուղը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղում կա 26 խաչքար, գործում է 6 եկեղեցի, կա 17 դամբարան, 2 գերեզմանոց։ Գյուղի տարածքում կա Ք. ա. 2-րդ հազարամյակի բնակատեղի և դամբարանադաշտ։ Լոռի բերդ քաղաքատեղիում և շրջակայքում կան շատ արվարձաններ, ճանապարհներ, խանդակներ, պարիսպներ, քարայրներ, կացարաններ, կամուրջներ, աշտարակներ, ջրաղացներ, ջրատարներ, գաղտնուղիներ, մթերանոցներ, բաղնիքներ, մուտքեր, մատուռներ, բնակելի տուն և այլն։

Միջնաբերդի հարավային եզրին կա 11-րդ դարի մի պալատ։

Պատկերադարան խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Լոռի Բերդ համայնքի մասին Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 10․11․2023 թվականին)։
  2. Լոռի Բերդ համայնքի ղեկավար և ավագանի
  3. 3,0 3,1 3,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Լոռու մարզի մարզպետարան - Լոռի Բերդ։ Համայնքի մասին
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 91» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.